Blog

  • Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը

    Համաշխարհային հայկական գագաթնաժողովի (Global Armenian Summit) շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, պետության և հայրենիքի նույնականացմանն ու Սփյուռքի հետ հարաբերություններին:

    «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետության մասին է։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր պատկերացումները պետք է կապված լինեն Հայաստանի Հանրապետության, նրա շահերի և նրա հարատևության տեսլականի հետ։

    Մեր պետությունը մեր ինքնությունն է, և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»,- նշել է վարչապետը:

    Անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը և այն քննադատություններին, թե ֆիքսված տարածքով առաջնորդվելը սահմանափակում է համազգային իղձերն ու երազանքները, գործադիրի ղեկավարը շեշտել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն առաջին հերթին երկրի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխիքն են:

    «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա՝ 29743 քառակուսի կիլոմետր։

    Խնդիրը սահմանի և սահմանափակման մեջ է, և լավ է, որ սահմանը մեզ սահմանափակում է տարածվել դեպի արևելք կամ դեպի արևմուտք։

    Եվ իմաստն այն է, որ սահմանը ինչքան մեզ է արգելափակում տարածվել դեպի արևմուտք, այնքան էլ ուրիշներին է սահմանափակում արևմուտքից տարածվել դեպի արևելք

    Եվ սա՛ է Իրական Հայաստանի գաղափարախոսության հաջորդ կարևոր առանձնահատկություններից մեկը, և մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ»,- ընդգծել է Փաշինյանը:

    Ելույթի ավարտին վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն՝ որպես հայրենիք, որը պետություն է։ Եվ այդ հայրենիքը Սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք, հարգանք՝ բայց նաև սեր»:

  • Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը

    Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։

    Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։

  • Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

    Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
  • Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն

    Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Նշվում է, որ նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։

    Երևան քաղաքում նոյեմբերի 6-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ի երեկոյան և 9- ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։

    դիտվել է 8 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով

    Երեւան: Մեդիամաքս: Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցման ընթացակարգը:

    Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախագրանցվել haypass.am կայքում եւ ամրագրել այցելության օրն ու ժամը։ Անհրաժեշտ քայլերը ներկայացված են ստորեւ:
    Քայլ 1․ Մուտք ենք գործում www.haypass.am կայքը եւ գլխավոր էջի վերին հատվածում սեղմում «Դիմել» կոճակը։ Համակարգը մեզ ուղղորդում է նախագրանցման էլեկտրոնային հարթակ։
    Քայլ 2․ «Քաղաքացիներ» բաժնում ընտրում ենք անհրաժեշտ փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ համակցված դիմում՝ երկու փաստաթուղթը միասին ստանալու համար։
    Այնուհետեւ ընտրում ենք համապատասխան ծառայությունը եւ սեղմում «Լրացնել դիմումը» կոճակը։ Ծանոթանում ենք ներկայացված քայլերին եւ օգտագործման ընդհանուր դրույթներին, ընդունում դրանք ու շարունակում։
    Քայլ 3․ Անցնում ենք նույնականացումը եւ լրացնում տվյալները։ Ընտրված ծառայության համար հասանելի տարբերակներից ընտրում ենք նույնականացման եղանակը՝ «Ես եմ» հարթակի միջոցով կամ, եթե տվյալ ծառայությունը թույլ է տալիս, շարունակում առանց խիստ նույնականացման։
    Հետեւելով համակարգի ցուցումներին՝ լրացնում կամ ստուգում ենք անձնական եւ կոնտակտային տվյալները, անհրաժեշտության դեպքում կցում պահանջվող փաստաթղթերը։
    Առանց խիստ նույնականացման դիմելու դեպքում ներկայացված տվյալները համադրվում են Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։
    Քայլ 4․ Ընտրում ենք համակարգում հասանելի սպասարկման տեսակը եւ մեզ առավել հարմար «ՀայՓասի» սպասարկման կենտրոնը։
    Անկախ հաշվառման վայրից՝ կարող ենք ընտրել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը։
    Քայլ 5․ Ամրագրում ենք այցելության օրն ու ժամը։ Համակարգում առաջարկվող ազատ օրերից եւ ժամերից ընտրում ենք մեզ հարմարը, ապա եւս մեկ անգամ ստուգում նախագրանցման տվյալների ճշտությունը։
    Վերջին քայլով՝ հետեւելով համակարգի ցուցումներին՝ կատարում ենք վճարումը եւ պահպանում վճարման անդորրագիրը։
    Նախագրանցումն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով անմիջապես կստանաք այցելության հաստատման վերաբերյալ տեղեկություններն ու համապատասխան QR կոդերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման կենտրոն։
    Ամրագրված օրն ու ժամին QR կոդերով ներկայանում եք ընտրված սպասարկման կենտրոն, որտեղ 3–5 րոպեի ընթացքում կստուգվեն ձեր փաստաթղթերն ու տվյալները, տեղում կլուսանկարահանվեք, կվերցվեն մատնահետքերի եւ ստորագրության նմուշներ։
    Դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք նոր սերնդի կենսաչափական փաստաթուղթը։

  • Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ Ակոպյան


    Վիդեո

    Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ Ակոպյան

    Տեսանյութը՝ այստեղ

  • Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու…

    Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու…

  • Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում․ նա հայցը համարում է հասարակությանը լռեցնելու փորձ

    Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Սոֆիա Հովսեփյանին՝ հունիսի 9-ին տված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Վարչապետը պահանջում է հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և ընդհանուր առմամբ 6 միլիոն դրամ փոխհատուցում։

    Դատարանում Հովսեփյանի պաշտպանը ներկայացրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ապացույցներ, իսկ վարչապետի փաստաբանը պնդել է, որ դրանք գործին առնչություն չունեն։ «Սա ոչ միայն ինձ է ուղղված, այլ իմ միջոցով հասարակությանը լռեցնելուն»,- հայտարարել է Հովսեփյանը։

  • Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան

    Այս տարվա առաջին տասը ամիսներին գրանցվել է 35 զինծառայողի մահվան դեպք. նույնքան, որքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։

    Այս վիճակագրության հետևում մարդկային կյանքեր են, մտահոգիչ իրողություններ, ո

  • Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

    Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի գլխավոր մարտահրավերն է լինելու չտրվել այդ թակարդին, չսկսել արդարանալ և հանրային խոսակցությունը կենտրոնացնել ապագայի, ընդհանուր արժեքների ու կոնկրետ անելիքների վրա։

    «Ընդդիմադիր ուժերի ձեւաչափը, որի մասին հայտարարվեց նոյեմբերի 4–ի ուշ երեկոյան, անկասկած ենթարկվելու է տարբեր «տեխնոլոգիական» թիրախավորումների, այդ թվում առանցքայիններից մեկը կլինի այն, որ փորձ կարվի խաղարկել այնտեղ գտնվող ուժերի միջեւ նախկին հարաբերությունների բարդությունը կամ խնդիրները։ Օրինակ՝ ՀԱԿ–ՀՅԴ, կամ ՀԱԿ–Հայաստան դաշինք, ՀԱԿ–ՀՀԿ։ Այլ կերպ ասած, իշխանությունը թերեւս կփորձի թիրախավորել «նախկինի» թեմայով։

    Ու այստեղ առաջանում է շատ կարևոր մարտահրավեր։ Արդյո՞ք ներգրավված ուժերը ի վիճակի են լինելու՝ նախ միմյանց հետ պայմանավորվել այդ թեմաներին արձագանքի մասով, իսկ ավելի կոնկրետ՝ այդ թեմաների ծուղակում չհայտնվելու մասով։

    Հարցը հետեւյալն է՝ ընդդիմության ջանքերի մեկտեղումը պետք է պարունակի աշխատանքի ապագայի ուղղությամբ, ապագայի մասին, աշխատանք դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսությունը հագեցնելու, ներառականությունը բարձրացնելու ուղղությամբ։ Իշխանությունը բնականաբար ձգտելու է անել հակառակը եւ այդ ձեւաչափը անընդհատ պահել «անցյալում»՝ թե բովանդակության, թե աշխատանքի մեթոդաբանության իմաստով։ Իսկ դա նշանակում է, որ անընդհատ ստիպելու են այնտեղ ներգրավված ուժերին արդարանալ, անընդհատ արդարանալ, թե չեն հրաժարվել անցյալի սկզբունքներից, չեն հրաժարվել մոտեցումներից եւ անհամաձայնություններից, չեն մոռացել նախկին «նեղացածությունները» կամ հակադրությունները, եւ այլն, եւ այլն։

    Հասկանալի է, որ իշխանությունն այդպես է փորձելու պաշտպանել իրեն, իր դիրքերը։ Հենց ընդդիմադիր ձեւաչափում ներգրավված ուժերը սկսեցին արդարանալ ամեն մի իշխանական հայտարարությունից, լուրից, գնահատականից, «բամբասանքից» հետո, կարող են համարել «ջանքերի մեկտեղումը» վերջացած։ Հետեւաբար, սա կարեւոր մարտահրավերներից մեկն է՝ որքան իշխանությունը կփորձի իրենց քաշել անցյալ, իրենք մնան ներկայում եւ խոսեն ապագայի մասին, որքան իշխանությունը կստիպի արդարանալ, իրենք խոսեն պայմանավորվելու եւ արժեքային ու գաղափարական ուղենշային ընդհանուր միջավայր ձեւավորելու մասին, մարտահրավերների եւ դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին, խաղաղության որակական վերափոխման եւ բալանսավորվածության վերականգնման մասին։

    Կրկնեմ՝ հենց սկսեցին արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված»։

    դիտվել է 7 անգամ