Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի | Հայաստան

Written by

in

Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից:

Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը՝ ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։

Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, վարկի ծավալը 170 մլն դոլար է։ Այս վարկային միջոցները նախատեսվում է ուղղել ներդրումների, առևտրի ազատականացմանն ու մրցակցության խրախուսմանը, ավելի կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը։ Այս վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույթը՝ 3.9 տոկոս։աքին պարտքը միասին վերցրած գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը:

Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում էր 6.7 մլրդ դոլարը։ Ընդհանուր առմամբ, կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին վերցրած գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts