Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 2026 և 2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դրանում նշվում է, որ այս տրանշը ներառում է 3.7 միլիարդ եվրոյի բյուջետային մակրոֆինանսական օգնություն և 658 միլիոն եվրո՝ ռազմական մատակարարումների համար, ներառյալ անօդաչու թռչող սարքեր, հարվածային հրթիռներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և հակաօդային պաշտպանության ռազմամթերք։
ԵՀ-ն նշել է, որ 2026 թվականի համար Ուկրաինայի համար դեռևս հասանելի է մնում 25,2 միլիարդ եվրոյի եվրոպական ֆինանսավորում։ Դրանից 20,9 միլիարդ եվրոն՝ 90 միլիարդ եվրոյի ծրագրի շրջանակներում (այդ թվում՝ 11,9 միլիարդ եվրո՝ զենք ձեռք բերելու, և 9 միլիարդ եվրո՝ բյուջեն համալրելու համար), ևս 4,4 միլիարդ եվրո՝ Ուկրաինական հիմնադրամից (Ukraine Facility)՝ 2024 թվականին 50 միլիարդ եվրոյի չափով ընդունված ծրագրից, որը ձևավորվում է, այդ թվում, ԵՄ-ում արգելափակված Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտների բռնագրավման հաշվին։ ԵՀ-ն ընդգծել է, որ այս փողերի փոխանցումը կախված է Կիևի կողմից բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Բրյուսելի պահանջների կատարումից։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Leave a Reply