Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԷՏՄ), ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով, Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։
Իրականացված ստուգումների արդյունքում՝
-
Կասեցվել է 146 խորքային հորի շահագործում (Արմավիրում՝ 85, Արարատում՝ 61):
-
Նշանակվել է 53.1 մլն ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
-
Ներկայացվել է շուրջ 687.4 մլն ՀՀ դրամի վնասի փոխհատուցման պահանջ:
-
208 խորքային հորերի վերաբերյալ տվյալներ են փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ դրանք կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու համար:
Բացի այդ, «Երևան» ՋՕԸ-ում և Մեծամորի համայնքապետարանում իրականացված ստուգումներով հայտնաբերվել են առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։
Ապօրինի խորքային հորերի կասեցման շնորհիվ հաջողվել է խնայել մոտ 1160 լ/վրկ ջրաքանակ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 15,058,816 խմ ջուր: Համեմատության համար նշենք, որ այս ծավալը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ընդհանուր ծավալին (15 մլն խմ):
Leave a Reply