Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը

Written by

in

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը Օձուն բնակավայրում գտնվող 784,6 քմ հողատարածքի, 57.3 քմ շինության, ինչպես նաև 26.52 քմ և 12.77 քմ պարիսպների վերաբերյալ։ Որպես հետևանք, անվավեր է ճանաչվել նաև վերոնշյալ գույքերի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Ալավերդի համայնքի և ֆիզիկական անձի։ Գույքերի կադաստրային արժեքը 1 միլիոն 888 հազար դրամ է։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Օձուն բնակավայրում գտնվող նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *