Անուշ Զուրաբյանը շնորհավորել է հայ հետախույզների մասնագիտական տոնը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Այսօր հետախույզների մասնագիտական տոնն է։

Անուշ Զուրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ հետախույզներին՝ ընդգծելով նրանց կարևորագույն դերն ու նշանակությունը երկրի անվտանգության ապահովման և ռազմական գործողությունների հաջող իրականացման գործում։

«Բոլոր օպերացիաների մեծ մասի հիմքն ու ընթացքը հետախույզներն են դնում ու իրականացնում՝ անցնելով ամենավտանգավոր իրավիճակներով ու ճանապարհներով։

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ հետախույզ։ Հիմա, առավել քան երբևէ, քո աշխատանքից ու տված ինֆորմացիայից է կախված մյուսների կյանքը, անվտանգությունն ու հաջողությունները, ավելի կոնկրետ՝ մեր հաղթանակը։Աչքդ՝ միշտ սուր, միտքդ՝ ավելի սուր, բազուկդ՝ թուր։ Անփորձանք տղերք»։

Անուշ Զուրաբյանը մաղթել է հայ հետախույզներին անփորձանք ծառայություն և հաջողություններ իրենց պատասխանատու գործում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *