Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր բանտային պայմանները անմարդկային են | Քաղաքականություն

Written by

in

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ իր բանտային պայմանները անմարդկային են և, միջազգային չափանիշների համաձայն՝հավասարազոր են խոշտանգումների։

Սաակաշվիլինգրել է, որ իրեն պահում են փոքր, մութ, չօդափոխվող խցում՝ ոչ սանիտարական պայմաններում։

 Նա նաև պնդում է, որ այլ քաղբանտարկյալներ ևս պահվում են նմանատիպ պայմաններում։

«Հոկտեմբերի 1-ին կլրանա իմ բանտարկության հինգ տարին՝ նույնքան ժամանակ, որքան Սերվանտեսն անցկացրել է գերության մեջ։», – գրել է Սաակաշվիլին։

 Նա հայտարարել է, որ մենախցում այսքան երկար պահվելը, ըստ միջազգային նորմերի, հավասարեցվում է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *