Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։
«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվելու է Հաղթանակի օրը։ Ես ծրագրում եմ այցելել Ադրբեջան այդ օրը, եթե արտակարգ ոչինչ չպատահի։ Հույս ունեմ, որ այս այցի շրջանակներում հնարավորություն կունենանք ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։
Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Միշտ ասում եմ, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները էապես դուրս են գալիս դասական դիվանագիտական շփումների շրջանակներից։ Երկու երկրների միջեւ անքակտելի կապը հիմնված է մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի եւ, Աստծո կամոք, ապագայի վրա։ Չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել Աստծո օգնությամբ», – Էրդողանի այս խոսքերը մեջբերում է Trend գործակալությունը։
Leave a Reply