Blog

  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցների աշխատանքային գրաֆիկը

    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ աշխատանքային գրաֆիկով․

     

    «Ամբերդ» պատմամշակութային արգելոց՝ 10:00-19:00

    «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց ՝ 10:00-18:00

    «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 09:00-22:30

     

    «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-22:00 (ցուցասրահը փակ է)

    «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ 09:00-21:00

    «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00

  • Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան |

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է իրացվի․

    «Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է:

    Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:

    Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:

    Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:

    Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»:

  • Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

    Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

  • 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականը գրանցել է 4 հաղթանակ։

    80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Սուլթան Օսմանլիին, Արթուր Բազեյանը՝ հույն Պլեաս Գեորգիոսին։

    Արթուր Սահակյանը հաղթել է իտալացի մրցակցին, իսկ Մարատ Միքայելյանը՝ պորտուգալացի մրցակցին։

  • Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ».





    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    «Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով, շարունակում են ուշադիր հետեւել այլ երկրներում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։ Չնայած արդեն համագործակցում են անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրողների հետ, որոշել են ավելի զանգվածային մատակարարումներ ապահովել ՀՀ զինված ուժերի համար։ ՊՆ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հարվածային դրոնների (մինչեւ 500 կմ հեռահարությամբ) քանակը մեծացնել։

    Այս կապակցությամբ ՊՆ-ում իրականացվել է միջին հեռահարության ԱԹՍ-ների առավել հեռանկարային արտասահմանյան նմուշների համեմատական վերլուծություն՝ գնումների հարմար տարբերակները գտնելու համար։ Դիտարկվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Իսրայելում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում արտադրվող անօդաչուները։ Ռազմական փորձագետներն առավել հարմար տարբերակ են համարել հնդկական Divyastra MK-1-ը։ Այն ռեկորդային ցածր արժեք ունի, արհեստական բանականության օգտագործման հնարավորություն եւ զանգվածային խմբերի կազմում կիրառում։

    Այս ցուցանիշներն այն դարձնում են առավել նախընտրելի նմուշ՝ համեմատած մյուս նմուշների հետ։ Օրինակ, ռուսական Orion-ն առանձնանում է միայն մեծ մարտական ծանրաբեռնվածությամբ, իրանական Meraj-532-ը՝ պատրաստման մեկնարկային արագությամբ, ամերիկյան LUCAS-ը՝ իր դասի ավելցուկային հեռահարությամբ, իսկ ուկրաինական Palianytsia-ն՝ թռիչքի ավելի մեծ արագությամբ։ Ընդ որում, զինվորականների կարծիքով, անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում այդ երկրների հետ համագործակցությունը որոշակի քաղաքական խնդիրներ է պարունակում։ Եթե Հայաստանը դրոններ գնի Ռուսաստանից, ապա դժգոհություն կառաջանա Եվրոպայից, եթե ԱՄՆ-ից` Իրանից, եթե Ուկրաինայից` Ռուսաստանից, եւ այլն։ Այնպես որ, Հնդկաստանի հետ համագործակցությունն առավել հավասարակշռված եւ շահավետ լուծում է»։




    դիտվել է 138 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառին վարկաբեկելու համար

    Կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառին վարկաբեկելու համարԱղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

    «Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։

    Հակաքարոզչության հիմնական թեզը՝ «Կռեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։

    Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» եւ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։

    Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության եւ հակաիրավականության վրա շահագրգիր կերպով աչք փակելու համար։

    Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլեւ այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաեւ ազգի հոգեւոր բացառիկ կառույցը։

    Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետեւանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի…»,-գրել է նա։

  • Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները


    Աշխարհ





    Հռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական La Repubblica-ն։

    Առավել տուժել են քաղաքի հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։

    Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, ընդ որում՝ մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։

    Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել։ Ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր և ճյուղեր։ Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, որտեղից երեխաներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել է



    Հասարակություն





    Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։21-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

    ԱՄՆ նախագահը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը։ Այն ստացել է «դժոխային պատժամիջոցներ» անվանումը:

    ԱՄՆ Սենատը օգոստոսին ճնշող մեծամասնությամբ հաստատել էր Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ սահմանափակումների մասին օրինագիծը. այս շաբաթ այն հաստատել էր Ներկայացուցիչների պալատը, ինչից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Դոնալդ Թրամփի ստորագրմանը։

    Նախագծով հաստատվում են Ռուսաստանի դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները, որոնք տարածվում են այդ թվում՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի», ռազմարդյունաբերության ոլորտի հետ կապ ունեցող անձանց վրա:

    Նաև սահմանվում է մինչև 100% մաքսատուրքեր կիրառելու մեխանիզմ այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ և գազ են գնում։ Միաժամանակ, փաստաթուղթը նախագահին լիազորում է իր հայեցողությամբ կասեցնել ցանկացած պատժամիջոց։

    Օրենքով երկարաձգվում է նաև Իրանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը:

  • «Հեքիաթների նոր արտադրամասը»․ երբ սուտը դառնում է վախեցնելու գործիք – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ո՞վ է պատվիրում այնպիսի «հեքիաթներ», որոնց նպատակը ոչ թե ճշմարտությունը ներկայացնելն է, այլ քաղաքացիներին վախեցնելը։

    Ըստ «Ամբիոն Նյուզ»-ի ստացած ահազանգերի և մեզ փոխանցված տեղեկությունների՝ քաղաքացիների շրջանում շրջանառվում են պնդումներ, թե Մելադա Սարգսյանի անունը կարող է կապ ունենալ այդ տեղեկատվական արշավի կազմակերպման հետ, իսկ դրա իրականացման մեջ քաղաքացիները մատնանշում են խմբագրի նախկին ամուսնուն  Վ.Գ. և Լ. Լ.-ին՝ վերջինիս վերագրելով նաև «սցենարիստի» դեր։

    Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ հեքիաթի սյուժեն որքան առաջ է գնում, այնքան իրականության հետ կապը կարծես արձակուրդ է գնում։

    Ուստի «Ամբիոն Նյուզ»-ը հարց է ուղղում հեքիաթասացներին.

    Ո՞վ է սցենարը գրում։

    Ո՞վ է պատվիրում։

    Ո՞վ է կատարում։

    Եվ ամենակարևորը՝ ո՞վ է որոշել, որ քաղաքացիներին վախեցնելով կարելի է փոխարինել փաստերին։

    Եթե փաստ ունեք՝ ներկայացրեք փաստը։

    Եթե ապացույց ունեք՝ ներկայացրեք ապացույցը։

    Իսկ եթե ունեք միայն հերթական հեքիաթը՝ խնդրում ենք գոնե վերջում գրել՝

    «Հեղինակային երևակայություն․ իրական դեպքերի հետ հնարավոր համընկնումները պատահական են»։

    Սուտը կարելի է բազմապատկել։

    Կեղծիքը կարելի է բարձրաձայնել հազար անգամ։

    Բայց դրանով այն փաստ չի դառնում։