Category: ArmPulse

  • ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները ակտիվացնելու որևէ հանգամանք կամ պատճառ չենք տեսնում. Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

    ՀԱՊԿ-ում աշխատանքների հետ կապված ոչինչ չի փոխվել, Հայաստանը արդեն մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարությանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին։

    «Մենք կհետևենք իրադարձություններին ու ի գիտություն կընդունենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշումները։ Ես չեմ կարծում, որ կա որևէ հանգամանք կամ պատճառ ակտիվացնել մեր մասնակցությունը կազմակերպությունում։ Դուք գիտեք, թե որոնք են այն խնդիրները, որ բերել է Հայաստանի կողմից անդամակցության սառեցմանը, այդ խնդիրները, ըստ էության, մինչև օրս չեն փոխվել»,-ասել է Խանդանյանը։

  • ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր | Հայաստան

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԷՏՄ), ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով, Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։

    Իրականացված ստուգումների արդյունքում՝

    • Կասեցվել է 146 խորքային հորի շահագործում (Արմավիրում՝ 85, Արարատում՝ 61):

    • Նշանակվել է 53.1 մլն ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

    • Ներկայացվել է շուրջ 687.4 մլն ՀՀ դրամի վնասի փոխհատուցման պահանջ:

    • 208 խորքային հորերի վերաբերյալ տվյալներ են փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ դրանք կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու համար:

    Բացի այդ, «Երևան» ՋՕԸ-ում և Մեծամորի համայնքապետարանում իրականացված ստուգումներով հայտնաբերվել են առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

    Ապօրինի խորքային հորերի կասեցման շնորհիվ հաջողվել է խնայել մոտ 1160 լ/վրկ ջրաքանակ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 15,058,816 խմ ջուր: Համեմատության համար նշենք, որ այս ծավալը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ընդհանուր ծավալին (15 մլն խմ):

  • Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. Սարգսյանը՝ Գաբրիելյանին | Քաղաքականություն

    Ազգային ժողովի նիստում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը.

    «Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք։ Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Սարգսյանը։

    Անդրադառնալով հարցին՝ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ դրանում որոշակի սարկազմ է տեսնում, ինչի մեջ վատ բան չկա. «Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»։

    Գաբրիելյանը հավելեց, որ հասուն տարիքում ևս շփումներ ունեցել է. «Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ. մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»։

  • Ամենայն հարգանքով Վարդևանյան Արամի հանդեպ, բայց մենք սրա համար չենք ձեզ ընտրել, տղերք․«Բլոգնյուզ» կայքի խմբագիր | Հայաստան

    «Ես էլ երևի ոչ մի ընտրությունների չմասնակցեմ, որ հետո իմ ընտրած քաղաքական ուժը, ով խոստանում էր ռադ անել դավաճաններին, չգնա ու էտ նույն դավաճաններից քվե չմուրա, որ կուսակցականներից մեկին այդ նույն դավաճանների մեծամասնություն կազմող ԱԺ-ում պաշտոնի դնի։

    Ամենայն հարգանքով Վարդևանյան Արամի հանդեպ, բայց մենք սրա համար չեմ ձեզ ընտրել, տղերք։ Դուք մեզ ուրիշ բան էիք խոստացել…»,- գրել է Արամ Գևորգյանը։

  • ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը | Քաղաքականություն

    Խորհրդարանն օգոստոսի 10-ին սկսել է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են Աժ-ից։

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունն ու գործունեությունը։

    Ելույթ ունենալով՝ Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ կարևոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

    Թեկնածուն անդրադարձել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքին՝ նշելով, որ հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների և մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկներն ու հանրային կարևոր մտահոգությունները։

    Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն։

  • «Երազ այգում» տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը | Մշակույթ

    Օգոստոսի 16-ին «Երազ այգում» տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը, որը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։

     Փառատոնի կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և «Երազ այգին»։ «Տերյան մշակութային կենտրոնն» արդեն երկար տարիներ կազմակերպում է Ազգային տարազի փառատոնը՝ այն դարձնելով հայկական մշակութային ժառանգության, ավանդական արհեստների և ժամանակակից էթնոդիզայնի ներկայացման յուրահատուկ հարթակ։

    Այս տարվա առաջին փառատոնը խորհրդանշորեն համընկնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի և Խաղողօրհնեքի հետ։

    Խաղողօրհնեքը հայ ժողովրդի ամենասիրված ու ավանդական տոներից է։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է խաղողի օրհնության կարգը, իսկ օրհնված խաղողը բաժանվում է ժողովրդին։

    Դարերի ընթացքում այս տոնը դարձել է ոչ միայն եկեղեցական, այլև ազգային մշակույթի, ավանդույթների և միասին տոնելու խորհրդանիշ։

     Օգոստոսի 16-ին «Երազ այգու» տարածքում առավոտից մինչև երեկո կստեղծվի հայկական մշակույթով հագեցած տոնական միջավայր։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ավանդական արհեստներին, հետևելու վարպետների աշխատանքին, տեսնելու ազգային տիկնիկների և ձեռագործ աշխատանքների ստեղծման ընթացքը, ինչպես նաև հանդիպելու այն մարդկանց, որոնք այսօր պահպանում և շարունակում են հայկական ավանդական արհեստները։

    Փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Ազգային տարազի ցուցադրությունը։ Էթնո ոճում ստեղծագործող դիզայներները կներկայացնեն իրենց հավաքածուները, իսկ «Տերյան մշակութային կենտրոնը» հանդես կգա ազգային տարազների իր նոր հավաքածուով։ Կենտրոնի համար յուրաքանչյուր նոր հավաքածու ոչ միայն նորաձևության ցուցադրություն է, այլև հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության, վերականգնման և հանրայնացման շարունակական աշխատանքի արդյունք։ Հավաքածուների միջոցով ներկայացվում են Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազային առանձնահատկությունները՝ գույները, ձևերը, զարդանախշերն ու դրանց հետ կապված պատմությունները։

    Փառատոնը կունենա նաև համերգային ծրագիր, որին   կմասնակցի Ethno Colors խումբը։  Այն  երկար տարիներ համագործակցում է «Տերյան մշակութային կենտրոնի» հետ և իր երաժշտությամբ առանձնահատուկ շունչ է հաղորդում կենտրոնի փառատոներին։ Ազգային տարազի փառատոնը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երազ այգու» հետ համագործակցությամբ՝ մեկ վայրում համախմբելով ազգային տարազը, արհեստը, երաժշտությունը, ավանդույթներն ու ժամանակակից մշակութային ներկայացումները։ Խաղողօրհնեքի այս միջոցառումը միաժամանակ կազդարարի «Տերյան մշակութային կենտրոնի» փառատոնային մեծ շրջանի մեկնարկը։

    Հաջորդիվ նախատեսվում է TarazFest-ը Մեղրիում՝ ԱՊՀ երկրների մասնակիցներով, իսկ դրանից հետո՝ Future of the Past միջազգային փառատոնը։ Միջոցառման իրականացմանն աջակցում է նաև «Տերյան մշակութային կենտրոնի»  գործընկեր «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը (Nika Foundation)։

    Օգոստոսի 16-ին «Երազ այգում» անցկացվելիք փառատոնը հնարավորություն կտա մեկ օրվա ընթացքում բացահայտելու հայկական մշակույթի տարբեր շերտերը՝ ազգային տարազից ու ավանդական արհեստներից մինչև երաժշտություն և Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթ։

  • Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. Փաշինյան | Քաղաքականություն

    Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը: Կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 564 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Պապոյանը Փաշինյանի որոշմամբ մեկնում է Ալմաթի՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների…
  • Միասին կարող ենք կյանքի կոչել համագործակցությունը, որը կուժեղացնի Միջին միջանցքը․ Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին | Քաղաքականություն

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

    Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ավստրիան մտադիր են խորացնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը։ Նա հայտնել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 միլիարդ դոլար, իսկ այս տարի նպատակ ունեն այն հասցնել 5 միլիարդ դոլարի։

    Քննարկվել են նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, հատկապես Մաքսային միության արդիականացումն ու վիզաների ազատականացման հարցը։ Տարածաշրջանային թեմաներից Էրդողանն առանձնացրել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Գազային մարդասիրական օգնության ապահովումը և Մերձավոր Արևելքում երկպետական լուծումը։

    Էրդողանն անդրադարձել է երկկողմ համագործակցության հնարավորություններին՝ նշելով․ «Ավստրիայի հետ կանաչ էներգիայի, կարևոր հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության նշանակալի ներուժ կա։ Հատկապես կարծում ենք, որ կարող ենք միասին կյանքի կոչել ռազմավարական բնույթի համագործակցություն, որը կուժեղացնի Միջին միջանցքը»։