Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-ի և 10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ի երեկոյան և 9-ի գիշերն սպասվում է թաց ձյուն։
Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Leave a Reply