Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում աշխատանքներ են տարվում․Բայրամով | Քաղաքականություն

Written by

in

Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները՝ բացելու Հայաստանի հետ տրանսպորտային և հաղորդակցական կապերը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հայտարարությունն արել է Շվեյցարիայի դաշնային արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովը  նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում հետագա առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթում։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական գծերի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Մենք սպասում ենք, որ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն նախապատրաստական ​​փուլի ավարտից հետո։ Ադրբեջանն իր աշխատանքի մեծ մասն ավարտել է», – ասել է Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ  Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի վերականգնումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

«Այս նախագծերի իրականացումը ոչ միայն կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, այլև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ Սա օգտակար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ու տարածաշրջանի համար», – նշել է Բայրամովը։

«Նավթամթերքն արդեն իսկ մատակարարվում է Ադրբեջանից Հայաստան։ Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում կարելի է ընդլայնել առևտուրը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1 տարվանից էլ քիչ ժամանակահատվածում ԱՀ տարածքով դեպի ՀՀ և ՀՀ-ից մոտավոր 60 հզ. տ. բեռ է անցել: Նավթամթերքը կազմել է մոտ 20 հզ. տ., և վստահ եմ, որ այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը դեռ տեսնելու ենք», – նշել է Ջեյհուն Բայրամովը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *