Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից․Բայրամով | Քաղաքականություն

Written by

in

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,  Բայրամովն ասել է Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Այսօր անկասկած կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։ Սա, թերևս, ամենակարևոր կետն է։ Բոլոր դրական փոփոխությունները ձեռք են բերվել բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև  երկխոսության շնորհիվ։ Այս երկկողմ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է շարունակել այս գործընթացը երկկողմ ձևաչափովով։

Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում հայտնի է, բաց և հետևողական։ Այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրությունում։ Մենք սա համարում ենք հիմնարար պայման»,- ասել է Բայրամովը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *