Միասին կարող ենք կյանքի կոչել համագործակցությունը, որը կուժեղացնի Միջին միջանցքը․ Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին | Քաղաքականություն

Written by

in

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ավստրիան մտադիր են խորացնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը։ Նա հայտնել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 միլիարդ դոլար, իսկ այս տարի նպատակ ունեն այն հասցնել 5 միլիարդ դոլարի։

Քննարկվել են նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, հատկապես Մաքսային միության արդիականացումն ու վիզաների ազատականացման հարցը։ Տարածաշրջանային թեմաներից Էրդողանն առանձնացրել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Գազային մարդասիրական օգնության ապահովումը և Մերձավոր Արևելքում երկպետական լուծումը։

Էրդողանն անդրադարձել է երկկողմ համագործակցության հնարավորություններին՝ նշելով․ «Ավստրիայի հետ կանաչ էներգիայի, կարևոր հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության նշանակալի ներուժ կա։ Հատկապես կարծում ենք, որ կարող ենք միասին կյանքի կոչել ռազմավարական բնույթի համագործակցություն, որը կուժեղացնի Միջին միջանցքը»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *