Blog

  • Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Տրամվայը քաղաքային հասարակական տրանսպորտի տեսակ է, որը շարժվում է հատուկ ռելսերով և սովորաբար սնվում է էլեկտրական էներգիայով։ Այն նախատեսված է հիմնականում քաղաքային և արվարձանային ուղևորափոխադրումների համար։ Տրամվայը երկաթուղու և քաղաքային տրանսպորտի յուրահատուկ համադրություն է. այն ունի ռելսային շարժակազմ, աշխատում է հիմնականում քաղաքային փողոցներում և գնացքի համեմատ ունի հաճախակի կանգառներ։


    Տրամվայի պատմությունը սկսվել է XIX դարի առաջին կեսից, երբ արագ աճող քաղաքներում առաջացել է մարդկանց մեծ քանակ տեղափոխելու անհրաժեշտություն։ Տրամվայի նախատիպը եղել է ձիաքարշ ռելսային կառքը։ 1832 թվականին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում է գործարկվել ձիերով քաշվող ռելսային քաղաքային տրանսպորտի վաղ օրինակներից մեկը։ Հետագայում նման համակարգեր սկսել են հայտնվել Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում։


    1830–1860-ական թվականներին ձիաքարշ տրամվայները տարածված են եղել հատկապես խոշոր քաղաքներում։ Դրանց առավելությունն այն էր, որ ռելսերը նվազեցնում էին շարժման դիմադրությունը, և ձիերը կարող էին ավելի ծանր վագոններ քաշել, քան սովորական սալահատակ ճանապարհով։ 1860–1880-ականներին տրամվայները դարձել են քաղաքային տրանսպորտի կարևոր միջոց։ Այն ժամանակ դրանք հիմնականում շարունակում էին աշխատել ձիերի օգնությամբ, սակայն արդեն սկսել էին փորձարկվել այլ շարժիչ համակարգեր՝ գոլորշային, մալուխային, էլեկտրական։

    Տրամվայի պատմության ամենակարևոր շրջադարձը կապված է էլեկտրական շարժիչի կիրառման հետ։ 1879 թվականին գերմանացի ինժեներ Վերներ ֆոն Սիմենսը Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է էլեկտրական երկաթուղու ցուցադրական համակարգ։ 1881 թվականին Բեռլինի մերձակա Lichterfelde շրջանում գործարկվել է էլեկտրական տրամվայի վաղ գործնական համակարգերից մեկը։ Այն ժամանակ էլեկտրական տրանսպորտը դեռ նոր էր, սակայն փորձը ցույց տվեց, որ քաղաքային ռելսային տրանսպորտը հնարավոր է աշխատեցնել առանց ձիերի։ 1880–1900-ական թվականներին էլեկտրական տրամվայները սկսեցին արագ տարածվել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Քաղաքներն սկսեցին կառուցել տրամվայի ամբողջական ցանցեր։ 1920–1960-ական թվականներին շատ քաղաքներում տրամվայների փոխարեն սկսեցին օգտագործվել ավտոբուսներ և տրոլեյբուսներ, բայց, չնայած դրան, տրամվայները բոլոր քաղաքներում չվերացան։ XX դարի վերջին և XXI դարում սկսվեց տրամվայի վերածնունդը։ Շատ քաղաքներ նորից սկսեցին կառուցել ժամանակակից տրամվայի և թեթև ռելսային տրանսպորտի համակարգեր՝ խցանումներն ու օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով։


    Տրամվայը Հայաստանի տրանսպորտային պատմության մեջ կարևոր, բայց այսօր արդեն անցյալում մնացած համակարգ է։ Երևանի առաջին քաղաքային ռելսային տրանսպորտը սկսել է զարգանալ դեռևս XIX դարի վերջին և XX դարի սկզբին։


    Երևանում տրամվայի համակարգը գործարկվել է 1906 թվականին։ Սկզբնական շրջանում այն օգտագործում էր ձիաքարշ համակարգ, իսկ հետագայում քաղաքում ներդրվեց էլեկտրական տրամվայ։ Խորհրդային ժամանակաշրջանում Երևանի տրամվայը դարձավ քաղաքի հասարակական տրանսպորտի կարևոր բաղադրիչներից մեկը։ Ցանցը սպասարկում էր քաղաքի տարբեր հատվածներ և տեղափոխում մեծ թվով ուղևորներ։ Սակայն ժամանակի ընթացքում տրամվայի համակարգը սկսեց կորցնել իր նշանակությունը, և 1990-ականներին Հայաստանի տնտեսական դժվարությունները, ենթակառուցվածքների մաշվածությունը և տրանսպորտային համակարգի փոփոխությունները զգալիորեն ազդեցին տրամվայի աշխատանքի վրա։ 2004 թվականին Երևանի տրամվայի համակարգը վերջնականապես դադարեցրեց աշխատանքը, և դրանով ավարտվեց շուրջ մեկդարյա երևանյան տրամվայի պատմությունը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները


    Քաղաքականություն





    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Այսօր մեր ժամանակակից պատմության ամենացավալի էջերից մեկի՝ Արցախի հայաթափման և կորստի երրորդ տարելիցն է։

    Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ամիսներ շարունակվող անմարդկային շրջափակման և Հայաստանի գործող իշխանությունների ձախողված քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվեց, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց դարավոր հայրենիքից։ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։

    Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ։ Այն համազգային ցավ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի և առնչվում է մեր ժողովրդի պատմական հիշողությանը, իրավունքներին ու արժանապատվությանը։

    Այսօր՝ երեք տարի անց, Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը։

    Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրային օրակարգից դուրս մղել դրա մասին խոսակցությունը։ Սակայն պատմական իրողությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական որոշմամբ։

    Մենք հստակ արձանագրում ենք՝ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները։

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից է լինելու միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը՝ պաշտպանելով նրանց անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։

    Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և մյուս հայ գերիներն ու ապօրինի պահվող անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն:



  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

    Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։

    Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։

    Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև եկեղեցու օծման առիթով Կոտայքի մարզից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից Բյուրեղավան ժամանած բազում ուխտավորներ։

    Ավանդական աղ ու հացով հանդիսավոր դիմավորումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու բակում կատարեց ծառատունկ։

    Ապա Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց եկեղեցի, ուր սկսվեց օծման սրբազան արարողությունը։

    Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Սուրբ Սեղանի օծումը։

    Այնուհետև Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանի և Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի ձեռմաբ օծվեցին խորանի սյուները, մկրտության ավազանը և եկեղեցու մնացյալ սյուները։

    Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցին կոչեց Սուրբ Աստվածածնի անունով։

    Եկեղեցու օծման բերկրալի առիթով Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց հավատացյալ ժողովրդին։

    Նորին Սրբությունը գոհություն մատուցեց Աստծուն՝ Բյուրեղավանի բնակիչների համար երկար սպասված աստվածօրհնյալ ձեռնարկի իրագործման առիթով։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հավատքով են կառուցվում և նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ հավատացյալների համախմբմամբ ամրապնդվում է հոգևոր միասնությունը, զորանում են հավատը, հույսն ու սերը, և առավել պայծառանում է Սուրբ Եկեղեցին։

    «Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ միավորվում են երկրայինն ու երկնայինը, ժամանակավորն ու հավիտենականը։ Սրբազան այս վայրում մարդը հանդիպում է իր Արարչին, աղոթքով խոսում Նրա հետ, հոգու խաղաղություն գտնում և ուժ ստանում ընթանալու փրկության ճանապարհով։ Դրա համար է սաղմոսերգուն Աստծո տաճարի մասին հիացմունքով բարձրաձայնում. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)»,– ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

    Անդրադառնալով հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը շեշտեց, որ փորձությունները հնարավոր է դիմագրավել միաբանությամբ, տոկունությամբ, հայրենանվեր ու քաջարի ոգով և առ Տերն ապավինությամբ։

    «Ինչպիսին էլ լինեն նեղություններն ու խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվնեք հույսով և անխախտ հավատով։ Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակ անարդարություն, սուտ ու անօրինություն։ Արդարև, հավատքի վեմի վրա հիմնված եկեղեցում թագավորում են միայն տերունավանդ սերը, փոխըմբռնումն ու համերաշխությունը՝ ապրելու ազնիվ հանձնառությամբ և նվիրյալ ծառայությամբ առ Աստված, ազգն ու հայրենին»,– պատգամեց Հայոց Հայրապետը։

    Դիմելով բյուրեղավանցիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրաբար հորդորեց շեն պահել նորակառույց եկեղեցին՝ մշտահունչ աղոթքով, կանոնավոր այցելություններով, հոգատարությամբ ու սիրով պայծառացնելով Աստծո տունը։

    Եկեղեցու օծման ուրախալի առիթով Վեհափառ Հայրապետն իր հայրապետական բարձր գնահատանքն ու բարեմաղթանքները բերեց նվիրյալ բարերարներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց եկեղեցաշեն գովելի վաստակին հավելել են ևս մեկ աստվածահաճո և նշանակալի իրագործում։ Նորին Սրբությունը գնահատանք հայտնեց նաև եկեղեցու ճարտարապետ տիար Էդիկ Պողոսյանին, համայնքի ղեկավար տիար Հակոբ Բալասյանին և գովարժան ձեռնարկին իրենց զորակցությունը բերած բոլոր անձանց։

    Նորին Սրբությունը նաև շուտափույթ ապաքինման իր մաղթանքները հղեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, ով առողջական պատճառով ի վիճակի չեղավ մասնակցել եկեղեցու օծման սրբազան արարողությանը։

    Ապա Վեհափառ Հայրապետը հորդորեց, որ մարզային և քաղաքային իշխանություններն աջակից լինեն թեմում սպասավորող հոգևորականներին և նպաստեն նորաօծ եկեղեցու կարևոր առաքելության բարվոք իրականացմանն ու արդյունավորմանը։

    Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս հայցեց, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի հավատավոր ժողովրդին և նորաօծ եկեղեցին, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին և հայրենի երկրին, ապահով ու անվտանգ կյանք՝ համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս։

    Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունը եկեղեցուն ընծայեց Սուրբ Ծննդյան սրբապատկեր՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Արոյան եղբայրներին շնորհեց Հայրապետական օրհնության գրեր։

    Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Բառնաուլ քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Հակոբյանի ձեռամբ։

  • Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph |

    Ներկայում Չեխիայի արտադրության չորս L-39 Skyfox ռազմական ինքնաթիռ արտադրվում է Հայաստանի համար։ Դրա մասին հաղորդում է Praise the Steph-ը։

    Նշված ուսումնամարտական ինքնաթիռների արտադրությամբ զբաղվում է Aero Vodochody ընկերությունը, որն արդեն 40 միավոր վաճառել է տարբեր պատվիրատուների։

    Aero Vodochody-ն նաև պոտենցիալ պատվիրատուներին առաջարկում է L-39 Skyfox ինքնաթիռների տարբերակ՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի տարբերակի վերազինման հնարավորությամբ։

  • ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա

    ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա

  • Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին- Խաչիկ (Ռազմիկ) Բաղալյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին- Խաչիկ (Ռազմիկ) Բաղալյան

     

    ​Ծնվել է 1940թ. հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

     

    Ունեցել է ԽՍՀՄ և Հայաստանի քաղաքացիություն:

     

    1960-1962թթ. սովորել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում, 1962 թվականից եղել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, իսկ 1989-1995թթ. ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

     

    Խորհրդային տարիներին ղեկավարել է ինքնագործ խմբեր, մասնակցել համամիութենական փառատոնների և արժանացել դափնեկրի կոչման:

     

    Մարմնավորել է 100-ից ավելի դերեր այնպիսի հայտնի ներկայացումներում, ինչպիսիք են՝

    ​Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» (Մուրադ),

    ​Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը» (Խլեստակով),

    ​Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» (Թադե)

    , ​Երվանդ Օտյանի «Խնդանք անցնինք» (Սիսակ), ​Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի) և «Քանդած օջախ» (Գիժ), ​Մոգի Ի. Դրուցեի «Սրբություն Սրբոց» (Կելի), ​Ուիլյամ Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս» (Մեծ որդի), ​Վիլյամ Սարոյանի «Մի գնա բարկացած» (Քառակուսի)։

     

    Պարգևներ ու կոչումներ.

     

    ​ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1989)

     

    ​Մովսես Խորենացու մեդալ (2009)

     

    ​ՀԹԳՄ Ոսկե մեդալ (2013)

     

    ​ՀՀ ժողովրդական արտիստ (2015)

     

     

     

  • «Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան





    Արմեն Հովասափյանը գրում է. «Իմ կարծիքով 2023 թվականից հետո՝ սեպտեմբերի 19-ը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր․ մտածում եմ՝ երևի նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը։ Ավելի ուշ թերևս նույն ապրումներն մեջ էին 1045 թվականին Անիում ապրողներն կամ Սիս քաղաքի բնակչությունը՝ 1375 թվականին։

     Եթե առաջին երկու դեպքում տեղի ունեցածը բացի աշխարհաքաղաքական առևտուր ու կայսերական շահերի վերաբաշխումների հետևանք, որոշ առումով պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, ապա վերջինը՝ Արևմուտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհաներին էր։

    Ինչ վերաբերվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, և առհասարակ Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր:

     

     

    Ի դեպ՝ նախորդ երեք դեպքերում հայոց պետականության կործանումը տեղի ունեցավ արտաքին ուժերի ճնշման, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքին թուլությունների համադրությամբ, իսկ 2023-ին այդ ամենին ավելացավ ամենակարևորը՝ հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց»:




    դիտվել է 28 անգամ

    Լրահոս


    Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video)



    Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video)



    Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video)



    Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video)



    «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video)



    «Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան



    Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video)



    Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան



    Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը



    Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը



    Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video)



    Ցեղшսպանության շարունակությունն է․ ինչ է դրված Տիգրանաշենի հարցով․ Տիգրան Աբրահամյան (video)



    Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին



    Արցախի հանձնումը Ադրբեջանին համաձայնված է եղել նախապես, Արմեն Գրիգորյանն էլ է տեղյակ եղել (video)



    Ոչնչացված մեզ զգացինք, երբ Փաշինյանն այդ խոսքերն ասաց Ալիևին․ արցախցի (video)



    Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»



    Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»



    Դագшղների վրա մրցանակ են տալի՞ս, ամոթ. զոհվածի մայրը` Փաշինյանի մրցանակի մասին (video)



    Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ.



    Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը



    Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ



    Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն



    Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica0



    «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին0



    Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Այսօր – 12:32 Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան

    Այսօր – 12:32 Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան

  • Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

    2023թ. այս ժամերին արդեն մայրաքաղաք Ստեփանակերտն ինտենսիվ ռմբակոծվում էր ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող Շուշիի բարձունքներից. կրակի տակ էին նաև այդ պահին Արցախի տիրապետության տակ մնացած մյուս բոլոր շրջանները, իսկ ադրբեջանական բանակը ողջ թափով հարձակման էր անցել շփման գծի ամբողջ երկայնքով։

    Արցախի համար վերջին պատերազմը մեկ օր տևեց. 9 ամիս շրջափակման մեջ մնացած, սովի շեմին գտնվող Պաշտպանության բանակը ավելի քան 24 ժամ անհավասար մարտեր մղելով և ծանր կորուստներ կրելով՝ փորձեց անել այն, ինչը կարող էր։ Հայաստանը որևէ օգնություն չցուցաբերեց Ադրբեջանի դեմ միայնակ մնացած Արցախին. մինչ Արցախի ողջ շփման գծի երկայքով թեժ մարտեր էին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու կատարվողին։

    Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որոնք չկարողացան կանխել կամ կասեցնել ադրբեջանական հարձակումը, հրադադար հաստատվեց։ Մեկ օր տևած պատերազմում Պաշտանության բանակն ահռելի կորուստներ կրեց՝ տալով 223 զոհ։ Սկսվեց պաշտպանության բանակի լուծարումը, և մի քանի օր անց, չունենալով իրենց կյանքի և անվտանգության որևէ երաշխիք, Արցախի հայությունը ստիպված եղավ հեռանալ։ Ավելի քան 100 հազար հայ, թողնելով իր տունը, հարազատների շիրիմները, որոնցից շատերին հազիվ հասցրին հողին հանձնել, բռնի տեղահանվեցին Հայաստան։

    Այս քաոսային օրերին տեղի ունեցավ ևս մեկ ողբերգություն. մարդիկ խուճապահար վառելիք էին փնտրում, որպեսզի կարողանան վերցնել ընտանիքներին և դուրս գալ ժամ առաջ, և այդ քաոսի պայմաններում Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյուն, ինչի հետևանքով ևս 218 մարդ զոհվեց, մոտ 2 տասնյակը մինչ օրս անհետ կորած է համարվում։

    Մի քանի օրվա ընթացքում Արցախի ողջ բնակչությունը ստիպված եղավ դուրս գալ հայրենիքից և ապաստան գտնել Հայաստանում, և Արցախը վերջին մի քանի հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվեց։ Անցավ մի քանի ամիս, և Բաքվի պահանջով այնտեղից դուրս բերվեցին նաև ռուս խաղաղապահները, որոնցից մի քանիսին ադրբեջանցիները միտումնավոր գնդակահարել էին՝ շրջափակման մեջ հայտնված գյուղերից մեկին մոտենալու պահին։

    Այդ պահից սկսած Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն փորձում են վերացնել հայկական ողջ ժառանգությունը՝ կամ քանդելով եկեղեցիներն ու գերեզմանոցները, կամ էլ պատմական կոթողները ներկայացնելով իբրև աղվանական, ինչի վերջին դրսևորումն Ալիևի օգնականի կողմից էր օրեր առաջ՝ արտասահմանցի դիվանագետների՝ դեպի օկուպացված Արցախ կազմակերպված սկանդալային այցի ժամանակ։

    yerkir.am

  • Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ |

    Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

    Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

    Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։

    Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։

    Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։

    ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։

    Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։