Պատկերացրեք, որ ապրում եք Նյու Յորքում եւ օրը մեջ փողոցում հանդիպում եք ամերիկյան կինոյի կենդանի որեւէ դասականի, օրինակ, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային: Պատկերացնել կարելի է, բայց իրականություն դժվար դառնա:
Բայց ես ապրում եմ Երեւանում եւ վերջին մեկ ամսվա ընթացքում երեք անգամ տեսել եմ ռեժիսոր Ռոման Բալայանին՝ խորհրդային կինոյի կենդանի դասականին:
Երեքից երկու անգամ նրան տեսել եմ Մոսկովյանի եւ Բաղրամյանի խաչմերուկի ֆուդկորտում՝ աղցան «բզբզելիս»: Թվում է, որ խորհրդային լավագույն ֆիլմերից մեկի՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմի հեղինակը անկեղծ գոհ է նրանից, որ նրան Երեւանում առանձնապես չես ճանաչում:
Ռոման Բալայանի հետ վաղուց ընկերություն է անում լրագրող Տիգրան Հակոբյանը:
Հունիսի 16-ին նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս նկարը ու գրել.
«Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՛ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․ Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՛ Նատալյան տանը չէին եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր»։
Իսկ այս նկարն արվել է 1990-ականների կեսերին: Վերեւի շարքում Տիգրան Մանսուրյանն է, Ռոման Բալայանը, Հրանտ Մաթեւոսյանը եւ Վանո Սիրադեղյանը:
2013 թվականին «Ոսկե ծիրան»-ին մասնակցող ռեժիսորներին եւ դերասաններին մեկ հարց էինք ուղղել. «Ի՞նչ կլիներ, եթե չլիներ կինոն»: Ու ամենաանսպասելի պատասխանը տվել էր Ռոման Բալայանը.
«Ես երջանիկ կլինեի, եթե կինեմատոգրաֆը չստեղծվեր: Կինո չեմ սիրում, բոլորն էլ գիտեն: Իմ կյանքում կինոն պարզապես մի կիրք էր, որով տարվեցի: Մարդկությունն էլ երջանիկ կլիներ, հավատացնում եմ ձեզ` առանց կինոյի մարդիկ ավելի երկար կյանք կունենային: Հիշենք Վերածննդի դարաշրջանը` կինո չկար, ամեն ինչ հիասքանչ էր ու այնքան հանճարներ կային»:
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Միայնակ մնացած Արցախը հայաթափվեց։
Արցախի օկուպացիան մեր ժողովրդի ազգային ողբերգություններից է, որի հետևանքները կրում ենք այսօր և կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել արցախցի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները, գրել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում։
Եվ այսօր՝ Արցախի հայաթափման տարելիցին, երբ Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, իշխանության ղեկավարը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ։
Սա՛ է սրանց իրական վերաբերմունքը ոչ միայն Արցախի, այլև մեր հայրենակիցների վշտի նկատմամբ։
Բայց գիտակից, արժանապատիվ հայի համար չկա գեթ մեկ օր, որ չհիշի Արցախի կորուստը։
Արցախի էջը փակված չէ։
Արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի ապահովումը պետք է լինի Հայաստանի ազգային իշխանության քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Խոնարհումս հայրենիքի համար ընկած մեր բոլոր հերոսների, անմեղ զոհերի հիշատակին»,-գրել է Դանիելյանը։
1988-ին Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին ու վառել նրանց տները։ Երեք օրում զինվորականների հովանու ներք Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին՝ հայերից։
2023-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի՝ հրթիռա-հրետակոծությամբ, ԱԹՍ-ներով և ինտենսիվ մարտերով։
1666-ին տպագրվել է առաջին հայերեն Աստվածաշունչը։ Նշանավոր տարեթվերից են նաև՝ 2010-ին Աղթամարում պատարագ, 2011-ին Տիգրան Մուկուչյանի ընտրությունը, 2019-ին Արման Սարգսյանի և Էդուարդ Մարտիրոսյանի նշանակումները։
Երեւան: Մեդիամաքս: Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը չեղարկել է Երեւան կատարելիք այցը, որտեղ նա պատրաստվում էր սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիա անցկացնել ՌԴ դեսպանությունում տեղակայված ընտրական տեղամասում:
«Մինչ ես Վաշինգտոնում էի, ինձ զգուշացրեցին Հայաստան իմ այցի հետ կապված որոշ ռիսկերի մասին: Մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, այս տեղեկությունը անտեսել չեմ կարող եւ ստիպված եմ հետեւել անվտանգության ընթացակարգերին: Ուստի Հայաստան այցը հետաձգվում է, իսկ այնտեղ նախատեսված միջոցառումներին իմ մասնակցությունը չեղարկվում են», – գրել է քաղաքական գործիչը իր տելեգրամյան ալիքում: Ավելի վաղ Յաշինը հայտարարել էր Երեւանում ակցիա անցկացնելու մասին. «Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում քվեարկություն է: Այդ օրը ես կլինեմ Երեւանում եւ ժամը 12:00-ին կմոտենամ ընտրական տեղամասին՝ ՌԴ դեսպանատանը: Մենք միասին հակապատերազմական մեծ հերթ կկազմենք՝ ցույց տալու համար մեր անհամաձայնությունը պատերազմի եւ բռնապետությանը»: Յաշինը նաեւ հունիսի 20-ի երեկոյան Երեւանի Կինոյի տան դահլիճում պետք է հանդիպեր համախոհների հետ:
Արդեն հայտնել էինք, որ Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։
2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։
Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։
2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։
Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։
Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգթոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։
Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»։
«Շատ հանգիստ, համեստ երեխա էր Մհերս։ Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում տարբեր միջոցառումների է մասնակցել։ Միշտ երկար մտածում էր, հետո անցնում հաջորդ քայլին, կազմակերպված էր, կշռադատված։ Անսահման համբերատար էր, բայց Աստված մի արասցե, որ իր համբերությունը հատեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Մհերը ծնունդով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին բացարձակ գերազանցիկ չի եղել, բայց լավ է սովորել։ «Սիրում էր մաթեմատիկան և նկարչությունը։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ճարտարապետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։ Երեք տարի այնտեղ սովորեց։ Այնուհետև ընդունվեց Ճարտարապետության և շինարարության համալսարան։ Ապագա ճարտարապետ-շինարար էր»։
2019 թվականի հուլիսի 17-ին Մհերը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Լուսակերտում, այնուհետև՝ 2020 թվականի փետրվարին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի «Ինտերնատ» զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Լուսակերտում ծառայելիս մենք էինք իր մոտ գնում, նա էր սահմանված կարգով մի քանի ժամով տուն գալիս։ Մարտակերտ տեղափոխվելուց հետո չենք կարողացել իրեն տեսնել։ Համավարակի շրջանն էր, ոչ մի այցելություն թույլ չէին տալիս։ Ոգևորված, սպասումներով ծառայում էր, որ զորացրվի և անցնի իր դասերին։ Անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ արդեն պետք է ուսանող լինի։ Իր ընտրած մասնագիտությամբ շատ էր ոգևորված. իհարկե, մենք ևս իրեն խորհուրդներով օգնել ենք, բայց, միևնույնն է, վերջնական ընտրությունն իրենն էր: Ամեն ինչի մասին շատ խորն էր մտածում։ Պատանեկության տարիներից էր իր այդ կազմակերպվածությունը գալիս»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամռան զորակոչից հետո Մհերը երկար ժամանակ դիրքերում է եղել։ Համավարակի շրջանն էր։ Ամեն անգամ զանգահարելիս ասում էր. «Վարակվելուց խուսափելու համար մենք դիրքերում ենք մնում, նորակոչիկների հետ չենք շփվում, մինչև իրենց կարանտինը վերջանա»։ Կապն իր հետ մշտապես կար, բայց արգելված էին այցելությունները։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան ենք իր հետ խոսել։ Ամբողջ ընտանիքով հավաքված էինք տանը, բոլորիս հետ այդ օրը խոսել է։ Քիչքիչ ճանապարհները բացում էին։ Ասաց. «Մա՛մ, մինչև հոկտեմբերի 2-ը դիրքերում եմ, հետո իջնելու եմ»։ Ես էլ արձագանքեցի՝ քիչ է մնացել, հենց դիրքերից իջար զորամաս, մենք Մարտակերտ ենք գալիս։ Հաջորդ օրն առավոտյան աշխատանքի գնացի, զգացի, որ խառնաշփոթ է։ Ասացին՝ պատերազմ է։ Իսկ ես կարծես հակառակվեի՝ գիշերն եմ տղայիս հետ խոսել, ի՞նչ պատերազմ։ Բայց սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունից արդեն ամեն ինչ պարզ էր։ Նույն րոպեին զանգահարեցի ամուսնուս, նա էլ ինձ էր հանգստացնում՝ ոչ մի լուրջ բան չկա, հանգիստ եղիր։ Հիվանդանոցում եմ աշխատում, մեր բժիշկներն ու բուժքույրերը բրիգադ կազմեցին, գիշերով մեկնեցին Արցախ։ Ես էլ ասացի՝ ինչ էլ լինի, երկրորդ բրիգադի հետ ես էլ անպայման կգնամ։ Ամբողջ օրը մեր հիվանդներին դուրս էինք գրում, որ կարողանայինք ընդունել վիրավոր զինվորներին։ Եվ այդ ամբողջ օրը Մհերի հետ չէինք կարողանում կապ հաստատել, անհասանելի էր։ Մի պահ է միայն կապի մեջ եղել, խոսել է իր դասընկերոջ հետ, տեղեկացրել, որ վիճակը շատ լուրջ է, ասել՝ էլ չեմ կարող խոսել, և անջատել է։ Առավոտյան զինվորներին բերում էին հիվանդոց։ Իջա ներքև, որ ինչ-որ նորություն իմանամ։ Հիմա էլ պատմելիս այդ օրերը կադրերի պես գալիս են աչքերիս առաջ։ Տղաներին հարցնում էի՝ գուցե Մարտակերտի՞ց են։ Մի քանիսն ասացին, որ Մարտունիից են, ու հավելեցին՝ Մարտակերտը գոյություն չունի։ Պատկերացրեք իմ վիճակը։ Զանգահարեցի ամուսնուս։ Ամբողջ օրը հիվանդանոցներում էի, մի լուր էի ուզում իմանալ տղայիցս։ Երբ վերադարձա տուն, այդ պահին այն ինձ համար դատարկ էր։ Կարծես չցանկանայի տուն մտնել։ Ամուսնուս հետ նստած լուրերն էինք դիտում, կարդում սեպտեմբերի 27-ի զոհերի անունները։ Շունչներս պահել էինք։ Հետո կարդացին սեպտեմբերի 28-ի զոհերի անունները։ Մհերիս անուն- ազգանունը անվանացանկի մեջտեղում էր։ Սկսեցինք տեղեկություններ փնտրել։ Ոմանք ասացին՝ գուցե շրջափակման մեջ են, չեն կարողանում կապ ստեղծել։ Հետո նաև սոցիալական ցանցերում տարածեցինք Մհերիս լուսանկարը։ Աննկարագրելի է, թե ինչերի միջով ենք անցել։ Մհերս հրետանու հրամանատարն է եղել, կրակ են վարել իր զինակից ընկերոջ հետ։ Երբ տղաս տեսել է, որ ԱԹՍ-ներն օդում են, ընկերոջն ասել է, որ թաքնվի։ Վերջինս հասցրել է մտնել թաքստոց, Մհերս՝ ոչ։ ԱԹՍ-ն նրան հարվածել է։ Զոհվել են։ Ընկերոջ ծնողները մեզ գտան սոցիալական ցանցով, ու սկսեցինք փնտրել մեր տղաներին»։
Մհերն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում։ «Իրեն համարյա մեկ ամիս փնտրել ենք հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Արդեն չգիտեինք, թե ուր գնալ։ Մեզ մոտ կար Արցախից դատական բժշկի հեռախոսահամարը։ Մեծ դժվարությամբ կարողացանք իր հետ կապ հաստատել։ Երկար ու մանրակրկիտ զրույցից հետո նա ասաց ամուսնուս այն կոդը, որով մեր տղային ուղարկել էին Հայաստան։ Գնացինք Հերացի, բացեցին նկարները, հետաքրքիր է, որ անգամ այդ ժամանակ այն դիրքով էր պառկած, ինչպես քնում էր։ Ներս գնացի և ճանաչեցի իմ Մհերին։ Այդպես գտանք մեր տղային»։
Ապրելու ուժի մասին։ «Երկու տղա ունեմ։ Մհերս կրտսերն էր։ Ավագ որդիս ամուսնացել է, որդի ունեցել և անվանակոչել եղբոր անունով։ Մեր տանը կրկին հնչում է Մհերիս անունը։ Ապրելու ուժ ինձ ավագ որդիս՝ Նվերս տվեց։ Իրեն էի նայում և մտածում՝ չեմ կարող թուլանալ և դրանով իրեն կոտրել։ Երկու տարի առաջ էլ ամուսնուս կորցրեցինք, և հիմա ավագ որդուս համար առավել դժվար է։ Մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, որ կարողանանք շարունակել ապրել»։
Հ. Գ. – Կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։