Blog

  • Այվազովսկու անսպառ ակունքը․ երբ մարդուն գիրք չէ, այլ կյանքն է խոսում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նկարիչ Այվազովսկին գրքեր չէր կարդում։

    Ընդհանրապես չէր կարդում։ Դե հա, գուցե գիմնազիայում կարդացել էր դասագրքերը, բայց հետագայում թողել էր այդ գործը։ Նա ընկերություն էր անում Պուշկինի հետ, բայց նրա ստեղծագործությունները նույնպես չէր կարդում. «Ինչի՞ համար գրքեր կարդամ, — ասում էր Այվազովսկին, — Ես առանց այդ էլ իմ կարծիքն ունեմ»։

     

    Բոլորն ապշած էին նկարչի նման պահվածքից։ Եվ ժամանակակիցներից մեկը նսեմորեն Այվազովսկուն անվանել էր. «բարեհոգի հայի(կի) և քահանայապետի խառնուրդ», գանգատվելով, որ նկարիչը խոսում է դանդաղ, օտարոտի շեշտադրությամբ և ոչ այնքան հետաքրքիր բաներից։ Եվ դա այն պատճառով, որ նա գրքեր չի կարդում։ Իբր առանց այդ էլ, նա իր կարծիքն ունի։

     

    Այվազովսկին ակունք ուներ։ Ահա թե խնդիրն ինչում էր։ Իրենը, իր անձնական հանքային աղբյուրը` Թեոդոսիայի մոտակայքում գտնվող կալվածքում։ Նկարիչն այդ կալվածքը ձեռք էր բերել իր նկարներով, զարմանահրաշ ու հիասքանչ ծովային բնապատկերներով։ Նա այնպես էր նկարում ծովը, որ այն կենդանի էր թվում։ Ի դեպ, նա ծովին չէր նայում, կենդանի բնապատկերից չէր նկարում։ Պարզապես ծովի պատկերը գլխում էր։ Չնայած, իհարկե, նա սիրում էր ծովը։

     

    Եվ ահա Թեոդոսիայում սարսափելի երաշտ սկսվեց։ Այվազովսկին վերցրեց ու իր անձնական աղբյուրը նվիրեց քաղաքին, որը տոչորվում էր տապից ու ծարավից։ Իր միջոցներով խողովակաշար անցկացրեց, 25 վերստ խողովակներ։ Ու խմեցրեց ողջ քաղաքին։ Հագեցրեց քաղաքի ծարավը։ Անվճար։

    Ամեն օր հիսուն հազար դույլ ջուր էին ստանում քաղաքի բնակիչները` Այվազովսկու սեփական ակունքից։ Նա ագահ չէր։ Քանի որ նա աղբյուր ուներ, թող բոլորն էլ խմեն հանքային ջուր։

    Խնդրեմ …

    Նա քաղաքում գիմնազիա կառուցեց իր միջոցներով։ Թատրոն։ Եվ էլի շատ տարբեր մշակութային հաստատություններ։ Եվ բոլորին ջուր էր մատակարարում իր աղբյուրից։ Իսկ իր հիասքանչ նկարները հաճախ պարզապես նվիրում էր։

     

    Երբ մարդն ակունք ունի, նա այնքան էլ կարիք չունի գիրք կարդալու։ Նա կարող է իրեն թույլ տալ` չկարդալու, դա նրա անձնական իրավունքն է։ Նա զարմանահրաշ նկարներ էր նկարում, հանճարեղ նկարներ։

    75 տարեկանում մեկնել էր Ամերիկա և նկարել էր Նիագարայի ջրվեժը։ Էլ ե՞րբ կարդար։

     

    Թող ամեն մեկն իր գործով զբաղվի։ Իր ակունքից սնվի, եթե իհարկե, Աստված նրան տվել է։ Իսկ եթե նման մարդը նաև շռայլորեն կիսվում է ուրիշների հետ, ուրեմն պետք չէ նրան քննադատել ու գրքերը նրա ձեռքերի մեջ խոթել։ Առավել ևս նրա մասին տհաճ բաներ գրել։

     

    Ամեն մեկին` իրենը։ Իսկ նրա ակունքն անսպառ էր։ Այնտեղ ամեն ինչ կար. և ծով, և լեռներ, և հող, և երկինք, և ամառ, և ձմեռ, և մարդիկ, և թռչուններ, և ձկներ, և խեղդվողների փրկություն … Ամեն ինչ կար աղբյուրի ակունքում։ Սկզբնաղբյուրում։ Իսկ գրքերն ու նկարներն ընդամենը չարախոսություն են։

    Դույլերով ջուր, որոնցով հագեցնում են ծարավներին …

    Աննա Կիրյանովա

    Թարգմանեց Խորեն Կասյանը

     

  • Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա․ Անահիտ Ավանեսյան

    Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

    «Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,– նշել է նա։

    Նրա խոսքով` օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով

  • Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ Բադոյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

    Դատախազությունը պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, իսկ պաշտպանական կողմը՝ մեղմացնել այն։ Երկու բողոքներն էլ մերժվել էին։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Արդյունքում՝ մինչ այս ազատության մեջ գտնվող Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

    Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

    Հիշեցնենք՝ այդ գիշեր քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ապա ներխուժել Ազգային ժողովի շենք։ Այդ իրադարձությունների ժամանակ փողոցում բռնության էր ենթարկվել նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, որին դաժան ծեծել էին՝ նրան «դավաճան» անվանելով։ Միրզոյանն անգիտակից տեղափոխվել էր հիվանդանոց։

    Նկատենք՝ դեպքից անցել է շուրջ 6 տարի, սակայն մինչ օրս հանրությանը չի ներկայացվել ամբողջական պատասխան այն հարցին, թե ովքեր են եղել Միրզոյանին անմիջականորեն հարվածներ հասցրած բոլոր անձինք։

    Նույն գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրա պաշտպանը, սակայն, պնդում է, որ Ասատրյանի կողմից Միրզոյանին հարվածելու փաստը հաստատող որևէ ապացույց չկա, իսկ տարածված տեսանյութերում իր պաշտպանյալը չի երևում։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ մեղադրանքի հիմքում դրվել են նաև Արարատ Միրզոյանի ցուցմունքները»։




    դիտվել է 84 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման խայտառակ պատմությունը հասել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներից պարզաբանումներ են պահանջվում գործադիրի կողմից, իրականացվում են փորձաքննություններ և ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ինչպես է սնդիկը հայտնվել բնակիչների օգտագործած ջրում և ովքեր են պատասխանատու։

    Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ իսկ մինչ այդ ո՞վ էր վերահսկում և ինչպե՞ս բնակիչը բացահայտեց, որ իր տան ծորակից հոսող ջրում առկա է սնդիկ։

    Պաշտոնական տվյալներով էլ՝ Ծավի բնակչի ահազանգից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ջրի նմուշ են վերցրել, և լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։ Կրկնակի նմուշառում է կատարվել չորս կետից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին հաստատվել է։

    Այսինքն՝ վտանգը հայտնաբերել է ոչ թե պետական վերահսկողության համակարգը, այլ բնակիչը՝ ջրում մետաղական զանգված նկատելուց հետո։ Միայն ահազանգից, ուշացած նմուշառումներից և արդյունքների հաստատումից հետո հանրությանը զգուշացվել է, որ Ծավի ծորակի ջուրը չպետք է օգտագործել։

    Հետևաբար՝ ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել։

    Եթե ՀՎԿԱԿ-ը իրականացնում է նմուշառում և լաբորատոր վերահսկողություն, ապա ո՞վ պետք է ապահովեր, որ նման ահազանգից հետո պետական ամբողջ համակարգն անհապաղ գործեր։

    Մինչ օրս անպատիժ է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով հանրության առողջության թիվ մեկ պատասխանատուն է։

    Եթե Առողջապահության նախարարության համակարգում հանրային առողջության և ՀՎԿԱԿ-ի աշխատանքների համակարգումը վերապահված է փոխնախարար Լենա Նանուշյանին, ինչո՞ւ մինչ օրս նրա պատասխանատվության հարցը չի բարձրացվել։ Անհասկանալի է։

    Նույն հարցն ուղղվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, պետբյուջեից միլիոններ ստացող Սլավիկ Սարգսյանին․ եթե կառույցը վերահսկողական գործառույթներ ունի առողջապահության ոլորտում, ինչո՞ւ ահազանգից մինչև բնակչությանը պաշտոնապես զգուշացնելը տեսչության առավել ակտիվ և տեսանելի գործողություններ չեն եղել։

    Եվ վերջապես՝ ինչո՞ւ մինչ օրս ՀՎԿԱԿ-ի ղեկավար Ստեփան Աթոյանը պատասխանատվության չի ենթարկվել։ Նա ստանում է միլիոնների աշխատավարձ ու պարգևավճար։

    Բայց պետության պարտականությունը միայն «ջուրը մի խմեք» ասելը չէ։ Այն պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ջուրը վտանգավոր դարձավ, ինչո՞ւ վտանգը ժամանակին չհայտնաբերվեց, ո՞վ պետք է կանխեր դա և ո՞վ է պատասխան տալու։

    Առավել ևս, որ սա ջրի անվտանգության շուրջ առաջին մտահոգիչ դեպքը չէ․ Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան։

    Եվ կրկին նույն պատկերն է՝ ուսումնասիրություններ, նմուշառումներ, պարզաբանումներ, զեկույց վարչապետին, իսկ համակարգի պատասխանատուները շարունակում են պաշտոնավարել՝ ասես ոչինչ չի եղել։

    Նիկոլ Փաշինյանից հիմա պետք է ակնկալել ոչ միայն պատճառները պարզելու հանձնարարական, այլև պատասխան պաշտոնյաների անգործության պատիժների մասով։ Ի վերջո, սա ազգային անվտանգության հարց է»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Սեպտեմբերի 16-ի աստղագուշակ

    Խոյ. Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով
  • Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն․ Վճռաբեկը անփոփոխ է թողել 3,5 տարվա ազատազրկման վճիռը

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ Բադոյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

    Դատախազությունը պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, իսկ պաշտպանական կողմը՝ մեղմացնել այն։ Երկու բողոքներն էլ մերժվել էին։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Արդյունքում՝ մինչ այս ազատության մեջ գտնվող Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

    Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

    Հիշեցնենք՝ այդ գիշեր քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ապա ներխուժել Ազգային ժողովի շենք։ Այդ իրադարձությունների ժամանակ փողոցում բռնության էր ենթարկվել նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, որին դաժան ծեծել էին՝ նրան «դավաճան» անվանելով։ Միրզոյանն անգիտակից տեղափոխվել էր հիվանդանոց։

    Նկատենք՝ դեպքից անցել է շուրջ 6 տարի, սակայն մինչ օրս հանրությանը չի ներկայացվել ամբողջական պատասխան այն հարցին, թե ովքեր են եղել Միրզոյանին անմիջականորեն հարվածներ հասցրած բոլոր անձինք։

    Նույն գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրա պաշտպանը, սակայն, պնդում է, որ Ասատրյանի կողմից Միրզոյանին հարվածելու փաստը հաստատող որևէ ապացույց չկա, իսկ տարածված տեսանյութերում իր պաշտպանյալը չի երևում։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ մեղադրանքի հիմքում դրվել են նաև Արարատ Միրզոյանի ցուցմունքները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նախատեսված ՔՊ վարչության նիստի օրակարգում, թեև ի սկզբանե Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի և Գորիս համայնքների ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուների հարցն էր, բայց իրավիճակ է փոխվել։

    «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել ՔՊ վարչության նիստին։ Արդյունքում որոշվել է նիստը անցկացնել ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։

    Քանի որ Սյունիքի երեք խոշոր համայնքների թեկնածուների հարցը, ըստ մեր տեղեկությունների, ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցություն և վերջնական քննարկում, այդ հարցերը նիստի օրակարգից դուրս են մնացել։

    Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագիծը և նրա վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչությունում քննարկվել են Սարգսյանի կողմից նախկին թիմակիցների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները, ինչպես նաև ՔՊ-ական այլ պատգամավորների, պաշտոնյաների վերաբերյալ նրա հայտարարությունները։

    Սա ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունն արդեն մեկ անգամ կարգապահական պատասխանատվություն է կիրառել։ 2025 թվականին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի արդյունքում նրան հայտարարվել էր խիստ նկատողություն։

    Ավելին՝ 2026 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ Սարգսյանին ՔՊ վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն էր հայտարարվել, և դրան հաջորդել էին իրավական գործընթացներ։

    Հիմա, մեր տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկվել է՝ արդյոք Սարգսյանի վերջին հրապարակային հայտարարությունները հիմք են նոր կարգապահական վարույթ սկսելու և նրան կրկին նկատողություն հայտարարելու համար։

    Վարչության անդամների շրջանում այս հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասը կարծում է, որ պետք է Սարգսյանի նկատմամբ նոր կարգապահական նոր վարույթ հարուցել և հերթական նկատողությունը կիրառել։ Մյուսները, հաշվի առնելով նախկինում արդեն կիրառված խիստ նկատողությունը, հարցը շատ ավելի կոշտ են դնում՝ նշելով, որ հերթական նկատողությունը կարող է այլևս բավարար միջոց չլինել, և պետք է քննարկել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։

    Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այս պահին Հայկ Սարգսյանի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։

    Չի բացառվում, որ հարցը կրկին կքննարկվի արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության նիստում, և հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Հայկ Սարգսյանին սպասվում է հերթական կարգապահական պատիժ, թե ՔՊ-ն ավելի կոշտ քայլ կանի՝ նրան կուսակցությունից հեռացնելու ճանապարհով»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»

    Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։

    Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնից` թեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները գործի են անցնում` բացատրական աշխատանքներով, ակնարկներով փորձում են հետ պահել առաջադրումից։ Մյուս կողմից, ինտենսիվ աշխատում են հեղինակություն ունեցող անձանց, լավ թեկնածուներին իրենցով անելու ուղղությամբ։

    Թերեւս պատահականություն չէ, որ 4 հազար ընտրող ունեցող Թումանյան համայնքում ընտրություններն անցնելու են առանց ընդդիմության մասնակցության` ընտրություններին մեկ ուժ է մասնակցում` ՔՊ-ն, թեկնածուն էլ գործող համայնքապետ Սուրեն Թումանյանն է։ Նա 5 տարի առաջ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունով է առաջադրվել ու հաղթել, այժմ ՔՊ-ն նրան իրենով է արել։

  • Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները



    Միջազգային





    Սոչիի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել։ Այս մասին հայտնում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։

    «Սոչիի օդանավակայանում սահմանվել են օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին



    Միջազգային


    Ռուսաստանի բանակը շարունակել է հարվածները Ուկրաինայի այն նավահանգիստներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։

    ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով խոցվել են Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող երկու նավ, ինչպես նաև Հարավային նավահանգստում բեռնման աշխատանքների մեջ գտնվող երկաթուղային կազմ։

    ՌԴ նախարարությունից հայտնել են նաև, որ շարունակվել են հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջանների երկաթուղային ենթակառուցվածքին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ