Blog

  • Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան





    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է.

    «Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին: Երեկ.

     Գերմանական հանրային հեռուստատեսությունը նշել է .

    «51-ամյա նախկին լրագրողը Ադրբեջանին լայնածավալ զիջումներ էր արել»։

    Իսկ Գերմանիայի պետնախարարը հայտարարել է.

    «Շատ հայեր կորցրել են իրենց Հայրենիքը»»:




    դիտվել է 164 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Սեպտեմբերի 21-ին ավտոբուսների երթուղիները կփոխվեն

    Սեպտեմբերի 21-ին ավտոբուսների երթուղիները կփոխվենԱվտոբուսային երթուղիների փոփոխություն տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 21-ին: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    Թիվ 22 երթուղի․ Աբովյան փ. – Մոսկովյան փ. – Նալբանդյան փ. – Թումանյան փ. – Խանջյան փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ Տ. Մեծի պ. – Խանջյան փ. – Սայաթ-Նովայի փ. – Նալբանդյան փ. – Մոսկովյան փ. – Աբովյան փ. – շարունակությունը՝ նույնը։

    Թիվ 33 երթուղի․ Ծիծեռնակաբերդի խճ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը նույնը։

    Հետադարձը․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – շարունակությունը՝ նույնը։

    Թիվ 75 երթուղի․ – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Ծով. Իսակովի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Թիվ 44 երթուղի․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

    Թիվ 54 երթուղի․ Մաշտոցի պ. – Գր. Լուսավորչի փ. – Արշակունյաց պ. – շարունակությունը նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

    Թիվ 58 երթուղի․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – շարունակությունը նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

    Թիվ 67 երթուղի – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Ծով. Իսակովի պ.։

    Թիվ 97 երթուղի – Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Բաղրամյան պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

  • Պատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն է


    Աշխարհ





    Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Նավպլիոյի պատմական Սինտագմա հրապարակում կանցկացվի Խաղաղության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի 2026 թվականի պատվավոր երկիրն է Հայաստանը։

    Ինչպես հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։


    Միջոցառման համակազմակերպիչներն են Նավպլիոյի քաղաքապետարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի ակումբը և Արգոլիդայի պոնտացիների «Պանայա Սումելա» միությունը։ Միջոցառմանը կմասնակցեն «Avetis Dance» հայկական պարային խումբը, Արգոլիդայի պոնտացիների «Պանայա Սումելա» միության պարային խումբը, Նավպլիոյի քաղաքային երգչախումբը, ինչպես նաև European Horizons-ը, Webster University Athens-ը և Ռոտարի ակումբները։

    Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հունաստանի ազգային հանձնաժողովի հովանու ներքո՝ Նավպլիոյի քաղաքապետարանի աջակցությամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Իսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին



    Միջազգային





    Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին հարավային Լիբանանում։

    Ըստ հրեական բանակի՝ մինչ այդ երկու զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, երբ նրանք մեքենայով բախվել են լիբանանյան կազմակերպության կողմից տեղադրված պայթուցիկ սարքին։

    Իսրայելի ՊԲ խոսնակը հայտարարել է, որ զորքերը հարավային Լիբանանի անվտանգության գոտում են։ Երկու վիրավոր զինվորները տարհանվել են հիվանդանոց։

    Նպատակային ենթակառուցվածքների թվում են եղել դիտակետերը և «Հըզբոլլահ»-ի կողմից օգտագործվող կառույցները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցների աշխատանքային գրաֆիկը

    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ աշխատանքային գրաֆիկով․

     

    «Ամբերդ» պատմամշակութային արգելոց՝ 10:00-19:00

    «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց ՝ 10:00-18:00

    «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 09:00-22:30

     

    «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-22:00 (ցուցասրահը փակ է)

    «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ 09:00-21:00

    «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00

  • Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան |

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է իրացվի․

    «Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է:

    Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:

    Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:

    Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:

    Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»:

  • Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

    Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

  • 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականը գրանցել է 4 հաղթանակ։

    80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Սուլթան Օսմանլիին, Արթուր Բազեյանը՝ հույն Պլեաս Գեորգիոսին։

    Արթուր Սահակյանը հաղթել է իտալացի մրցակցին, իսկ Մարատ Միքայելյանը՝ պորտուգալացի մրցակցին։

  • Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ».





    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    «Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով, շարունակում են ուշադիր հետեւել այլ երկրներում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։ Չնայած արդեն համագործակցում են անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրողների հետ, որոշել են ավելի զանգվածային մատակարարումներ ապահովել ՀՀ զինված ուժերի համար։ ՊՆ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հարվածային դրոնների (մինչեւ 500 կմ հեռահարությամբ) քանակը մեծացնել։

    Այս կապակցությամբ ՊՆ-ում իրականացվել է միջին հեռահարության ԱԹՍ-ների առավել հեռանկարային արտասահմանյան նմուշների համեմատական վերլուծություն՝ գնումների հարմար տարբերակները գտնելու համար։ Դիտարկվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Իսրայելում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում արտադրվող անօդաչուները։ Ռազմական փորձագետներն առավել հարմար տարբերակ են համարել հնդկական Divyastra MK-1-ը։ Այն ռեկորդային ցածր արժեք ունի, արհեստական բանականության օգտագործման հնարավորություն եւ զանգվածային խմբերի կազմում կիրառում։

    Այս ցուցանիշներն այն դարձնում են առավել նախընտրելի նմուշ՝ համեմատած մյուս նմուշների հետ։ Օրինակ, ռուսական Orion-ն առանձնանում է միայն մեծ մարտական ծանրաբեռնվածությամբ, իրանական Meraj-532-ը՝ պատրաստման մեկնարկային արագությամբ, ամերիկյան LUCAS-ը՝ իր դասի ավելցուկային հեռահարությամբ, իսկ ուկրաինական Palianytsia-ն՝ թռիչքի ավելի մեծ արագությամբ։ Ընդ որում, զինվորականների կարծիքով, անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում այդ երկրների հետ համագործակցությունը որոշակի քաղաքական խնդիրներ է պարունակում։ Եթե Հայաստանը դրոններ գնի Ռուսաստանից, ապա դժգոհություն կառաջանա Եվրոպայից, եթե ԱՄՆ-ից` Իրանից, եթե Ուկրաինայից` Ռուսաստանից, եւ այլն։ Այնպես որ, Հնդկաստանի հետ համագործակցությունն առավել հավասարակշռված եւ շահավետ լուծում է»։




    դիտվել է 138 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառին վարկաբեկելու համար

    Կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառին վարկաբեկելու համարԱղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

    «Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։

    Հակաքարոզչության հիմնական թեզը՝ «Կռեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։

    Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» եւ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։

    Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության եւ հակաիրավականության վրա շահագրգիր կերպով աչք փակելու համար։

    Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլեւ այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաեւ ազգի հոգեւոր բացառիկ կառույցը։

    Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետեւանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի…»,-գրել է նա։