Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters

Written by

in

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ, որը ենթակա է քննարկման միայն Վաշինգտոնի կողմից Թեհրանի յոթ պահանջների կատարման պայմանով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ յոթ պայմանից բաղկացած իր ծրագրում առաջարկել է Հորմուզի նեղուցի բացման տարբերակներ՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների հանման դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այն։ Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ստացել է ԱՄՆ արձագանքը ծրագրին և Կատարի միջոցով շարադրել Վաշինգտոնի պատասխանի վերաբերյալ իր գնահատականները։

«Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ, որը ենթակա է քննարկման միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի յոթ պահանջները», – ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է Թեհրանի առաջարկը։

New York Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը դիտարկում է միջնորդներից ստացված առաջարկները՝ կապված իրանական միջուկային ծրագրի ապագայի հետ։

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *