Blog

  • ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս

    ԵՄ արտաքին գործերի նախարարները 2027-ի հունվարին քննարկումներ կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք նպատակ կունենան կանխել այս երկրում ժողովրդավարության հետագա նահանջը, երեկ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է Еuronews-ը։

    Նրա հայտարարությունը հնչել այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակեց թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Վրաստանին վերաբերող բաժնում խոսվում է ժողովրդավարության հետագա նահանջի, քաղաքացիական հասարակության վրա նոր սահմանափակումների և հիմնարար իրավունքների վատթարացման մասին:

    «Վրաստանի կառավարությունն այժմ գնում է Եվրամիության հետ բախման ճանապարհով՝ ժողովրդավարական նահանջի պատճառով։ Սա բացարձակապես ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են գնում»,- ասել է Կալլասը:

    Euronews-ի հարցին, թե արդյոք նա կառաջարկի նոր պատժամիջոցներ Վրաստանի կառավարության դեմ, Կալլասը պատասխանել է, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ հունվարյան քննարկումը նպատակ ունի համաձայնեցնել տարբեր դիրքորոշումները։

    «Մեզ համար ամենակարևորը մեր արձագանքը կառուցելն է այնպես, որ այն հստակ ցույց տա, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և Եվրամիության մաս կազմելու նրանց ձգտումներին, բայց միևնույն ժամանակ հստակ ազդակներ ուղարկի կառավարությանը, որ մենք չենք աջակցում նման քաղաքականությանը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։

    2024 թվականին ԵՄ դիվանագիտական ծառայությունն առաջարկեց պատժամիջոցներ կիրառել խաղաղ բողոքի ցույցերը բռնելու ցրման համար պատասխանատու վրացի պաշտոնյաների նկատմամբ, սակայն Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին նախաձեռնությունը։

    Սակայն Բրյուսելը կասեցրեց վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատ ռեժիմը, ինչի համար պահանջում էր միայն որակյալ մեծամասնություն, ի տարբերություն պատժամիջոցների, որոնք միաձայն որոշում են պահանջում։

    Սահմանափակումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտին մեկ տարի ժամկետով։ Այն կարող է երկարաձգվել առավելագույնը երկու տարով, սակայն դրա համար Հանձնաժողովը պետք է ընդունի ենթաօրենսդրական ակտ ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 6-ը։

    2024 թվականի նոյեմբերին Թբիլիսին հայտարարեց, որ չի ձգտի սկսել անդամակցության բանակցություններ մինչև 2028 թվականի վերջը, այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովն իր զեկույցում ժողովրդավարության լուրջ հետընթաց էր արձանագրել՝ դատական համակարգից մինչև լրատվամիջոցների ազատություն։

    Երեքշաբթի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «շատ նվիրված է» երկրի ԵՄ անդամակցության գործընթացին, սակայն չէր ներկայացրել Բրյուսելի հետ հարաբերությունները լավացնելու ծրագիր։ «Այս պահին բոլոր տարբերակները քննարկվում են»,- ասել է Կայա Կալլասը։

    դիտվել է 8 անգամ

  • «Արարատ Միրզոյա՛ն, TRIPP-ով ադրբեջանական տանկեր են մտնելու»․ Նաիրի Հոխիկյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները բնակարանային աջակցության հավաստագիր կստանան

    Կառավարությունը հաստատել է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը։

    Ծրագրով՝ 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրամադրվի 4 միլիոն դրամի հավաստագիր՝ տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։
    Գյուղական բնակավայրում տուն կառուցելու դեպքում ընտանիքը կստանա ևս 4 միլիոն դրամ, որը հնարավոր կլինի օգտագործել նաև հողամաս ձեռք բերելու, կահույք և կենցաղային տեխնիկա գնելու նպատակով։
    Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծրագրից չեն կարողանա օգտվել այն ընտանիքները, որոնց 2026 թվականի հայտարարագրով եկամուտը կգերազանցի 10 միլիոն դրամը, ինչպես նաև բնակարանային այլ աջակցության ծրագրերից միաժամանակ օգտվողները։
    Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում կա 6 և ավելի երեխա ունեցող ավելի քան 600 ընտանիք։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան

  • Լևոն Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա՝ ընդդիմադիրների վերաբերյալ վախեցած հայտարարություններին (video)

    Լևոն Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա՝ ընդդիմադիրների վերաբերյալ վախեցած հայտարարություններին (video)

  • Պարտությանը կա՛մ մահն է հաջորդում, կա՛մ՝ գաղթը.Դավիթ Ամալյանի խոսքը՝Նարեկ Կարապետյանի հետ հանդիպմանը (video)

    Պարտությանը կա՛մ մահն է հաջորդում, կա՛մ՝ գաղթը.Դավիթ Ամալյանի խոսքը՝Նարեկ Կարապետյանի հետ հանդիպմանը (video)

  • Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին

    Ռուսական դիզվառելիքով բեռնված երկու տանկերներ, որոնք սկզբնապես մեկնում էին ԱՄՆ՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների շրջանակում, փոխել են իրենց երթուղին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և շուկայի մասնակիցներին:

    Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Talisman նավն ուղևորվել է Միջերկրական ծով և Ալժիրի ափերին է: Ամերիկյան նավահանգստի փոխարեն, այժմ նավի կարգավիճակն է՝ «սպասում է հրահանգների»:

    Մյուս՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Կանադայի պատժամիջոցների տակ գտնվող Leruo տանկերն իր նավարկության նպատակակետ երկիր այժմ նշում է Բրազիլիան:

    Agioi Fanendes նավը շարունակում է շարժվել ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն որպես դրա կարգավիճակ ևս նշված է՝ «սպասում է հրահանգների»:

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Սպիտակ տունն ակնկալում էր այդ ճանապարհով նվազեցնել վառելիքի գինը նավթամթերքների դեֆիցիտի ֆոնին:

    Համաձայնությունը հարուցել էր թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մի մասի քննադատությունը;: Օրենսդիրները հարցականի տակ դրեցին դրա օրինականությունը և պահանջեցին չեղարկել:

    Kpler ընկերության վերլուծաբան Մեթ Սմիթը Financial Times-ի հետ զրույցում ասել է, թե ամերիկացի գնորդներն անվճռականություն են ցուցաբերում իրավաբանական և պատժամիջոցների վտանգների պատճառով:

    TORM նավագնացության ընկերության ղեկավար Ջեյքոբ Մելդգաարդն էլ ընդգծել է՝ մատակարարումների դժվարությունները ցույց են տալիս, թե որքան բարդ է Ռուսաստանին համաշխարհային տնտեսություն վերադարձնելը նույնիսկ ամերիկյան վարչակազմի օժանդակությամբ:

    Financial Times-ի տվյալներով՝ դիզվառելիքի ամերիկյան պաշարները նվազել են 100 միլիոն բարելից ցածր մակարդակի՝ առաջին անգամ ավելի քան երկու տասնամյակում:

    դիտվել է 6 անգամ

  • Հասկանանք՝ հաջորդ քայլերը որո՞նք են․․․ ընդդիմության համախմբմանը սատարում են․ Նավասարդյան (video)

    Հասկանանք՝ հաջորդ քայլերը որո՞նք են․․․ ընդդիմության համախմբմանը սատարում են․ Նավասարդյան (video)

  • Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Պապոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

    «Հայաստանն է որոշում կայացնողը՝ մնալ որևէ միության կազմում կամ դուրս գալ»։

    ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնչող հարցադրումներին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ երկու միություններում լինել։

    Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ է համարում։

    Պապոյանը նշել է՝ հարցադրումների իրավունք ունեն, իսկ պահանջների վերաբերյալ դեռ պետք է հասկանալ՝ կարո՞ղ են Հայաստանից որևէ բան պահանջել, թե՞ ոչ։

    «Մենք ասում ենք՝ ԵԱՏՄ անդամ ենք, շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ էդպես համարում ենք ճիշտ։ ԵԱՏՄ-ում մեր պահանջներն ամբողջ ծավալով կատարել ենք և կատարում ենք մեր պարտավորությունները»,- շեշտել է նախարարը։