Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Written by

in

Նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել սահմանափակ ընկերություններից մեկի երևանաբնակ տնօրենը և հայտնել, որ անհայտ անձինք գողություններ են կատարել Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող շինհրապարակից՝ ընկերությանը պատճառելով 3 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։

Կապանի բաժնի համայնքային ոստիկաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Կապան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *