Blog

  • 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

    2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։

     Նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։

    Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան- Երեւան տաքսու մեջ։

    դիտվել է 12 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

    Եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող մի քանի մարդատար ինքնաթիռներ ռումբի հնարավոր տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ, իսկ մեկ չվերթի ուղևորները վայրէջքից հետո տարհանվել են։

    Չեխիայի ոստիկանությունը հայտնել է Պրահա ուղևորվող չորս ինքնաթիռների վերաբերյալ սպառնալիքների մասին։ Ոստիկանության տվյալներով՝ հաղորդագրություններում նշվել է օդանավերում ինքնաշեն պայթուցիկ սարքերի հնարավոր առկայության մասին։ Այս չվերթների ավիաընկերությունների և երթուղիների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

    Ռումինիայում՝ Միլանից Բուխարեստ ժամանած Wizz Air ավիաընկերության ինքնաթիռից տարհանել են գրեթե 200 ուղևորի։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Հենրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 11։08-ին։ Ռումինիայի հետախուզական ծառայության մասնագետները սկսել են ստուգել ինքնաթիռը՝ հնարավոր պայթուցիկ սարքեր հայտնաբերելու համար։

    Իռլանդական Aer Lingus ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Դուբլինից ուղևորվում էր Հռոմ, ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո փոխել է երթուղին։ Անձնակազմը տագնապի ազդանշան է տվել, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվրոյի ռազմական ավիաբազայում։

    Ֆիննական Finnair ավիաընկերությունը նույնպես հաստատել է Հելսինկիից Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռի վերաբերյալ սպառնալիք ստանալու փաստը։ Ինքնաթիռին ուղեկցել են ռազմաօդային ուժերի կործանիչները, և այն Հռոմում վայրէջք է կատարել նախատեսված ժամանակին։

    BBC-ի տվյալներով՝ ռումբի մասին ահազանգեր են ստացվել նաև հետևյալ չվերթների վերաբերյալ.

    Wizz Air-ի Միլան-Վարշավա չվերթը՝ ուղղորդվել է դեպի Վիեննա։

    LOT-ի Վարշավա-Բրյուսել չվերթը՝ վայրէջք է կատարել Բրյուսելում։

    Ryanair-ի Կոպենհագեն-Սոֆիա չվերթը՝ վայրէջք է կատարել Սոֆիայում։

    Ryanair-ի Մադրիդ-Սոֆիա չվերթը՝ վայրէջք է կատարել Սոֆիայում։

    Ryanair-ի Լոնդոն-Սոֆիա չվերթը՝ ուղղորդվել է դեպի Պլովդիվ։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video)

    «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video)

  • Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան


    Վիդեո

    Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը




    Գյումրիի «StomArt» կլինիկան վերջին տարիներին ընդլայնել է իր տարածքն ու ծառայությունները՝ ներդնելով ժամանակակից սարքավորումներ և բացելով վիրահատարան։ Կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ՝ տարբեր պահանջներին համապատասխանող լուծումներով։

    Ծառայությունների պահանջարկի աճին զուգահեռ՝ կլինիկան շարունակում է զարգանալ։ Առաջիկա ծրագրերից է թվային լաբորատորիայի ներդրումը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ 

    Կլինիկայի ընդլայնումն ու նոր հնարավորությունների ստեղծումը կյանքի են կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ։ Բանկի հետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

    Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ ֆինանսավորման լայն գործիքակազմ, իսկ վերջերս գործարկվել է Շիրակի մարզում բիզնեսի ֆինանսավորման Shirak Restart պրոդուկտը, որը մշակվել է՝ հաշվի առնելով մարզում բիզնեսի առանձնահատկությունները, կարիքները և ակնկալիքները:

    Այլ մանրամասներ՝ 010 511 211 

    Տեսանյութն՝ այստեղ

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

     


  • Պարզվել է Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը

    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com—ը։

    Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։

    Վթարի հետևանքով Վ. Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն տեղում մահացել են։

    Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։

    Վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

    Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

    Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։

    դիտվել է 4 անգամ

  • Նիկո՛լ, այստեղ դու «թքել ես»․ հարցրա՝ Աննա Վարդապետյանին՝ ինչու․․․ Անժելա Թովմասյան (video)

    Նիկո՛լ, այստեղ դու «թքել ես»․ հարցրա՝ Աննա Վարդապետյանին՝ ինչու․․․ Անժելա Թովմասյան (video)

  • Ամուսնու կողմից կնոջն ինքնաuպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 21-ին ավտոմեքենայով Ծափաթաղ բնակավայրից Երևան ուղևորվելու ճանապարհին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով կինը չի ցանկացել շարունակել ճանապարհը, իսկ ամուսինը նրան ֆիզիկական ներգործության ենթարկելով, այն է՝ հարվածներ հասցնելով, մազերից և ձեռքերից քաշելու եղանակով բռնություն գործադրելով, փորձել է նրան պահել ավտոմեքենայի մեջ և այդ կերպ առևանգել է վերջինիս:

    Ամուսնու վերոնշյալ գործողությունների հետևանքով կինը Ծափաթաղ-Ծովագյուղ ավտոճանապարհի հատվածում ցանկանալով վերջ տալ կյանքին, բացել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դուռը և դուրս նետել իրեն, ինչի հետևանքով մահացել է:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ինքնասպանությանը նախորդող օրերին ամուսինը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իր հղի կնոջը, ինչը դրսևորվել է դաժան վերաբերմունքով և արժանապատվությունը նվաստացնելու եղանակով:

    Բացի այդ, պարզվել է նաև, որ ամուսինը չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ մայիսի 21-ին ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

    Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 8-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը), 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը):

    Նա կալանավորվել է:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Փաշինյանը սահմանել է Սփյուռքի հետ հարաբերությունների վերջնանպատակը

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվելու է, թե որն «Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը»:

    Կառավարությունից հայտնում են, որ վարչապետն այդ մասին ասել է՝ ընդունելով սփյուռքի գործերի հանձնակատարներին, որոնք Երևանում են գտնվում Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 
    «Մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում և նախագիծը նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի: 
    Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին: Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվի, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը: Կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ: 
    Մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ»: