Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների՝ Երևանի մետրոպոլիտենում քարոզչություն իրականցնելու գործողություններին, որը միտված է նրան, որ քաղաքացիները դեմ արտահայտվեն ՀՀ իշխանության ծրագրած Սահմանադրության փոփոխությանը:
«-Ինչի՞ն եք դեմ։
-Նոր Սահմանադրությանը։
-Կարդացե՞լ եք այն։
-Ոչ։
-Իսկ ինչի՞ն եք դեմ։
-Անկախության հռչակագրին հղմանը, որն իր հերթին հղում ունի Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման որոշմանը։
-Իսկ կո՞ղմ եք Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորմանը։
-Ոչ։
-Բա ինչի՞ն եք դեմ։
-Վերամիավորման մասին հղումը հանելուն։
Չգիտեմ՝ ինչ մտածել ընդդիմության մասին։ Հա՛մ հայտարարում են, որ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ (էլ ուր մնաց վերամիավորման), հա՛մ էլ դեմ են, որ դրա մասին հղումը դուրս գա»,- գրել է նա:
Մեկ այլ գրառման մեջ Հակոբյանը նկատել է. «Լևոն Զուրաբյանն առաջարկել է ընդդիմության համախմբումն անվանել ինքնիշխանություն:
Չեմ մեկնաբանում, բայց դուք կարող եք…»:
Leave a Reply