Category: ArmPulse

  • Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները | Հասարակություն

    Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։

     ՆԳՆ Կիբեռոստիկանությունը տեղեկացնում է, որ հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։
    Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը։

    Ինչպե՞ս պաշտպանվել
    Երբեք մի՛ փոխանցեք կանխավճար, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։

    Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։
    Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։
    Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։
    Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։

    Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ՝

    Հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը։

    «Զգոն եղեք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը»,-զգուշացնում են ոստիկանությունից։

  • ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ իրենք ունեն՝ ունեն օրինական ճանապարհով | Քաղաքականություն

    ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ իրենք ունեն՝ ունեն օրինական ճանապարհով։

    «Ես սա ասել եմ և ամբիոնից, և հիմա եմ հայտարարում։ Մենք ոչնչից չենք հրաժարվել, այն, ինչ կա՝ կա, մեր անունով է գրանցված, քողարկված ոչինչ չկա, եթե խնդիր լիներ ունեցվածք պահելու՝ այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու։Կարող ենք վաճառել, հանգիստ թողնել,գնալ»,- ասել է  Լևոն Քոչարյանը։ 

    Նա հավելել է նաև, որ 2018 թվից հետո իրենց կյանքը շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում։

    «Շատ բաների մասին, որ մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, սրտաճմլիկ չենք ներկայացնում, բայց շատ հստակ ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելը, ինչ-որ արտոնություն չի, ինչ-որ հաճույք չի։ Այսօրվա պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ-որ բան, ինչ-որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում։ »,- ասել է Լևոն Քոչարյանը։ 

  • Էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը ներկայացրել է ՊեԿ-ը | Հասարակություն

    Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 4-ը ներառյալ։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

    Նշվում է, որ դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմում է 1272 հատ կամ օգտագործվել է 58%-ը, դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 888 հատ կամ օգտագործվել է 93%-ը։

     

  • Գլխավոր շտաբի պետը այցելել է մարտական դիրք

    Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների։
  • «Մուլտի Վելնես»-ը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը | Բիզնես

    «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին:

    Ըստ դատալեքս տեղեկատվական համակարգի՝ «Մուլտի Վելնես»-ի ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:

    Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնես»-ի կառուցապատման իրավունքը, և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը: 

    Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ:

    Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ:

  • ԵՄ-ն ստացել է 1,4 միլիարդ եվրոյի եկամուտ Ռուսաստանի սառեցված ակտիվներից | Քաղաքականություն

    Օգոստոսի 3-ին Եվրոպական Միությունը ստացել է 1,4 միլիարդ եվրոյի չնախատեսված շահույթ, որը գոյացել է Արժեթղթերի կենտրոնական ավանդատուներում (CSD) պահվող Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի (ՌԴ ԿԲ) սառեցված ակտիվների կանխիկ մնացորդների տոկոսներից: Այս գումարի ստացումը նմանատիպ հինգերորդ փոխանցումն է՝ 2026 թվականի մարտին տրամադրված չորրորդ տրանշից հետո: Այն ծածկում է 2026 թվականի առաջին կիսամյակում կուտակված եկամուտները: Սառեցումից ի վեր ռուսական ակտիվները ընդհանուր առմամբ գեներացրել են 8 միլիարդ եվրոյի չնախատեսված եկամուտ: 

    «Մենք նորից ականատես եղանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած սարսափելի դաժանություններին։ 

    Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար։ Եվ մենք օգտագործում ենք բռնագրավված ռուսական ակտիվներից ստացված միջոցները՝ դա ապահովելու համար։ Այդ գումարից ևս 1,4 միլիարդ եվրո գումար կտրամադրենք Ուկրաինային։ Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում այդ գումարը կօգնի Ուկրաինային»։

    Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

  • Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի | Հայաստան

    Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից:

    Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը՝ ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։

    Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, վարկի ծավալը 170 մլն դոլար է։ Այս վարկային միջոցները նախատեսվում է ուղղել ներդրումների, առևտրի ազատականացմանն ու մրցակցության խրախուսմանը, ավելի կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը։ Այս վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույթը՝ 3.9 տոկոս։աքին պարտքը միասին վերցրած գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը:

    Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում էր 6.7 մլրդ դոլարը։ Ընդհանուր առմամբ, կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին վերցրած գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը:

  • Կասեցվել է «ՕՍՏ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կ…
  • Հայաստանն աստիճանաբար ընդունում է նոր իրականությունը․ Հաջիև | Քաղաքականություն

    Հաջիևը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը բխում է երկու երկրների շահերից և նոր տարանցիկ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար։

  • Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հանրային 3-րդ լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրափրկարարների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել ու նրան դուրս են բերել ափ։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկված երեխան 5-ամյա աղջնակ է, ում կյանքին վտանգ չի սպառնում։