Կապան համայնքում թափ է առնում նախընտրական քարոզարշավը․․․
Մինչ դրա ընթացքին անդրադառնալը՝ այսօր արդեն կարող ենք փաստել՝ Կապանում ձախողվել է ընդդեմ Գևորգ Փարսյանի խամաճիկ–մարիոնետ նախընտրական թիմ հորինելու անբարո օպերացիան։
Այդ թիմը, հորինվելու դեպքում, պետք է հետընտրական դաշինքի մեջ մտներ իշխանական նախընտրական թիմի հետ, և այդկերպ Կապանում վերցնեին իշխանությունը։
Սակայն Կապանում, ինչպես և սպասվում էր, չգտնվեց շատ թե քիչ ճանաչված մեկը, ով կստանձներ խամաճիկի դերակատարություն։
Մարդիկ տեսել և տեսնում են՝ ինչ է կատարվում, և համոզված են՝ Գևորգ Փարսյանի նախընտրական թիմի դեմ այդ մեթոդներով պայքարելը քայլ է ընդդեմ արժանապատիվ ու զարգացող Կապանի, ընդդեմ ընտրողների ազատ կամարտահայտման։
Երիցս հարգանք կապանցի ընտրողին։
Leave a Reply