Blog

  • Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի ընդունում Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի ընդլայնման փաթեթի շրջանակներում հրապարակված զեկույցում երկրի հասցեին հնչեցված քննադատությունները՝ փաստաթուղթը որակելով կողմնակալ և անարդար։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը ևս մեկ անգամ արտացոլում է Եվրամիության կողմնակալ մոտեցումը Թուրքիայի նկատմամբ։

    «Մենք չենք ընդունում զեկույցում տեղ գտած անհիմն պնդումները, հատկապես քաղաքական չափանիշներին, դատական համակարգին և հիմնարար իրավունքներին վերաբերող հատվածներում»,– ասվում է հայտարարության մեջ։

    Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, որ Եվրամիության որոշ ներկայացուցիչների գնահատականներն արտացոլում են կանխակալ մոտեցումներ և չեն համապատասխանում իրականությանը։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Անկարան քննադատել է զեկույցում Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումներին ցուցաբերված աջակցությունը՝ այն որակելով միջազգային իրավունքին և Եվրամիության սկզբունքներին չհամապատասխանող մոտեցում։

    Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը չի կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմանը, քանի դեռ անվերապահորեն աջակցում է կիպրահունական կողմի դիրքորոշմանը։

    Գերատեսչությունը նաև չի ընդունել Արևելյան Միջերկրականի վերաբերյալ զեկույցում ներկայացված գնահատականները՝ պնդելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին և արդարության սկզբունքին։ Անկարան անհիմն է համարել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրավական ուժը կասկածի տակ դնող մոտեցումները։

    Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ուշադրություն է հրավիրել զեկույցում երկրի տնտեսական և դրամավարկային քաղաքականության ոլորտներում արձանագրված առաջընթացի վերաբերյալ գնահատականների վրա։

    Թուրքական կողմը կարևորել է Եվրամիության հետ համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ առևտրի, մատակարարման շղթաների, տրանսպորտի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

    Անկարան ընդգծել է, որ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները պետք է կառուցվեն երկարաժամկետ ռազմավարական տեսլականի, այլ ոչ թե նեղ քաղաքական հաշվարկների և միակողմանի մոտեցումների հիման վրա։

    «Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները փոխադարձ վստահության, համագործակցության և արդարության սկզբունքներով՝ հիմնվելով գործընկերության իրավական շրջանակի և փոխադարձ պարտավորությունների վրա»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

    դիտվել է 5 անգամ

  • 12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

    Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է.

    «12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային:

    Չի կարող ալիևյան պարտադրված Սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը, չի կարող ՀՀ և մեր երեխաների ապագան չհետաքրքրել բժիշկներին և դասախոսներին, դերասաններին և երաժիշտներին, տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետներին և ուսանողներին, վարորդներին և շինարարներին…

    Բազմիցս նշել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Երբեք որևէ կուսակցության չեմ անդամակցել և չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքներին: Միշտ քմծիծաղով եմ վերաբերվել նաև պաթոսին, այդ իսկ պատճառով որևէ կոչ չեմ անելու միանալ կամ չմիանալ այդ հայտարարությանը: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի և մարդ, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ պաշտոնի հավակնություն, պարզապես ուզում եմ ապրել Հայաստանում, ոչ թե՝ «արևմտյան Ադրբեջանում»:

    Ընտրությունը ձերն է…»։

    դիտվել է 9 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն

    Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրությունԵթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարաը Միրզոյանը։

    «Երբ որ կառավարությունը բերում է սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշել է նա:

    «Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա։

  • 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան


    Քաղաքականություն



    12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի

    համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային: Չի կարող ալիևյան պարտադրված սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը, չի կարող ՀՀ և մեր երեխաների ապագան չհետաքրքրել բժիշկներին և դասախոսներին, դերասաններին և երաժիշտներին, տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետներին և ուսանողներին, վարորդներին և շինարարներին…

    Բազմիցս նշել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Երբեք որևէ կուսակցության չեմ անդամակցել և չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքներին: Միշտ քմծիծաղով եմ վերաբերվել նաև պաթոսին, այդ իսկ պատճառով որևէ կոչ չեմ անելու միանալ կամ չմիանալ այդ հայտարարությանը: Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի և մարդ, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ պաշտոնի հավակնություն, պարզապես ուզում եմ ապրել Հայաստանում, ոչ թե՝ «արևմտյան Ադրբեջանում»:

    Ընտրությունը Ձերն է…

     



  • Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

    Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ: Այս մասին հայտնել են «Այլնտրանքային նախագծեր» խմբից։

    «Անհրաժեշտ է միավորել մեր նպատակները և ջանքերը: Այնպես չէ, թե մենք միամտորեն սպասում էինք, որ դատարանն արդարադատություն կիրականացնի։ Սակայն հաշվի առնելով փաստաբանների սպառիչ խոսքը, հրապարակված տեսանյութերը և Ծառուկյանի բացառիկ արժանապատիվ պահվածքը՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ակնկալում էին, որ դատարանը չի տրվի հրահանգներին և կշարժվի իր կոչմանը համապատասխան՝ օրենքի և իրավունքի շրջանակներում, և որ բանականությունը և տրամաբանությունը կհաղթեն։

    Փաստը, սակայն, այն է, որ Ծառուկյանի կալանքը երկարացվեց մի գործով, որտեղ Ծառուկյանը ոչ թե պարզապես անմեղ է, այլ հենց ինքն է տուժողը։ Դատարանում ունեցած ելույթում նա ընդգծեց, որ արդար լինելու գիտակցումը ուժ է տալիս թե´ իրեն, թե´ բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն արդարության։ Բոլորս պետք է հետևություն անենք, որ չկա «իմ ու քո» քաղբանտարկյալ։

    Հայաստանի բանտերն այսօր լցվել են են քաղաքական, պետական, հանրային գործիչներով, և բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այս իրավիճակը փոխելու համար։ Մենք ականատես ենք, թե ինչպես ազգային կապիտալի երկու արժանապատիվ ներկայացուցիչներ՝ Ծառուկյան և Կարապետյան, այսօր մի կողմ են դնում իրենց անձնական շահը՝ մտածելով ազգային, պետական շահի մասին։ Նույնն անում է Ռուբեն Վարդանյանը Բաքվում՝ անցնելով անմարդկային փորձությունների միջով։

    Հասարակությունը պետք է գիտակցի այս իրականությունը և պահանջի նրանց ազատությունը՝ գոնե մեր երկրում դրա համար անելով առավելագույնը։ Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ։ Մեզ անհրաժեշտ է ջանքերի և նպատակների միավորում»,- գրել է Հովհաննսիյանը:
     

    դիտվել է 2 անգամ

  • Ի՞նչ կապ ունի Ալիևը 64 միլիարդ դրամի չարաշահման հետ. վարչապետ

    Ի՞նչ կապ ունի Ալիևը 64 միլիարդ դրամի չարաշահման հետ. վարչապետ

  • Կառավարությունը կարկուտից վնասված ավտոմեքենաների սեփականատերերին կտրամադրի 100 հազար դրամ փոխհատուցում

    Լավ լուր կառավարությունից։

    Կարկտահարության հետևանքով վնասված ավտոմեքենաների սեփականատերերը կստանան 100.000դրամ միանվագ փոխհատուցում։

    Կառավարությունը այսօր որոշեց փոխհատուցել հունիս եվ հուլիս ամիսներին տեղացած ուժեղ կարկտահարության հետեվանքով հասցված վնասը: Գյումրին եվս զգալի տուժել էր եվ կառավարությունը որոշել է մասնակի փոխհատուցել ավտոմեքենաներին, բնակելիների տանիքներին, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասը: Ընդհանուր՝ 9 մարզի համար 1,235,990.5 հազար դրամ է հատկացվելու:

     

    Կարկուտից վնասված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար նախատեսվում է 100,000 դրամ միանվագ աջակցություն։

    Աջակցությունը նախատեսվում է տրամադրել 3,638 վնասված տրանսպորտային միջոցների մասով։

    Ընդհանուր գումարը կազմում է 363,800,000 դրամ։

     

    Բազմաբնակարան շենքերի վնասված տանիքների մասով աջակցությունը հաշվարկվում է վնասված տանիքների ընդհանուր 130,669 քմ մակերեսի և 1 քմ-ի համար սահմանված 3,000 դրամ արժեքի հիման վրա։

    Նախագծով միաժամանակ նախատեսվում է, որ տանիքների ծածկը փոխարինելու համար անհրաժեշտ նյութերի արժեքի 70 տոկոսը տրամադրվելու է պետական բյուջեից, իսկ մնացած 30 տոկոսը և փոխարինման աշխատանքները իրականացվելու են համապատասխան համայնքների կողմից։

    Ընդհանուր անհրաժեշտ գումարը կազմում է 274,404,900 դրամ, որը 392,007,000 դրամ ընդհանուր արժեքի 70 տոկոսն է։

     

    Անհատական բնակելի տների տանիքներ

     

    Կարկուտից վնասված անհատական բնակելի տների տանիքների մասով նախատեսվում է յուրաքանչյուր հաստատված վնասի համար 100,000 դրամ միանվագ աջակցություն։

    Նախատեսվում է աջակցություն տրամադրել 2,935 վնասված անհատական բնակելի տների տանիքների մասով։

    Ընդհանուր գումարը կազմում է 293,500,000 դրամ։

     

    Ջերմատների ծածկերին պատճառված վնասների մասով աջակցությունը հաշվարկվում է՝

    • պոլիէթիլենային ծածկի դեպքում՝ 1 քմ-ի համար 800 դրամ, ընդհանուր՝ 31,776 քմ մակերեսի համար,

    • ապակե ծածկի դեպքում՝ 1 քմ-ի համար 2,000 դրամ, ընդհանուր՝ 4,797.8 քմ մակերեսի համար։

    Ջերմատների ծածկերի վերականգնման համար նախատեսվող պետական աջակցության ընդհանուր գումարը կազմում է 35,016,400 դրամ։

  • Կապանում և Վաղարշապատում գողության դեպքեր են բացահայտվել․ կա ձերբակալված երկու անձ

    Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

     

    Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ փաստաթղթեր, հեռախոսներ և փող կար։

     

    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ։

     

    Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

    33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

     

    Նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

    ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել սահմանափակ ընկերություններից մեկի երևանաբնակ տնօրենը և հայտնել, որ անհայտ անձինք գողություններ են կատարել Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող շինհրապարակից՝ ընկերությանը պատճառելով 3 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։

     

    Կապանի բաժնի համայնքային ոստիկաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Կապան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։

     

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

  • Էրդողանը ծրագրում է Բաքու այցելել «Հաղթանակի օրվա» կապակցությամբ

    Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։

    «Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվելու է Հաղթանակի օրը։ Ես ծրագրում եմ այցելել Ադրբեջան այդ օրը, եթե արտակարգ ոչինչ չպատահի։ Հույս ունեմ, որ այս այցի շրջանակներում հնարավորություն կունենանք ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։
    Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ 
    Միշտ ասում եմ, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները էապես դուրս են գալիս դասական դիվանագիտական շփումների շրջանակներից։ Երկու երկրների միջեւ անքակտելի կապը հիմնված է մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի եւ, Աստծո կամոք, ապագայի վրա։ Չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել Աստծո օգնությամբ», – Էրդողանի այս խոսքերը մեջբերում է Trend գործակալությունը։ 

  • Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն.

    Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարաը Միրզոյանը։

    «Երբ որ կառավարությունը բերում է սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշել է նա:

    «Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։