ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ իրենք ունեն՝ ունեն օրինական ճանապարհով | Քաղաքականություն

Written by

in

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ այն, ինչ իրենք ունեն՝ ունեն օրինական ճանապարհով։

«Ես սա ասել եմ և ամբիոնից, և հիմա եմ հայտարարում։ Մենք ոչնչից չենք հրաժարվել, այն, ինչ կա՝ կա, մեր անունով է գրանցված, քողարկված ոչինչ չկա, եթե խնդիր լիներ ունեցվածք պահելու՝ այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու։Կարող ենք վաճառել, հանգիստ թողնել,գնալ»,- ասել է  Լևոն Քոչարյանը։ 

Նա հավելել է նաև, որ 2018 թվից հետո իրենց կյանքը շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում։

«Շատ բաների մասին, որ մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, սրտաճմլիկ չենք ներկայացնում, բայց շատ հստակ ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելը, ինչ-որ արտոնություն չի, ինչ-որ հաճույք չի։ Այսօրվա պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ-որ բան, ինչ-որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում։ »,- ասել է Լևոն Քոչարյանը։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *