Category: ArmPulse

  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և ընկերության տնօրենը ձերբակալվել են | Հայաստան

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

    Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

    2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով: 

    Նախաքննությունը շարունակվում է։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ pinterest sharing buttonsharethis sharing button

  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները | Հասարակություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին | Քաղաքականություն

    Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, հայտնում են ԱԳՆ-ից։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:

    Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:

    Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք  նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են: Ի թիվս մի շարք նախաձեռնությունների, ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և «Firebird AI» ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը: 

    Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:

    Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ:

    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

  • Կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը | Տարածաշրջան

    Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Երևանում։ Ինչպես տեղեկանում ենք «Արմնենպրեսս»-ից, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։

    Այս առումով կողմերը եկել են պայմանավորվածության՝ համաձայն որի կարևորվել է ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:

    Հիշեցնենք, որ Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։

     

     

     

  • Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր բանտային պայմանները անմարդկային են | Քաղաքականություն

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ իր բանտային պայմանները անմարդկային են և, միջազգային չափանիշների համաձայն՝հավասարազոր են խոշտանգումների։

    Սաակաշվիլինգրել է, որ իրեն պահում են փոքր, մութ, չօդափոխվող խցում՝ ոչ սանիտարական պայմաններում։

     Նա նաև պնդում է, որ այլ քաղբանտարկյալներ ևս պահվում են նմանատիպ պայմաններում։

    «Հոկտեմբերի 1-ին կլրանա իմ բանտարկության հինգ տարին՝ նույնքան ժամանակ, որքան Սերվանտեսն անցկացրել է գերության մեջ։», – գրել է Սաակաշվիլին։

     Նա հայտարարել է, որ մենախցում այսքան երկար պահվելը, ըստ միջազգային նորմերի, հավասարեցվում է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի։

  • Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ | Հայաստան

    ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

    Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից, պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում ընկերության կողմից բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։

    Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

     

     

  • Նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել | Քաղաքականություն

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել։

    Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը նշանակվեցին փոխվարչապետներ։

    Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարար։ Մյուս բոլորը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

  • Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից․Բայրամով | Քաղաքականություն

    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

    Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,  Բայրամովն ասել է Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

    «Այսօր անկասկած կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։ Սա, թերևս, ամենակարևոր կետն է։ Բոլոր դրական փոփոխությունները ձեռք են բերվել բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև  երկխոսության շնորհիվ։ Այս երկկողմ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է շարունակել այս գործընթացը երկկողմ ձևաչափովով։

    Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում հայտնի է, բաց և հետևողական։ Այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրությունում։ Մենք սա համարում ենք հիմնարար պայման»,- ասել է Բայրամովը։

     

  • Հայաստանում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել․Անի Բադալյան | Հայաստան

    «Արմենպրեսս»-ի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։  

    Հիշեցնենք, որ վերջին օրերին շրջանառվում էին լուրեր, համաձայն որոնց ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

    Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։

    Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։

    Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։

    Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։

     

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում աշխատանքներ են տարվում․Բայրամով | Քաղաքականություն

    Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները՝ բացելու Հայաստանի հետ տրանսպորտային և հաղորդակցական կապերը։

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հայտարարությունն արել է Շվեյցարիայի դաշնային արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
    Բայրամովը  նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում հետագա առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթում։

    Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական գծերի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

    «Մենք սպասում ենք, որ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն նախապատրաստական ​​փուլի ավարտից հետո։ Ադրբեջանն իր աշխատանքի մեծ մասն ավարտել է», – ասել է Բայրամովը։

    Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ  Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի վերականգնումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

    «Այս նախագծերի իրականացումը ոչ միայն կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, այլև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ Սա օգտակար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ու տարածաշրջանի համար», – նշել է Բայրամովը։

    «Նավթամթերքն արդեն իսկ մատակարարվում է Ադրբեջանից Հայաստան։ Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում կարելի է ընդլայնել առևտուրը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1 տարվանից էլ քիչ ժամանակահատվածում ԱՀ տարածքով դեպի ՀՀ և ՀՀ-ից մոտավոր 60 հզ. տ. բեռ է անցել: Նավթամթերքը կազմել է մոտ 20 հզ. տ., և վստահ եմ, որ այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը դեռ տեսնելու ենք», – նշել է Ջեյհուն Բայրամովը։