Blog

  • Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։

    Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը նշել է, որ այս տարեթիվն առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի պետականության պատմության մեջ և կարևոր է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդման տեսանկյունից՝ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից ելնելով։

    Տոկաևը նաև բարձր է գնահատել Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու ժողովուրդների։

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը

    Քաղաքականություն

    Արարատ սարը մեր անձնագրերից դուրս բերելու քաղաքական ենթատեքստը։

    Ի՞նչ է նշանակում այս քայլը և որո՞նք են դրա իրական հետևանքները պետականության համար։ 

    Տեսանյութում անդրադառնում եմ Արարատ սարը խորհրդանիշների համակարգից հեռացնելու գործընթացին։

    Քննարկվում է, թե ինչպես են փոխվում պետական մոտեցումները և ինչու է կարևոր հասկանալ այս փոփոխության ազդեցությունը հայկական ինքնության վրա։

     Մեր զրույցը նախատեսված է նրանց համար, ովքեր հետևում են քաղաքական խորքային զարգացումներին և ձգտում են հասկանալ իշխանությունների կողմից իրականացվող սիմվոլիկ քայլերի նշանակությունը։

     Անձնագրային փոփոխությունները հաճախ դիտարկվում են որպես տեխնիկական քայլ, սակայն այստեղ ես վերլուծում եմ, թե ինչպես է Արարատ լեռը դուրս մնում պետական փաստաթղթերից։ Քննարկման առանցքում է նաև հայկական ինքնությունն ու այն հարցը, թե որքանով են այս գործողությունները համահունչ ազգային արժեհամակարգին։

    Վերջում փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի արձագանք կարող է ունենալ հասարակությունը այսպիսի նախաձեռնությունների նկատմամբ։ Բաժանորդագրվեք իմ ալիքին՝ քաղաքական վերլուծությունների և ամենշաբաթյա թողարկումների հետևելու համար, և մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով։

     0:00 Անձնագրային կնիքի փոփոխության հետքերով

     1:16 Զինանշանը՝ հաջորդ թիրա՞խը

    3:04 Դատական քաշքշուկներ և անպատասխան հարցեր

    5:26 Արարատը Էվերեստի հետ շփոթելու մանիպուլյացիան

    7:44 Ցեղասպանության հիշողության նսեմացումը

  • Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Սիրելի սյունեցիներ, ժողովուրդ ջան, ուզում եմ՝ անտարբեր չմնանք։ Սա որևէ քաղաքական ուժի հարցը չէ, սա բոլորիս հարցն է։

    Ալիևը Փաշինյանի միջոցով ցանկանում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները թելադրվեն օտար մայրաքաղաքից։

    Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ։ Պետք է համախմբվել ազգային ուժերի շուրջ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, պետականության և ապագայի։

    Հայաստանը մեր երկիրն է, և մենք իրավունք չունենք նրան մենակ թողնելու։

    Կսպասեմ ձեր արձագանքներին»։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը

    Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 28-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանը և Գարեգին Հակոբյանը։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով առաջացել է նաև էլեկտրասյան տապալման վտանգ։ Վարորդը և քաղաքացիները մի քանի անգամ հեռախոսազանգերով դիմել են Նոր Հաճընի համայնքապետարան՝ խնդրելով համապատասխան ծառայությունների միջամտությունը, քանի որ տվյալ էլեկտրասյունը հաշվառված է համայնքապետարանի հաշվեկշռում, աակայն շուրջ 5-6 ժամ սպասելուց հետո համայնքապետարանից այդպես էլ որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել ժամանել դեպքի վայր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։

    Բնակիչները, ովքեր չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, իրենց դժգոհությունն էին հայտնում՝ նշելով, որ նման անտարբեր վերաբերմունքն իրենց համայնքապետի համար, ցավոք, նորություն չէ, և, ինչպես իրենք էին բնորոշում, նա «ուղտի ականջում քնած է»։

    Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

    դիտվել է 4 անգամ

  • Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

    Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։

    Արարողությունը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի հավերժացման և նրանց սրբազան հիշատակի հանդեպ հավատարմության կարևորությունը։

    Նշենք, որ Սարատովի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրվել էր 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

    դիտվել է 3 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Ջուլիետա Ազարյանը՝ դպրոցի տնօրենի պաշտպանությամբ․ «Այսօր դպրոցն ունի ավելի քան 960 սան՝ նախկին 185-ի փոխարեն»

    Եվ այսպես,
    քանի որ որոշ շրջանակներ հասցրին այս պատմությունը վերածել հերթական լայքերը հավաքագրելու և քաղաքական շահարկումների առիթի, հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել։

    Հատկապես աշակերտների ապագայով այդքան մտահոգ շրջանակների համար մեկ փաստ արձանագրեմ․ տնօրենի նշանակման պահին դպրոցն ուներ 185 սան, այսօր՝ ավելի քան 960։ Ընդ որում, այս պահին դեռ տասնյակ ընդունելության դիմումներ կան։ Կարծում եմ՝ սա տնօրենի աշխատանքի և արձանագրված իրական արդյունքի մասին ամենախոսուն փաստն է։

    Առանձին շնորհակալությունս այն լրագրողներին և քաղաքացիներին, որոնք չմոռացան մարդկային ամենատարրական արժեքների՝ արժանապատվության, անձնական կյանքի անձեռնմխելիության և անմեղության կանխավարկածի մասին։ Կարողացան տարբերել հանրային հետաքրքրությունը անձնական կյանքի շահարկումից և հեռացրին տեսանյութն իրենց էջերից։ Սա պարզապես մասնագիտական կամ անձնական ընտրություն չէ, այլ պատասխանատվության դրսևորում։

    Եվ, իհարկե, իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին։

    Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյան

  • Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ 

    Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ցուցաբերել են հերոսություն և քաջություն, իսկ հայկական կողմը, նրա խոսքով, պարտություն է կրել մարտի դաշտում։

    «Մեր զինծառայողների կյանքի և արյան գնով, նրանց հերոսության շնորհիվ կարողացանք վերջ դնել հայկական օկուպացիային։ 44 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին հերոսություն, քաջություն, հայրենասիրություն և անձնազոհություն։ Թշնամու մեջքը կոտրվեց մարտի դաշտում»,- ասել է Ալիևը։

    Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են ավելի քան 300 քաղաք և գյուղ, իսկ Շուշիի գրավումը, իր բնորոշմամբ, կանխորոշել է պատերազմի ելքը։ Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել կապիտուլյացիայի ակտ ստորագրել։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Հայտնվել են արգելափակման մեջ

    Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ, քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա և օգնություն ցույց տվել 30 քաղաքացու։

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները

    Նոյեմբերի 3-12-ը Հունաստանի Կրետե կղզում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

    Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

    Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, որը 5 հնարավորից ունի 5 միավոր։

    Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները։

    Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։

    Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մոնթե Ավետիսյանը, Ռաֆայել Զաքարյանը և Մարկ Ադամյանն ունեն 4.5 միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

    Այսօր հանգստյան օր է։ 6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը։

    «Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում կամ որևէ այլ մայրաքաղաքում։

    Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ժողովրդի ինքնիշխան կամքի արտահայտությունը, ոչ թե արտաքին ճնշումների կամ պարտադրանքների հետևանք։

    Նոյեմբերի 9-ին նախատեսվում է իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների հանդիպում՝ մասնագիտական ներուժը համախմբելու և միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։

    Դիմում եմ բոլոր գործընկերներիս․ եթե կիսում եք այն համոզմունքը, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին պարտադրանքի առարկա և ցանկանում եք մասնակցել հանդիպմանը, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով։

    Ո՛Չ ալիևյան Սահմանադրությանը։ ԱՅՈ՛ ինքնիշխան և Ուժեղ Հայաստանին»։