Category: FreeNews

  • Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029-ին

    «Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին»:

    Այս մասին Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

    «Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր գործառույթը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին»,- ասել է Լուկաշենկոն: Նա Ադրբեջանի՝ 2028 թվականին համագործակցությունում նախագահելու որոշումը պատմական պահ է անվանել։

    «Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը հարգարժան Իլհամ Հեյդարիչի որոշումն է՝ առաջին անգամ ստանձնել նախագահությունը 2028 թվականին։ Սա, անշուշտ, պատմական պահ է։ Այդ մասին ասել է նաև հենց նախագահը»,- ասել է նա:

    Բելառուսի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր ուզբեկ գործընկեր Շավքատ Միրզիյոևին՝ 2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու Ուզբեկստանի համաձայնության համար։

    «Վստահ եմ՝ ուզբեկ ընկերները, ինչպես միշտ, արժանավայել կկատարեն այս առաքելությունը: Բելառուսը ձեզ առավելագույն աջակցություն կցուցաբերի և ակտիվորեն կմասնակցի բոլոր գործընթացներին»,- վստահեցրել է Լուկաշենկոն։

  • Կենսաբազմազանության ֆինանսավորման պակասուրդը կազմում է…

    Կենսաբազմազանության ֆինանսավորման պակասուրդը կազմում է…

  • Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

    Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

    ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:

    Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:

    Կողմերը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

    Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Մեդվեդեվի սպառնալիքը Հայաստանի հասցեին և ԵՄ հայտարարությունը

    Մեդվեդեվի սպառնալիքը Հայաստանի հասցեին և ԵՄ հայտարարությունը

  • ՌԴ ԱԽ-ն անհանգիստ է․ ՀՀ-ում Firebird AI-ը «կարող է օգտագործվել…

    ՌԴ ԱԽ-ն անհանգիստ է․ ՀՀ-ում Firebird AI-ը «կարող է օգտագործվել…

  • Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի…

    Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի…

  • Մենք էլ կարող ենք ասել` ՀՀ-ն Ռուսաստանի չվերածվի.վարչապետն…

    Մենք էլ կարող ենք ասել` ՀՀ-ն Ռուսաստանի չվերածվի.վարչապետն…

  • Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել. Factor

    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ Գրիգորի Ներսիսյանը մեղադրվում Է խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

    Այսպես. Գառնիկ Սուրենի Ղազարյանը, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես մասնակից գրանցված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի գրանցված թեկնածու, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակից Լիանա Գեորգիի Ղահրամանյանի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր:

    Ավելին՝ սկզբնաղբյուրում

  • Եպիսկոպոս, մոմի բիզես, այ քեզ բան, Ներսիսյան տոհմը ի՞նչ…

    Եպիսկոպոս, մոմի բիզես, այ քեզ բան, Ներսիսյան տոհմը ի՞նչ…

  • Կառավարությունը 40,8 մլրդ դրամ կհատկացնի կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճարի համար

    Կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում անկանխիկ եղանակով կատարվող վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի գծով 2026 թ. 4-րդ եռամսյակում ծախսերի կատարման համար անհրաժեշտ միջոցները տրամադրելու նպատակով գործադիրը ընդունել է որոշում։

     

    Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 40,827,146.9 հազար դրամ։

     

    Ծախսերի լրացուցիչ պահանջը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացմամբ։