Ո՞վ է պատվիրում այնպիսի «հեքիաթներ», որոնց նպատակը ոչ թե ճշմարտությունը ներկայացնելն է, այլ քաղաքացիներին վախեցնելը։
Ըստ «Ամբիոն Նյուզ»-ի ստացած ահազանգերի և մեզ փոխանցված տեղեկությունների՝ քաղաքացիների շրջանում շրջանառվում են պնդումներ, թե Մելադա Սարգսյանի անունը կարող է կապ ունենալ այդ տեղեկատվական արշավի կազմակերպման հետ, իսկ դրա իրականացման մեջ քաղաքացիները մատնանշում են խմբագրի նախկին ամուսնուն Վ.Գ. և Լ. Լ.-ին՝ վերջինիս վերագրելով նաև «սցենարիստի» դեր։
Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ հեքիաթի սյուժեն որքան առաջ է գնում, այնքան իրականության հետ կապը կարծես արձակուրդ է գնում։
Ուստի «Ամբիոն Նյուզ»-ը հարց է ուղղում հեքիաթասացներին.
Ո՞վ է սցենարը գրում։
Ո՞վ է պատվիրում։
Ո՞վ է կատարում։
Եվ ամենակարևորը՝ ո՞վ է որոշել, որ քաղաքացիներին վախեցնելով կարելի է փոխարինել փաստերին։
Եթե փաստ ունեք՝ ներկայացրեք փաստը։
Եթե ապացույց ունեք՝ ներկայացրեք ապացույցը։
Իսկ եթե ունեք միայն հերթական հեքիաթը՝ խնդրում ենք գոնե վերջում գրել՝
«Հեղինակային երևակայություն․ իրական դեպքերի հետ հնարավոր համընկնումները պատահական են»։
Սուտը կարելի է բազմապատկել։
Կեղծիքը կարելի է բարձրաձայնել հազար անգամ։
Բայց դրանով այն փաստ չի դառնում։
Leave a Reply