Փաշինյանը սահմանել է Սփյուռքի հետ հարաբերությունների վերջնանպատակը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվելու է, թե որն «Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը»:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետն այդ մասին ասել է՝ ընդունելով սփյուռքի գործերի հանձնակատարներին, որոնք Երևանում են գտնվում Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 
«Մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում և նախագիծը նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի: 
Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին: Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվի, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը: Կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ: 
Մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ»: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *