ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
▫️ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
▫️Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
▫️Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,▫️Սախարովի հրապարակից,▫️Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,▫️Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,▫️Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
Այսօր լոլիկ էի քերիչով անցկացրել, երբ ահավոր ԴԴՏ-ի (պեստիցիդ է – IUPAC) հոտ խփեց քթիս: Սկզբում կարծեցի՝ թվացել է, բայց մի քանի անգամ հոտոտելուց հետո համոզվեցի, որ հոտն անհավանական ուժեղ է։ Գույնն էլ էր տարօրինակ։ Քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի PR պետն ինձ անհասկանալի պատճառներով հեռացրել է ընկերական ցանկից, պարզապես իմ Ֆեյսբուքյան էջում եմ տեղեկացնում, որ նման երևույթի առաջին անգամ եմ առնչվում։ Լոլիկից նախկինում էլ է ձկան հոտ եկել, եղել է անհամ, բայց նման անտանելի քիմիական դեղի հոտի առաջին անգամ եմ հանդիպում։ Ընդ որում՝ երեք շատ մեծ չափի լոլիկ էինք գնել, ամենամեծից ամենաշատն էր հոտը գալիս։
Համացանցում դիխլոֆոսի հետ կապված տեսանյութը, կարծում եմ, մեր առած լոլիկի հետ կապ չունի, որովհետև դիխլոֆոսի հոտը որոշ ժամանակ անց ցնդում է, իսկ սա, նույնիսկ եռման ջրով մշակելուց և կրկնակի լվանալուց հետո, չանցավ։ Այդ ԴԴՏ-ի հոտը մանկուցս եկած հիշողությամբ անմիջապես ճանաչեցի։ Դա սինթետիկ միջատասպան (պեստիցիդ) է, որը Խորհրդային տարիներին լայնորեն կիրառվել է գյուղատնտեսության և բժշկության մեջ (մալարիան փոխանցող մոծակների դեմ), սակայն հետագայում արգելվել է շրջակա միջավայրում կուտակվելու և կենդանի օրգանիզմների վրա ունեցած թունավոր ազդեցության պատճառով:
Մի խոսքով ամեն ինչ թափեցի, որովհետև տալ լաբորատորիա, կամ ՍԱՏՄ-ին ասելը իզուր բան եմ համարում։ Որպես քաղաքացի և առավել ևս լրագրող վաղուց համակերպվել եմ այն մտքի հետ, որ Հայաստանում ոչ մի ոլորտ չի աշխատում, հատկապես՝ վերահսկողությունը։ Ի դեպ, այս տարի նաև գեթ մեկ հատ համով ծիրան չհանդիպեց. քանի անգամ գնել ենք, բայց այդպես էլ, ոչ մեկը համ չուներ։
Խանութներից գնված մթերքը ռուսական ռուլետկայի է նման՝ կամ բախտդ կբերի ու ուտելի կլինի, կամ աղբանոցը կնետես։ Փոխարենը՝ շատ համով մրգեր ենք կերել ընկերների՝ սեփական այգուց քաղած բերքից։ Ուրեմն, խնդիրը մեծածավալ արտադրողների մեջ է։ Այս խնդիրը տևական ժամանակ է՝ չի լուծվում այն պարզ պատճառով, որ ոչ մեկն իրականում ոչինչ չի անում, իսկ լրատվամիջոցներով եզակի նյութեր տարածելը զուտ փիառ է, ուրիշ ոչինչ։ Հետո կասեն՝ «ընդդիմադիրները կամ դաշնակներն են մուտիտ անում»։ Չէ, չկա տենց բան։ Հայաստանում ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չկա՝ ո՛չ պառլամենտում, ո՛չ բանտերում։ Կան ամեն ինչից հոգնած ու զզված քաղաքացիներ, և այս երևույթից բոլորն են տուժում։ Իսկ ո՞վ է մեղավոր՝ արդեն հռետորական հարց է։
Ժողովուրդ, ամեն բան գնելիս, ուտելուց ու խմելուց առաջ հոտոտե՛ք, համը փորձե՛ք. սա արդեն գլոբալ, մասշտաբային երևույթ է։ Ինքներդ ձեր ինտուիցիային, քիմքին, քթին ու բերնի համին լսեք, նոր տվյալ ուտելիքը առեք։ PS. Այս գրառումս հրապարակելուց հետո, մասնագետները հնարավոր համարեցին նկարագրված դեպքի առիթով քլորպիրիֆոսի թունաքիմիկատի առկայությունը, որն ի դեպ նյարդային համակարգն է ախտահարում։
Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մոտ 150 դիվանագետների ուղեկցել էր Լեռնային Ղարաբաղ, հայտարարել, թե Գանձասարն ու Դադիվանքն աղվանական եկեղեցիներ են, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց մեզանում։
Մեր տեղեկություններով, վերջին օրերին Հաջիեւին արձագանքելու վերաբերյալ քննարկումներ են ընթացել նաեւ Արցախի խորհրդարանականների շրջանում, սակայն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ որեւէ հայտարարություն չի կազմվել։ Մեր աղբյուրներն ասում են, որ 5-6 արցախցի է պնդել, որ հարկավոր է արձագանքել` առանց Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանության ռեպրեսիաներից վախենալու, մյուսները զգուշավոր են դարձել եւ չեն ուզում սրել հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ։ Հատկապես որ նրանք` ԱԱԾ-ի միջոցով, ըստ որոշ լուրերի, ուժեղ վերահսկողություն են սահմանել նրանց բոլորի նկատմամբ եւ տարբեր բանագնացների միջոցով փորձում են զսպել, սահմանափակել նրանց գործողությունները։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ «Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Զարգացում, ո´չ թե հանձնում»,- նշել է նա։
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հովակիմյանին պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել։
Կարգադրությունը սեպտեմբերի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի իշխանության ղեկավար, հայտնվել է բավականին բարդ խաղի մեջ։ Հիմա ստիպված է աշխարհաքաղաքական «շպագատի» մեջ մնալ։ Այս 8 տարվա ընթացքում, առավել ևս՝ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ պարտավորություններ կան Հայաստանի այսօրվա փաստացի ղեկավարի առջև, որոնք նա ստանձնել է գրեթե բոլոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների առջև։ Բոլորին ինչ-որ բան խոսք տալու քաղաքականությունը, ամեն տեղ ասել այն, ինչ ուզում են լսել, երբեմն բանավոր, երբեմն գրավոր, երբ գործընկերը հասկանում է, որ բանավոր խոսքն առանձնապես արժեք չունի, նաև ստիպում է ինչ-որ բան ստորագրել, ուշ թե շուտ բերելու էր մի իրավիճակի, երբ ընտրության առջև էին դնելու, որովհետև այսօրվա աշխարհի վիճակն է այլ։ Հակամարտող, ոչ թե համագործակցող աշխարհում ենք ապրում, ինչպես, օրինակ՝ 2000-ականների սկզբին էր, երբ աշխարհի ուժային, տնտեսական և այլ հիմնական կենտրոններն ավելի հակված էին համագործակցել, և այդ պարագայում բավականին էֆեկտիվ էր լինում կոմպլեմենտար քաղաքականությունը փոքր երկրների կողմից, ինչը Հայաստանը կիրառում էր, մինչև սկսվեց աշխարհի նոր վերաբաժանման գործընթացը՝ հակամարտության փուլը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանը հայտ է ներկայացրել ԵՄ մտնելու այն օրենքի հիման վրա, որը ժամանակին ընդունվել էր։ «Նախկինում այդ հայտարարություններն արվում էին ոչ պաշտոնական մակարդակով՝ իշխանությանը կից հասարակական սեգմենտի ներկայացուցիչների կամ ոչ կարևոր ստատուս ունեցող պատգամավորների, նախարարների միջոցով։ Այս իրավիճակում Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, որի և՛ ռազմական բլոկում՝ ՀԱՊԿ-ում, և՛ տնտեսական միության մեջ՝ ԵԱՏՄ-ում, Հայաստանն իր տեղն ունի, ասում է՝ Հայաստանի հայտարարությունները, ձգտումները և որոշ գործողություններ հակասում են այն պարտավորություններին, որն ունի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ երկիրը։ Եթե Ռուսաստանի իշխանությունները բավականին երկար ժամանակ երկընտրանքի առջև չէին դնում Հայաստանի ղեկավարությանը, ապա ապրիլի 1-ի հայտնի հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանն այլևս «կա՛մ, կա՛մ»-ի հարց է դնում։ Ասում են՝ ստացվում է, որ պետք է ֆինանսավորենք քո եվրաինտեգրման գործընթացը, այսինքն՝ մնաս ԵԱՏՄ-ում, և՛ գնային, և՛ ռեժիմային առավելություններից օգտվես, ուժեղանաս տնտեսապես, անվտանգայինը դեռ մի կողմ դնենք, դրա էֆեկտիվությունն այդքան բարձր չէր։ Ռուսաստանը նաև ասում է՝ նախկինում կարող էի աչք փակել շատ հարցերի վրա, ինչպես աչք փակեցի, երբ 2017 թվականին ստորագրեցիք CEPA-ն, որովհետև այն ժամանակ ԵՄ-ն, որպես արևմտյան աշխարհի բլոկներից մեկը, չէր համարվում Ռուսաստանի ռազմաքաղաքական հակառակորդը, այլ ընդամենն աշխարհաքաղաքական մի բևեռ էր, հիմնականում՝ տնտեսական. մրցակից կարող էր լինել, բայց թշնամի չէր։ Ուկրաինական պատերազմի հետ կապված՝ ԵՄ-ն դարձել է Ռուսաստանի թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդը, որն ուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմում։ Ռուսաստանում Հայաստանի՝ դեպի Եվրոպա ֆլիրտները և գործողությունները դիտարկում են որպես ճամբարափոխության ակտ, ինչը Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը համարում է բավականին ծանր մեղք իր հանդեպ, այլ կերպ ասած՝ դավաճանություն, այդ թվում՝ ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո Պուտինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ուզում էր ասել, համենայնդեպս, Ռուսաստանին չի դավաճանել։ Եվ հիմա համարում են, որ Հայաստանը, գնալով դեպի Ռուսաստանի թշնամի համարվող ԵՄ, ճամբարափոխություն է անում և փորձում է դա անել Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Ասում են՝ հայտարարում ես, որ ԵՄ ես ուզում գնալ, դա ընդունում ենք որպես փաստ, որ ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս։ Կարճ ժամանակում պետք է հստակ պատասխան տաս»,նկատում է մեր զրուցակիցը։
Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով, Ռուսաստանը տարանջատում է կատարում Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև։ «Դրա համար է առաջարկում հանրաքվե իրականացնել։ Նշում է՝ հետո ժողովուրդը պետք է պատասխանատվություն կրի իր որոշումների հետևանքների համար, իսկ դրանք բավականին լուրջ են։ Կիրառվող տնտեսական պատժամիջոցները վերաբերում են դեռևս Հայաստանի արտահանմանը դեպի Ռուսաստան։ Ըստ էության, դրանք չեն վերաբերում Ռուսաստանից ապրանքների ներմուծմանը Հայաստան, իսկ Հայաստանը կենսական մակարդակով կախվածության մեջ է Ռուսաստանից՝ էներգակիրների, գազի, ատոմային էներգետիկայի, վառելիքի, ցորենի մատակարարման առումով և այլն։ Ժողովուրդը համաձա՞յն է այն հետևանքների հետ, որոնք հետո կարող են լինել։ Հստակ ասում են՝ անելու ենք բաներ, որոնք ուղղակիորեն ազդելու են Հայաստանի կենսունակության վրա։ Հիմա մեր երկրի իշխանությունների ձայնը, կարծես, «տաք տեղից է գալիս», իրենց ապահովագրել են այս առումով, իսկ ժողովո՞ւրդը։ Ի սկզբանե ասում են նաև՝ ռուսական 102-րդ բազայի հարցը սակարկության թեմա մի դարձրու, ուզում ես, դա էլ կհանենք Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, եթե ուզում են, թող մեզ հանեն։ ԵԱՏՄ-ից էլ դուրս չենք գալու, ԵԱՏՄ-ի մեխանիզմը չի աշխատում։ Նույն կերպ են արձագանքում ռազմաբազայի դուրսբերմանը։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, նա իլ յուզիաներ ունի, որ եթե կարողանա ամիսների տեսքով ժամանակ շահել, ԵՄ գնալով օգտվի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի «բարեմասնություններից», այդ ընթացքում նոր շուկաներ կգտնի։ Բայց սա հասկանում են նաև Ռուսաստանում։ Փաշինյանը ևս հասկանում է, որ տնտեսությունը բավականին լուրջ անկում է ապրում։ Եթե գյուղացին փողոցում չի, դա դեռ չի նշանակում, որ լավ է ապրում։ Գյուղացին սոված չի մնա, գոնե իր աճեցրածով կսնվի, բայց ֆերմերները, որոնք բիզնեսով են զբաղվում, շուկաներ են կորցրել։ Նիկոլ Փաշինյանը հիմա չի կարող հրաժարվել նաև ԵՄ-ից, որովհետև այն իր իշխանության մեջ «փայատեր» է։ Այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դե յուրե հաղթանակը գրանցվեց լեգիտիմության ծայրահեղ դեֆիցիտով։ Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, ԵՄ մեղսակցության արդյունք է նաև, որովհետև աչք փակվեց նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում տեղի ունեցած բոլոր ապօրինությունների, բռնությունների վրա։ Պրոցեսը հեռու էր ժողովրդավարության ստանդարտներից, ավելի հյուսիսկորեական, քան որևէ ժողովրդավարական երկրի սցենարի էր նման։ Իրենք մեղսակից են, ներդրում են արել այս ամենի մեջ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական, և՛ քարոզչական։ Երբ ասում եմ՝ ներդրում են արել, նշանակում է՝ ոտքով-գլխով «կապել» են Փաշինյանին։ Հաշվի առնելով, որ առանձնապես չեն էլ հավատում նրա կայունությանը, այդ թվում՝ իրենց հետ հարաբերություններում, անընդհատ փորձում են նրա մանևրելու աստիճանն էլ նվազեցնել։ Հենց տեսնում են, որ Ռուսաստանի հետ կապված հարցերում կարող է թուլանալ, կա՛մ իրեն են կանչում եվրոպական երկրներից, կա՛մ այնտեղից են ինչ-որ պաշտոնյաներ Հայաստան գալիս, կա՛մ էլ ինչ-որ «ճ» կլասի մրցանակ են տալիս։ Մեր երկիրը փոքր է, արտաքին կառավարման ներքո է, իսկ Փաշինյանն էլ արտաքին կառավարման գործիք է։ Կամ այն, որ ԵՄ-ն մեղմացրել է մաքսային ռեժիմը։ Դա զուտ քարոզչական նպատակ ունի։ Մաքսային ռեժիմը կարող են մեղմացնել, բայց եթե քո գյուղատնտեսական ապրանքները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին ո՛չ որակով, ո՛չ սանիտարական խիստ նորմերով, ուրեմն՝ արդեն իսկ մրցունակ չեն։ Էլ չենք խոսում լոգիստիկայի մասին։ Փաշինյանն էլ է հասկանում, որ, բացի քարոզչական գործոնից, այստեղ ոչինչ չկա։ Մյուս կողմից՝ նա չի կարող հավերժ սուբսիդավորում իրականացնել։ Տնտեսագետների տարբեր գնահատականներով, ռուսական շուկան կորցնելով՝ տարեկան մինչև 1,5 միլիարդ ես կորցնում։ Իսկ Հայաստանին որևէ մեկն այդքան գումար տալո՞ւ է, որպեսզի նա սուբսիդավորի գյուղացիների կամ արտադրողների վնասները»։
Անվտանգային, սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանք կարո՞ղ են ընդդիմության մատնանշած խթանները լինել իշխանափոխության համար։ «Թե որ խթանը կաշխատի, շատ դժվար է ասել, հատկապես Հայաստանի պարագայում, երբ գործողություններում ռացիոնալիզմը շատ դեպքերում բացակայում է, շատ դեպքերում առաջնային ու երրորդականն իրար են խառնված։ Քաղաքական դասի կարծիքով, կարող է երրորդական մի խթան առաջացնել ալիք։ Կարծում եմ՝ Հայաստանում ամեն շաբաթ երկու-երեք խթան, ազդակ է լինում, որոնք այլ երկրներում կհանգեցնեին փողոցային դժգոհությունների և անգամ հեղափոխությունների։ Մեր երկրում ամեն անգամ խթան առաջացնում են իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը։ Այլ հարց է, որ նա կարող է դրանից օգտվել, երբ սկսի կառավարել այն»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։
Ազգային ժողովում իր առաջին ելույթից հետո հայտնի դարձած ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը, պարզվում է, նախկինում այլ կուսակցության անդամ է եղել ու մասնակցել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Խոսքը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության մասին է, որի ցուցակի 5-րդ համարը եղել է հենց Վարդանյանը։
«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարեւոր ու վճռորոշ պահի առաջ. այն է ՝ կորցնել պետականությունը եւ ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ավելի քան երբեւէ պետք է գիտակցենք , որ այլեւս սխալվելու իրավունք չունենք։ Բավ է թուլանալու, ընկճվելու, դեգերելու եւ սգալու»,- հենց այսպիսի հայտարարություններ էր կատարում ներկայիս ՔՊ-ականը 5 տարի առաջ։