6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները բնակարանային աջակցության հավաստագիր կստանան

Written by

in

Կառավարությունը հաստատել է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը։

Ծրագրով՝ 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրամադրվի 4 միլիոն դրամի հավաստագիր՝ տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։
Գյուղական բնակավայրում տուն կառուցելու դեպքում ընտանիքը կստանա ևս 4 միլիոն դրամ, որը հնարավոր կլինի օգտագործել նաև հողամաս ձեռք բերելու, կահույք և կենցաղային տեխնիկա գնելու նպատակով։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծրագրից չեն կարողանա օգտվել այն ընտանիքները, որոնց 2026 թվականի հայտարարագրով եկամուտը կգերազանցի 10 միլիոն դրամը, ինչպես նաև բնակարանային այլ աջակցության ծրագրերից միաժամանակ օգտվողները։
Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում կա 6 և ավելի երեխա ունեցող ավելի քան 600 ընտանիք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *