Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի մուտքի արտոնագրերի տրամադրմանը։
Նրանք նախատեսում են հաջորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստերին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել Իրանի «հիմնական պատվիրակության» անդամների, ինչպես նաև ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտ առանցքային աշխատակիցների վիզաների տրամադրմանը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հիմնական պատվիրակության կազմում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պաշտոնյաները խոսել են անանունության պայմանով՝ վիզաների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությանն առնչվող օրենսդրության պահանջներին համապատասխան։
Որոշումը ուշագրավ է՝ հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի քան վեց ամիս շարունակվող հակամարտությունը։ Միաժամանակ, դեռևս չկան հստակ նշաններ, որ կողմերը մոտ են Հորմուզի նեղուցի գործունեության վերականգնման կամ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համաձայնությանը։
Վիզաների տրամադրումը տեղի է ունենում նաև տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում։
Որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկիր՝ ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակ են օտարերկրյա առաջնորդների՝ Գլխավոր ասամբլեայի նիստերին մասնակցելուն խոչընդոտելու հարցում։ Այնուամենայնիվ, նախկինում Վաշինգտոնը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել ԱՄՆ-ի հետ ակտիվ հակամարտության մեջ գտնվող երկրների որոշ առաջնորդների կամ փորձել է սահմանափակել նրանց վիզայի դիմումների գործընթացը։
Սամվել Կարապետյանի շինծու գործը իշխանության կողմից եկեղեցու դեմ տարվող պայքարի մասն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Կառավարության ղեկավարը գալիս է խորհրդարան, և ամեն հարմար առիթի ժամանակ սկսում է դատարաններին սպառնալ ու որակումներ տալ՝ փաստացի նշելով, որ այն դատարանները, որոնք իրենց՝ այսինքն ՔՊ-ի իշխանահաճո բնույթի որոշումները կամ դատավճռները չկայացնեն, ապա կհամարվեն «մաֆիոզի կլանի» որակումներով դատարաններ:
Դատավորների շուրջ 60%-ը նշանակվել է գործող իշխանության օրոք, բոլոր քաղաքական գործընթացների դատաքննությունները իրականացնում են հենց այդ դատավորները, ովքեր նշանակվել են Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սամվել Կարապետյանը ձերբակալված է շուրջ 450 օր՝ «մեր ձևով հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու» արտահայտության համար, ու բնականաբար այս գործընթացի հետ կապված շինծու ու ապօրինի գործը ևս այս ամենի մի մասն է»,- նշել է Աբրահամյանը:
Պատկերացրու՝ մանկուց քեզ կանգնեցրել են մի սենյակում, որտեղ բոլոր հայելիները ծուռ էին։ Մեկը քեզ ցույց էր տալիս չափազանց մեծ, մյուսը՝ անկյունավոր, երրորդը՝ կոպիտ ու անհրապույր։ Երբ երեխան ամեն օր նայում է այդ հայելուն, նա չի մտածում, որ հայելիներն են ծուռ. նա հավատում է, որ հենց ինքն է այդպիսին։
Ծնողների, հարևանների , ուրիշների ասածները իրականում նրանց ներքին «հայելիների» արտացոլանքն են՝ իրենց չբավարարված սպասումները, վախերը, սահմանափակ պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին «պետք է լինի հարմար աղջիկը/տղան ։
Դու երբեք չես եղել նրանց նկարագրածը. դու պարզապես երկար ժամանակ նայել ես նրանց ծուռ հայելիներին։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ։
Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից»։
Կարապետյանը ընդգծում է, որ կա տարբերություն դիվանագիտական շփումների և պետական մակարդակով իրականացվող պատմական ռևիզիոնիզմի (պատմության աղավաղման) հանդիսատես դառնալու միջև.
«Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման», նշում է Կարապետյանը։ Նամակը հատկապես քննադատում է այն, թե ինչպես նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ են տալիս «գործիքայնացնել Եվրոպական Միությանը՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով»։ Կարապետյանը անդրադառնում է եվրոպացի պաշտոնյաների մտահոգիչ վարքագծին, երբ նրանք հրճվանքով պարում էին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում և շեշտում, որ նման վարքագիծը, անկախ անհատական դիտավորությունից, անխուսափելիորեն քաղաքական կշիռ է կրում։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանի պատմությանը և դրա մշակութային ժառանգության ակունքներին, մենք համոզված ենք, որ այն բացահայտելու անկեղծ ցանկության դեպքում, կան բազմաթիվ անաչառ պատմական վկայություններ։ Հուսով ենք, որ այս առումով Ձեր կողմից առկա է անկեղծ հետաքրքրություն », նշվում է նամակում։
Զգուշացնելով հիմնարար սկզբունքները և մարդկային արժանապատվությունն անտեսող կարճատես քաղաքականության դեմ՝ Կարապետյանը եզրափակում է․ «Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական շահեր ունի Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության։ Ավելին, տվյալ պահին կարող է թվալ, թե Ալիևի ռեժիմին հաճոյանալը օգնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն այս մոտեցումը կարճատես է և հարգանք վաստակելու լավագույն հենքը չէ, նույնիսկ այն կողմի մոտ, ում փորձում են հաճոյանալ »։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատում է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն պնդում է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։
Լոռու մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Ս.Ա.-ն, 1993-2017 թվականներին զբաղեցնելով Լոռու մարզի Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականի հունիսի 26-ին անձամբ մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 4 հա մակերեսով վարելահողի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։
Միաժամանակ, Ս.Ա.-ն հանդիսացել էր մրցույթի կազմակերպիչ և մրցութային հանձնաժողովի նախագահ, որպիսի պայմաններում մրցույթին իր մասնակցությունը հակասել էր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված արգելքին։
Քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին Ս.Ա.-ի նկատմամբ կայացվել էր քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Լոռու մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։
Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։
Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։
2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս՝ 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Արա Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 61-ամյա Սեդրակ Հ․-ի վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 տրանսպորտային միջոցն էլ հայտնվել են դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներից Արա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Պենտագոնը քննարկում է Եվրոպայից ամերիկյան զորքերի մեկ երրորդից մինչև կեսը դուրս բերելը՝ NBC Նյուզ-ի աղբյուրների տվյալներով։
Զորակազմը կարող է նվազել առնվազն 25,000-ով, իսկ հնարավոր է կիսով չափ՝ հասնելով 40,000-ի։ Պաշտպանության նախարարությունը նաև դիտարկում է ռազմական ինքնաթիռների, նավերի և այլ սպառազինության դուրսբերումը։
Ըստ հեռուստաալիքի՝ կրճատումը կարող է անդրադառնալ Գերմանիային, Իսպանիային և Իտալիային։ Իրագործվելու դեպքում դա կլինի Եվրոպայում ԱՄՆ զորքերի ամենամեծ կրճատումը Սառը պատերազմի ավարտից ի վեր, նշում է NBC Նյուզ-ը։
ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, որպեսզի նրանք հաջորդ շաբաթ մասնակցեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեային, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները։
«Փեզեշքիանը և Արաղչին կընդգրկվեն ամերիկյան վիզաներ ստացող պատվիրակության կազմում», – NBC News-ին հղումով հայտնել է աղբյուրը։
ԱՄՆ պետքարտուղարությունում նշել են, որ ՄԱԿ միջոցառումներին մասնակցելու համար վիզաներ կստանան Իրանի «հիմնական պատվիրակության» անդամները։ Միևնույն ժամանակ, ԻԻՀ պատվիրակության կազմը Գլխավոր ասամբլեայում այս տարի կլինի ավելի փոքր, քան անցյալ տարի։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
ԱՄՆ-ն նախատեսում է Կիևին փոխանցել 29,6 մլն դոլար արժողությամբ Patriot որսացող հրթիռներ, որոնք ավելի վաղ ձեռք էր բերել Բեռլինը: Կանոնների համաձայն՝ գնորդ երկիրը չի կարող ամերիկյան սպառազինությունը փոխանցել երրորդ կողմին՝ առանց Վաշինգտոնի համաձայնության։ Այժմ հրթիռների փոխանցումը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը։
«Ամերիկյան կառավարությունը պատրաստ է թույլտվություն տրամադրել՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական և տնտեսական բնույթի նկատառումները, ինչպես նաև Մարդու իրավունքների և սպառազինությունների վերահսկման հարցերը։ Ուկրաինան ձգտում է ձեռք բերել այդ համակարգերը՝ իր ՀՕՊ ներուժն ամրապնդելու համար և արդեն ունի նույն տեսակի զինամթերք»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հաստատել է Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչի վաճառքը՝ ավելի քան 24 միլիոն դոլարով` այդ քայլը որակելով որպես «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի կարևոր գործընկերոջ անվտանգության ամրապնդում»։ Եթե Կոնգրեսը հաստատի համաձայնագիրը, Սաուդյան Արաբիան կստանա ամերիկյան F-35 կործանիչների առաջին խմբաքանակը։