Blog

  • Կապան համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

    Նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։
    ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել սահմանափակ ընկերություններից մեկի երևանաբնակ տնօրենը և հայտնել, որ անհայտ անձինք գողություններ են կատարել Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող շինհրապարակից՝ ընկերությանը պատճառելով 3 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։

    Կապանի բաժնի համայնքային ոստիկաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Կապան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

  • Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

    ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալուց հետո դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ և սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների ազատությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը։

    «Դեմոկրատների շարքերում Իսրայելի նկատմամբ աջակցությունը կտրուկ նվազել է Գազայի հատվածում մղվող պատերազմում վերջինիս գործողությունների պատճառով, որոնց հետևանքով տասնյակ հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել։ Դեմոկրատները կարող են սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, որի բազային ծավալը տարեկան կազմում է 3,8 մլրդ դոլար», — նշվում է հրապարակման մեջ։

    Բացի այդ, կուսակցությունն ակնկալում է հասնել Ուկրաինային աջակցության նոր փաթեթի տրամադրմանը։ Երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին թույլ կտա ինքնուրույն որոշել, թե որ օրինագծերը պետք է դրվեն քվեարկության։ Առանցքային ուղղություններից մեկն էլ կլինի Իրանի նկատմամբ քաղաքականությունը։ Դեմոկրատները կարող են Թրամփից պահանջել, որպեսզի հետագա ռազմական գործողությունները համաձայնեցվեն Կոնգրեսի հետ՝ հակառակ դեպքում սպառնալով կրճատել պաշտպանական ծախսերն ու արգելափակել նշանակումները։

    Մյուս կարևոր ուղղություններից են ռազմական բյուջեի աճի սահմանափակումը, Թրամփի վարչակազմի կողմից կրճատված արտաքին օգնության ծրագրերի վերականգնումը, ինչպես նաև Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի վարած քաղաքականության նկատմամբ վերահսկողության խստացումը։ Մասնավորապես, դեմոկրատները մտադիր են հասնել Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների ուսումնասիրությանը և դեմ են արտահայտվում Կուբայի նկատմամբ պատժամիջոցներին։

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան

    ԵԱՏՄ-ում համաձայն չեն մեր մասնաբաժնի ավելացման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ զեկույցին և դրա հետևանքներին։

    «Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով»,-ասաց նախարարը։

    «Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից։

    Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ում շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ, և ԵԱՏՄ-ում մեր պարտավորություններն ամբողջ ծավալով կատարել ենք ու կատարում ենք։ Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ և Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է ստանար ավելի շատ»,-ասաց Պապոյանը։

  • Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

    Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի փոխանցմամբ՝ պատմել են շենքի բնակիչները։

    «Շատ ուշադիր մարդիկ են, դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը մեկից ուշադիր էին, ամբողջ օրը այդ երեխայով էին զբաղված։ Շատ լավ ընտանիք են։

    Չգիտեմ, մենք բալկոնից տեսանք, որ ժողովուրդը հավաքված է, վազելով մինչև եկանք այս կողմ, արդեն քեռու գոռոցը լսեցինք։

    Աչքներիս առաջ մեծացած երեխա է, միշտ բերում էին, ման էին տալիս բակում»։

    Բակի այդ հատվածում մարդիկ ծաղիկներ են հոնարհել։

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց մինչև փետրվարի 8-ը։

    Ինքը՝ Սարգսյանը, հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չի փնտրել»։

    Նշենք, որ Դատարանը վերացրեց նաև ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով ընթացող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ:

    Վարչական հսկողությունը կիրացվի առանց էլեկտրոնային սարքի։

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

    Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով ընթացող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ, վարչական հսկողությունը կկիրառվի առանց էլեկտրոնային սարքի։

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Կոնգրեսի հանրապետական ​​անդամները կաջակցեն Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտին․ CNN

    Կոնգրեսի հանրապետական ​​անդամները կաջակցեն Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտին․ CNNԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ նախատեսում է քվեարկել Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի հարցով, և հանրապետական ​​անդամները նույնպես մտադիր են աջակցել նախաձեռնությանը. հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Հանրապետական ​​կուսակցության աղբյուրներին։

    Նախկինում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի քննարկում Հեգսեթի հրաժարականը՝ ընդգծելով, որ նա գերազանց է կատարում իր պարտականությունները։ Մինչ այդ «CBS News»-ը հաղորդել էր, որ նախագահը խորհրդականների հետ քննարկում է Հեգսեթի պաշտոնավարման շարունակման նպատակահարմարությունը՝ Հանրապետական ​​կուսակցության միջանկյալ ընտրություններում պարտության ֆոնին։

    Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն՝ Կենտուկիի հանրապետական ​​ներկայացուցիչ Թոմաս Մասին ասել է, որ նախատեսում է քվեարկություն սկսել Հեգսեթի իմպիչմենտի հարցով, երբ Կոնգրեսը գումարվի հաջորդ շաբաթ»։ Հանրապետական ​​կուսակցության բազմաթիվ աղբյուրներ ասել ակնկալում են, որ քվեարկությունը հաջող կլինի:

    Հանրապետական ​​աղբյուրները նաև նշել են, որ Պենտագոնի ղեկավարը չափազանցրել է ԱՄՆ-ի կարողություններն Իրանի դեմ հակամարտության մեջ, չնայած այն հանգամանքին, որ հարձակումները չէին տալիս սպասվող արդյունքները։

    Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում ամերիկացիներն ընտրել էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների: CNN-ը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում: Bloomberg-ը կանխատեսում է, որ կուսակցությունը կարող է նաև վերահսկողություն ձեռք բերել Սենատի նկատմամբ՝ ապահովելով առնվազն 51 տեղ:

  • Հայ հասարակությունում չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ․ հայտարարություն

    «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

    ««Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։

    Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։

    Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։ Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։

    Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։

    Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

    Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

    Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։

    Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝

    հստակ ընդհանուր օրակարգի,

    մասնակիցների իրավահավասարության,

    փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։

    Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների»։

    դիտվել է 8 անգամ

  • Պեսկովը մանրամասնել է Մելանյա Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

    Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և օմբուդսմեն Յանա Լանտրատովան նոյեմբերի 5-ին կներկայացնեն Ռուսաստանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը՝ «եթե կազմակերպչական բոլոր հարցերը հաջողվի լուծել», այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Ակնկալում ենք, որ Կիրիլ Դմիտրիևը կլինի այնտեղ։ Սակայն գլխավոր դեմքը, որքան հասկանում եմ, Յանա Լանտրատովան է լինելու՝ պայմանով, որ նա հասցնի ժամանել», – ասել է Պեսկովը։

    Նա նշել է, որ մի քանի ժամ առաջվա դրությամբ նրա հետ ուղևորվող բոլոր անձինք դեռ վիզաներ չունեին։

    «Ներկայումս նման հարցերը միշտ որոշակի դժվարություններ են առաջացնում։ Եթե լոգիստիկայի հետ կապված ամեն ինչ հաջողվի, ապա և՛ Յանա Լանտրատովան, և՛ Կիրիլ Դմիտրիևը կլինեն այնտեղ», – եզրափակել է Կրեմլի խոսնակը։

    դիտվել է 1 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • «1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

    Հարցազրույց «1000 ՎԱՀԱՆԻ» համահիմնադիր, գործադիր տնօրեն Սրբուհի Մովսիսյանի հետ։

    2026 թվականի հոկտեմբերի 10-ին Խնձորեսկում՝ «Արմատներով հզոր, մշակույթով անսասան» խորագրով «1000 Վահան» ծրագրի միջոցառման ընթացքում, զրուցեցի հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն Սրբուհի Մովսիսյանի հետ։ Հարցերը վերաբերում էին ոչ միայն «1000 Վահան» հիմնադրամի գործունեությանը, այլև Սրբուհու անձնական ճանապարհին, մանկությանն ու ընտանիքին, հոգեբանի և արտթերապևտի մասնագիտությանը, տիկնիկագործությանը, ազգային մշակույթի փոխանցմանը, սահմանամերձ համայնքների երեխաներին, մեթոդական ձեռնարկին և այն պատասխանատվությանը, որ մեծահասակներն ունեն ապագա սերնդի հանդեպ։ Ինձ համար կարևոր էր հասկանալ այն մարդու մասին, ում աշխատանքը միավորում է մանկական հոգեբանությունը, ստեղծագործական գործունեությունը և ազգային մշակույթի փոխանցումը։

    — Մի պահ մի կողմ դնենք «1000 Վահան»-ը, պաշտոնը, ծրագրերն ու հասարակական գործունեությունը։ Ո՞վ է Սրբուհի Մովսիսյանը։ Որտե՞ղ եք ծնվել, ինչպիսի՞ միջավայրում է անցել Ձեր մանկությունը։ Ձեր ընտանիքում ի՞նչ կապ կար հայկական մշակույթի, ավանդույթների, արվեստի և պատմության հետ։ Ե՞րբ զգացիք, որ ազգային մշակույթը պարզապես անցյալի ժառանգություն չէ, այլ մի բան, որի պահպանմանն ու փոխանցմանը Դուք նույնպես պետք է մասնակցեք։

    — Ծնվել եմ Երևանում։ Մանկությունս շատ բազմաբովանդակ, շատ լավ ու հետաքրքիր է անցել, ինչի համար շնորհակալ եմ ծնողներիս։

    Փոքր տարիքից մասնակցել եմ գրեթե բոլոր խմբակներին։ Այն ժամանակ Պիոներների պալատ կար, և մենք բոլորս այնտեղ մեր անելիքն ունեինք։ Հասարակության մեջ ստացել ենք այնպիսի կրթական դաստիարակություն, որ շատ կուզեի՝ այսօր էլ այդ մշակութասեր ու մշակութաստեղծ մոտիվացիան շարունակվեր մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում՝ մեր ավանդական հայ ընտանիքներում, նախակրթարաններում, դպրոցներում, Հայորդաց տներում։

    — Իսկ ի՞նչն էր այդ միջավայրի առանձնահատկությունը, որը կուզենայիք տեսնել նաև այսօր։

    — Մենք համակարգված էինք գնում բոլոր պարապմունքներին, մասնակցում բոլոր միջոցառումներին։ Չկար որևէ պարտադրանք․ մշակութային միջավայրում գտնվելու սերը մեր մեջ անհագ ծարավի պես մի բան էր։ Ամեն ինչի նկատմամբ շատ մեծ պատասխանատվություն ունեինք։ Ուրախանում էինք, որ ընդգրկվում ենք որևէ ծրագրում կամ միջոցառման մեջ, և դա պատվով էինք կատարում։

    Այս ամենում անգնահատելի է ծնողներիս դերը։ Նրանք մեզ պատրաստում էին դրան, սովորեցնում լուրջ վերաբերվել մեր անելիքին, անտարբեր չլինել որևէ միջոցառման նկատմամբ և օրերով պատրաստվել դրան։

    — Փաստորեն, Դուք ցանկանում եք, որ երեխաների մեջ էլ այդպիսի վերաբերմունք ձևավորվի։ Նույնիսկ եթե նրանցից յուրաքանչյուրի ընտանիքում այդ դրվածքը չկա, մշակութային միջավայրում ստացած փորձը կարող է հետագայում փոխանցվել իրենց երեխաներին։

    — Մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող հոգեբան եմ, մանկական հոգեբան և արտթերապևտ։ Աշխատանքս միշտ կապված է եղել երեխաների հետ, որովհետև դա իմ մեծագույն սերն է։ Մի գաղտնիք բացեմ․ ցանկացել եմ մանկաբույժ դառնալ, բայց հոգեբանության մեջ էլ ընտրել եմ երեխաների տարիքային խումբը։ Հավանաբար, մանկության տարիներն իրենց հետքն են թողել։ Երեխաներն ինձ համար մի ուրիշ աշխարհ են։ Նրանց հոգում մանկական տարիքում դրվածը մնում է մինչև խոր ծերություն։ Մենք պետք է աշխատենք երեխաների հետ և երեխաների համար։ Իմ մանկությունը դիտարկելով՝ հասկացել եմ, թե որքան մեծ ազդեցություն է այն ունեցել  կյանքիս և երեխաներիս նկատմամբ վերաբերմունքի վրա։ Դա ինձ համոզել է, որ ծնողներից շատ բան է կախված․ նրանք իրենց մանկությունը կարծես փոխանցում են իրենց երեխաներին։ Շատ կարևոր է, որ ծնողն ինքն էլ լավ մանկություն ունեցած լինի, որպեսզի կարողանա այդ լավը փոխանցել հաջորդ սերնդին։

    Մշակույթի հետ իմ կապը նույնպես ընտանիքից է եկել։ Մայրս՝ Մառլենա Վարդանյանը, հավատքով կին էր, հաճախ էր եկեղեցի գնում և միշտ կապում էր ազգը, մշակույթն ու կրոնը։ Նրա համար կարևոր էր, որ մարդը հավատք ունենա իր արած գործի նկատմամբ և սիրի իր աշխատանքը։ Մայրս մասնագիտությամբ բուժքույր էր, բայց բազմաթիվ ոլորտներում հրաշալի մասնագետ էր։ Ստեղծագործական ճանապարհիս ընթացքում շատ բան սովորել եմ նրանից, հատկապես՝ ձեռքի աշխատանքների հետ կապված։ Մեր ընտանիքը ավանդական էր, կանոնակարգված։ Յուրաքանչյուրս ընտանիքում մեր դերն ու նշանակությունն ունեինք։ Մեծի, հարևանի և հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հարգանքը առաջնահերթ էր։ Մենք դաստիարակվել ենք այդպիսի մթնոլորտում։ Այսօր էլ երեխաների մեջ ցանկանում եմ տեսնել հարգանք մշակույթի, մեծերի և սեփական աշխատանքի նկատմամբ։ Եվ ամենակարևորը՝ սեր դեպի այն աշխատանքը, որ անում են։ Եթե մարդն իր գործն անում է սիրով, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այն կհաջողվի։

    — Այսինքն՝ հոգեբանությունը, կրթությունը, արվեստը և մշակույթի պահպանումն ու տարածումը փոխկապակցված մի շղթա՞ են։

    — Այո՛, իրոք փոխկապակցված են։ Երբ երեխան զբաղվում է ստեղծագործական աշխատանքով, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ նրա ներաշխարհի վրա։ Ստեղծագործող մարդը ստեղծում է, արարում։ Ես մանկուց սիրել եմ տիկնիկները։ Իմ խաղալիքները հիմնականում տիկնիկներն էին։ Դպրոցական տարիքից սկսած՝ դասընկերուհիներիս հավաքում էի մեր տանը, տիկնիկներ էինք պատրաստում, անուններ դնում, դերեր խաղում։ Այն ժամանակ դեռ չէի գիտակցում, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա։ Հետագայում հասկացա, որ ձեռքի աշխատանքով զբաղվելը կարող է մարդուն ներդաշնակ հոգեվիճակի բերել։

    — Ի՞նչ կարող է ասել տիկնիկը երեխայի մասին, երբ նա չի կարողանում իր ապրումներն ու մտքերը բացատրել բառերով։

    — Տիկնիկը երեխայի կյանքում շատ հզոր գործիք է։ Երբ երեխային տիկնիկի միջոցով հարցեր ես տալիս, կարող ես իմանալ նրա պատմությունը, հոգեվիճակը, ներաշխարհը։ Տիկնիկագործության իմ փորձը կապվում է նաև «1000 Վահան»-ի աշխատանքի հետ։ Մենք չորս մարզում անցկացրել ենք տոնածիսական դասընթացներ, որոնց մի մասն առնչվում էր հայկական մշակույթի ծիսական տիկնիկներին։ Դրանք իրենց դերն ու նշանակությունն ունեն տարբեր ծեսերի և տոների ժամանակ։

    Որպես տիկնիկագործ՝ այդ ուղղությունն ինձ վրա եմ վերցրել։ Մանկավարժներին սովորեցրել եմ պատրաստել, օրինակ, Համբարձման, Բարեկենդանի և Վարդավառի տոներին նվիրված տիկնիկներ, ինչպես նաև օժիտի տիկնիկ։ Նրանք այդ գիտելիքները պետք է փոխանցեն մեր սերնդին։

    Այստեղ տիկնիկը միայն գեղեցիկ առարկա չէ։ Այն կապ է երեխայի ստեղծագործական աշխարհի և ազգային մշակույթի միջև։ Երեխան ոչ միայն պատրաստում է ինչ-որ բան, այլև ծանոթանում է այն ծեսին, որի հետ կապված է տվյալ տիկնիկը։

    — Դուք նշել եք, որ Գորիսում ևս նման հանդիպում ու դասընթաց է եղել։ Այդ աշխատանքը միայն Գորիսո՞վ է սահմանափակվել։

    — Ո՛չ, մենք Հայաստանի չորս մարզում անցկացրել ենք հայկական ժողովրդական տոներին վերաբերող դասընթացներ։ Դրանց արդյունքներից մեկը մեր մեթոդական ձեռնարկն է, որի շնորհանդեսը կազմակերպել ենք հարցազրույցից մոտ տասը օր առաջ։

    — Իսկ ինչպե՞ս համոզվեցիք, որ դասընթացների ընթացքում ստացած գիտելիքը մանկավարժները կարողանում են կիրառել։

    — Մինչև մեթոդական ձեռնարկը հրատարակելը նկատեցինք, որ այն մարզերում, որտեղ անցկացրել ենք դասընթացները, մանկավարժները շարունակում են կազմակերպել համապատասխան տոներն ու ծեսերը։ Մեր դասընթացների արդյունքում նրանք արդեն ինքնուրույն էին իրականացնում այդ աշխատանքը։

    Այդ ժամանակ միտք հղացավ ստեղծել մեթոդական ձեռնարկ։ Մենք չենք կարող շրջել Հայաստանի բոլոր համայնքներով և ամենուր նույն դասընթացներն անցկացնել։ Ավելի արդյունավետ է, որ մանկավարժներն ունենան ձեռնարկ, որից կարողանան օգտվել։

    — Ի՞նչ է տալիս այդ ձեռնարկը, և ո՞վ կարող է օգտվել դրանից։

    — Գիրքը նախատեսված է ժողովրդական տոների ու ծեսերի մասին գիտելիքները մեթոդական ձևով ներկայացնելու համար։ Մենք այն նվիրել ենք մարզերի և Երևանի գրադարաններին, որպեսզի մանկավարժները կարողանան օգտվել։

    Գրքի հեղինակները «1000 Վահան» թիմի անդամներն են, որոնք վարել են այդ դասընթացները։ Նրանցից մեկը ես եմ։ Սվետա Պողոսյանը ազգագրության ոլորտի գիտաշխատող է, պատմական գիտությունների թեկնածու։ Նա և Նարինե Շամամյանը մասնակցել են տեսական նյութի մշակմանը։ Նարինե Շամամյանը պարերի հետազոտող է, պատմական գիտությունների թեկնածու։ Տոներին ու ծեսերին առնչվող երգերի բաժինը ներկայացրել է Աննա Թովմասյանը՝ «Ակունք» պետական ազգագրական համույթի մեներգչուհին։ Ես ձեռնարկի համար տրամադրել եմ տիկնիկների բաժինը և դրանց պատրաստման սխեմաները։

    Սրբուհու ներկայացրածից հասկանալի է, որ ձեռնարկը ստեղծվել է ոչ թե պարզապես արդեն կատարված աշխատանքի մասին հաշվետվություն կազմելու, այլ դասընթացների փորձը համակարգելու և այն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով։ Նա նաև նշեց, որ ձեռնարկը հնարավոր է ձեռք բերել «1000 Վահան» հիմնադրամից՝ 7000 դրամով։ Նրա խոսքով՝ այդ գումարը նախատեսվում է ուղղել հաջորդ համայնքներում նմանատիպ դասընթացների կազմակերպմանը։ Այսինքն՝ ձեռնարկի տարածումը դիտարկվում է նաև որպես նոր դասընթացների շարունակականությունն ապահովելու միջոց։

    Մեր զրույցում անդրադարձ եղավ նաև հիմնադրամի աջակիցներին և հաշվետվողականությանը։ Սրբուհին ընդգծեց, որ հիմնադրամի աշխատանքին աջակցած բարերարների անունները հրապարակայնորեն նշվում են միջոցառումների ժամանակ։ Օգնությունը կարող է լինել տարբեր ձևերով, ոչ միայն դրամական։ Այդ թեման, սակայն, չհասցրինք ամբողջությամբ քննարկել։

    – Շնորհակալություն տիկին Մովսիսյան հարցազրույցի համար։

     

    Վաչե Մկրտչյան