Ամուսնու կողմից կնոջն ինքնաuպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Written by

in

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 21-ին ավտոմեքենայով Ծափաթաղ բնակավայրից Երևան ուղևորվելու ճանապարհին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով կինը չի ցանկացել շարունակել ճանապարհը, իսկ ամուսինը նրան ֆիզիկական ներգործության ենթարկելով, այն է՝ հարվածներ հասցնելով, մազերից և ձեռքերից քաշելու եղանակով բռնություն գործադրելով, փորձել է նրան պահել ավտոմեքենայի մեջ և այդ կերպ առևանգել է վերջինիս:

Ամուսնու վերոնշյալ գործողությունների հետևանքով կինը Ծափաթաղ-Ծովագյուղ ավտոճանապարհի հատվածում ցանկանալով վերջ տալ կյանքին, բացել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դուռը և դուրս նետել իրեն, ինչի հետևանքով մահացել է:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ինքնասպանությանը նախորդող օրերին ամուսինը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իր հղի կնոջը, ինչը դրսևորվել է դաժան վերաբերմունքով և արժանապատվությունը նվաստացնելու եղանակով:

Բացի այդ, պարզվել է նաև, որ ամուսինը չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ մայիսի 21-ին ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 8-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը), 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *