Խորհրդարանն օգոստոսի 10-ին սկսել է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են Աժ-ից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունն ու գործունեությունը։
Ելույթ ունենալով՝ Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ կարևոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։
Թեկնածուն անդրադարձել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքին՝ նշելով, որ հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների և մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկներն ու հանրային կարևոր մտահոգությունները։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն։
Leave a Reply