Blog

  • Առնվազն 24 մլն դրամի բնակապահովման աջակցություն բազմազավակ ընտանիքներին

    Կառավարությունը նախատեսում է ձեռնարկատիրական գործունեության աջակցության նոր ծրագիր իրականացնել ավագ տարիքի քաղաքացիների համար. հարցը քննարկվել և ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստի ընթացքում: Գործադիրի կայացրած այս և այլ որոշումների մասին` դիտե՛ք տեսանյութում:

    The post Առնվազն 24 մլն դրամի բնակապահովման աջակցություն բազմազավակ ընտանիքներին appeared first on Սյունիք ՀԸ.

  • Նիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա Կոստանյան


    Քաղաքականություն

    նիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել. այն Եվրոպան, որը խոստանում է նա, ոչ մի երաշխավորված ապագա չի ուրվագծում։ Նա համագործակցում է եվրոպական միության ձախական բևեռի հետ, որն այսօր նույն Եվրոպայում այն աստիճան հեղինակազրկված ու մաշված է, որ մերժվում է հենց եվրոպացիների կողմից։ Մինչդեռ ադեկվատ, արժեքներ կրող աջական և կենտրոնամետ եվրոպական ուժերը, անկախ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, պրո-արցախյան դիրքորոշում ունեն և աջակցում են ազգային ինքնության պահպանմանն ու քրիստոնեական արժեքների տարածմանը։

    Իսկ ո՞վ գիտի դրա մասին, գրեթե ոչ ոք կամ շատ քչերը, իսկ ինչու՞, որովհետև գտնվում ենք տեղեկատվական վակուումի, գրաքննվող ու խիստ ֆիլտրված ինֆո պատերազմի մեջ։ Լսեք և փորձեք եզրակացություններ անել։ Տիկին Սեդրակյանն իսկական մտավորական է, որի բովանդակային քննարկումներն ինքնին դասընթաց են իրենցից ներկայացնում։ 

    Մանրամասները՝ այստեղ

  • Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

    Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան»՝ իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշներով։ Այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը»,-նշել է նա։

    Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, ոչ ոք Հայաստանին բռնի ուժով չի պահում կազմակերպությունում։ Երկիրն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ կատարելով առկա պարտավորությունները։

    tert.am

  • Փաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան

    Այսօր առավոտյան հյուրընկալվել էի 5-րդ ալիքի ուղիղ եթերում, որտեղ լրագրող Հայկա Ալոյանի հետ քննարկեցինք ազգային ուժերի երեկվա միասնական հայտարարությունը ի պաշտպանություն Հայաստանի անկախության և ինքնիշ
  • Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով



    Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը հայտարարում է․

    «Նոյեմբերի 9-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

    Նույն օրը պաշտոնական նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

    Նամակների հիմնական ուղերձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի ապահովումն է։

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և բարձրաձայնելու մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերը։

    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ին։

    Հավաքի վայրը՝ Եռաբլուր զինվորական պանթեոն»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Քոաֆի երեխաները բացահայտում են ֆինանսական աշխարհը՝ Ամերիաբանկի հետ

    «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնում աշխույժ քննարկում է։ Երեխաներն ու դեռահասները ներգրավված են ֆինանսական գրագիտության ինտերակտիվ աշխատարաններում։ Ամերիա…
  • Կինոյի սահմանները ջնջած Տինտո Բրասը՝ 93 տարեկանում – ԱՄԲԻՈՆ NEWS

    93 տարեկանում կյանքից հեռացել ա լեգենդար Տինտո Բրասը, որին հաջողվեց էկրանի բարոյականության բարոմետրը հասցնել ծայրահեղ բարձր աստիճանի։ Երևի Բրասի ամենահայտնի ֆիլմը Կալիգուլան ա՝ Մալկոլմ Մաքդոուելի, Պիտեր Օ՛Թուլի, Հելեն Միրենի անզուգական խաղով։ Կարելի ա անվերջ վիճել Բրասի կինոբարոյական չափանիշների մասին, բայց հնարավոր չի հերքել, որ նա իսկապես մեծ վարպետ ա։

     

    Ով Կալիգուլան չի տեսել, արժի նայել, բայց մենա՛կ նայեք, այսինքն՝ միայնակ, առանց վկաների, որ հետո չամաչեք իրար աչքերի մեջ նայել։

  • Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը

    Նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22 ամյա Էրիկ Մխոյանը, հայտնում են նրա մտերիմները։

    Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Լեռնահովիտ գյուղում։

    Հիշեցնենք՝ ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 9 անձ։

  • Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ



    Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։

    Տեղեկության ստուգման ընթացքում պարզվել է, որ հովտաշատցի 44-ամյա ձեռնարկատերը ոչ միայն չունի ջրօգտագործման թույլտվություն, այլև չի կատարել հողային օրենսգրքի պահանջները՝ չի փոխել հողի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը գործարկել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։

    Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին տեղափոխել ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 44-ամյա տղամարդուն և նրա երկու համագյուղացիներին։ Ձկնաբուծարանը կնիքվել է։

    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

    Նախաքննությունը շարունակվում է։

    ՆԳՆ ոստիկանություն


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան

    ՔՊ-ն ուզում է գլխատել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը:

    Դատական նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

    Հիշեցնենք, որ այսօր 1 ամսով բանտային կալանքի է տարվել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, 3 ամսով ավելացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ժամկետը, ինչպես նաև 3 ամսով երկարացվել է տնային կալանքի ռեժիմում գտնվող Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը: