Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին Մոսկվայի Կրեմլում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Կրեմլի տարածած տեղեկատվությանը։Ռուսաստանը երբեք որևէ երկրի չի սպառնացել և ձգտում է համագործակցության․ Պուտին
Պուտինը հանդիպել է Քաթարի էմիրին․ քննարկվել է էներգետիկ շուկայի կայունությունը
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են նաև նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ռազմական հետախուզության ղեկավար Իգոր Կոստյուկովը։
Կրեմլը հրապարակել է հանդիպման լուսանկարը, սակայն բանակցությունների օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին Պուտինն ու Ռեզային հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այդ զրույցի ընթացքում կողմերն ընդգծել էին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։
Leave a Reply