Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 9-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։
ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ով Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։
Leave a Reply