Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից», որն է պատճառը․ «Հրապարակ»

Written by

in

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։

Հատուկենտ մարդիկ են ստորագրել, որոնք կունենան այդ հասանելիությունը։ Խմբակցությունից չմանրամասնեցին՝ ասելով, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով են նման որոշում կայացրել։ Սակայն, մեր տեղեկություններով, այդ որոշման պատճառն այն է, որ թիմը չհայտնվի իշխանության թիրախում, եւ գործ չսարքեն որեւէ մեկի գլխին՝ պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար, ինչպես արեցին Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի դեպքում։

Ասենք՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներից միայն Վաղինակ Վարդանովը «դոստուպ» ունի, որը նաեւ հանձնաժողովի փոխնախագահն է, իսկ այդ հանձնաժողովի անդամ են նաեւ Գառնիկ Դավթյանն ու Անուշ Միրզոյանը։

Սա նշանակում է, որ ֆրակցիայից հատուկենտ մարդիկ իրավունք կունենան մասնակցելու փակ-գաղտնի քննարկումներին, օրինակ՝ բյուջեի գաղտնի բաժինների քննարկումներին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *