Զախարովան ասել է, որ Փաշինյանը զբաղված է «բառային աճպարարությամբ»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում:

«Լսեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական բառային աճպարարությունը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության վերաբերյալ։ Ոչ մի նոր բան։ Սեփական բնակչությանը մոլորեցում է եւ ոչ մի հստակություն», – Զախարովայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար շարունակում է անհասկանալի մնալ պաշտոնական Երևանի մտքի ընթացքը։ Չէ՞ որ նույնիսկ ամենասովորական կենցաղային տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հարցնել սեփական բնակչության կարծիքը եւ հետո ինչ-որ գործողություններ ձեռնարկել, այլ ոչ թե հակառակը», – նշել է նա։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *