Blog

  • «Ստուկաչ մաֆիոզ» Նիկոլն «Ուժեղ Հայաստան»-ի դեմ 2 հարված է պատրաստում․ Հովհաննես Իշխանյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

    2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար: Այս մասին գրում է «Հետքը»։

    Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:

    «Սեւ լիճ» արգելավայր

    2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ:

    Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:

    Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարեւմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) եւ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաեւ ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սեւ լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:

    Սեւ լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արեւմուտք-արեւելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր:

    Շարունակությունը՝ «Հետք»-ում:

  • Ստորացուցիչ ձևով Ռուսաստանը Լուսինե Բադալյանին չի թողել, որ ինքնաթիռ բարձրանա․ Մեսրոպ Մանուկյան (video)

    Ստորացուցիչ ձևով Ռուսաստանը Լուսինե Բադալյանին չի թողել, որ ինքնաթիռ բարձրանա․ Մեսրոպ Մանուկյան (video)

  • Փաշինյան. «Իրական Հայաստանի» նպատակը ինքնության նենգափոխումը չէ

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է իր կողմից առաջ քաշված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության քննադատություններին:

    Ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում, նա, մասնավորապես, ասել է.
    «Միշտ լսում ենք այդ քննադատությունները եւ փորձում ենք արձագանքել դրանց։ Եթե գաղափարախոսությունը պատրաստ է եւ կարող է պատասխանել հարցերին, նշանակում է, այն կենսունակ է, իսկ եթե կան հարցեր, որոնց չի կարող պատասխանել եւ առաջիկայում այդ հարցերը չեն ձեւակերպվի՝ նշանակում է գաղափարախոսության կենսունակության հետ կապված ինչ-որ խնդիր կա»։
    Մեկնաբանելով այն կարծիքը, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նպատակը ինքնության նենգափոխումն է, Նիկոլ Փաշինյանն ասել է. 
    «Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձեւակերպման հետ, այլեւ ընդհակառակը՝ համոզված ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու եւ զարգացնելու մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է եւ ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»։
    «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարեւոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարեւոր բան, եւ մեր բոլոր ջանքերը, գործողությունները, նպատակներն ու պատկերացումները կապված են եւ կապված պետք է լինեն պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի, հարատեւության տեսլականի հետ», – նշել է վարչապետը:

  • Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

    Նոյեմբերի 5-ին, ժամը 21։48-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։

    Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Անմահություն՝ մաքուր խղճով ու հոգով

    Արդեն 29 տարի է, ինչ հավերժության ճամփան բռնեց հասարակական-քաղաքական, պետական և ռազմական գործիչ, Նժդեհյան գաղափարների կրող, մեր ազգի լավագույն զավակներից Աշոտ Ցոլակի Նավասարդյանը։

    Ծնվել է Երևանում 1950 թ․ մարտի 28-ին:

    1968 թվականից անդամակցել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային հաշվարկով դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։

    1987 թվականին՝ ազատվելուց հետո՝ շարունակել է քաղաքական գործունեությունը, արդարացվել է միայն 1990 թվականի օգոստոսին՝ հանցակազմի բացակայության պատճառով։

    Լինելով ազգային գաղափարներ կրող՝ Ա․ նավասարդյանը երբեք հետ չի կանգնել իր հայացքներից։

    Արցախյան շարժումն ստիպեց, որ Ա. Նավասարդյանն ԱԻՄ խորհրդի անդամների հետ հիմնադրեր ու ղեկավարեր «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի և այլն։

    Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թ. հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, եղել նրա առաջին ղեկավարը մինչեւ մահ։

    Ազգային գործիչը հուղարկավորված է Եռաբլուրում։ Նրա հիշատակը հարգելու համար, այսօր՝ 2026թ․ նոյեմբերի 3-ին, Եռաբլուրում էին կուսակցական ու զինակից, մանկության, պատանեկության ընկերները, ընտանիքի անդամներ, բարեկամներ, նրա գաղափարների կրողներ։ Ծաղիկներ խոնարհվեցին նրա շիրմաքարին, եղավ խնկարկում։ Յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 3-ին Ա․ Նավասարդյանի շիրմին են այցելում նաև նրա անունը կրող՝ Երևանի թիվ 196 հիմնական դպրեցի անձնակազմը։ Կրթօջախի տնօրենն է Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։  Խոսելով հոր մասին՝ Ա․ Նավասարդյանն ասաց․ «Աշոտ Նավասարդյանը ոչ միայն «Անկախության բանակ»-ի հիմնադիրն էր, ԱԺ պատգամավոր ու Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր, այլ սովետական տարիների ընթացքում մշտապես պայքարել է հանուն անկախության, հանուն պետականության, ազգային արժեքների պահպանության։  Ամբողջ կյանքը նվիրել է իր երազանքի պետության կայացմանը։ Նրա համար չափազանց կարևոր էր նաև պետության՝ պետական մտածողության քաղաքացու ձևավորումը, որն էլ կնպաստի պետության կայացմանը։ Այս պահին այդ խնդիրը լուծված համարել չի կարելի։ Իսկ մեր խնդիրն է աշխատել մատաղ սերնդի հետ՝ ազգային կրթություն ու դաստիարակություն տալ»։ Նշեց նաև՝ և՛ իր, և՛ գործընկերների ղեկավարած դպրոցներում տրվում է այդ կրթությունն ու դաստիարակությունը։ Սակայն կարևորեց նաև ընտանիքի դերը։ Հայրը միշտ ասել է՝ ազգային պետականության քաղաքացին կձևավորվի սերնդափոխության միջոցով։

    Օրվա ընթացքում եղավ նաև այցելություն Աշոտ նավասարդյանի տուն-թանգարան։ Ներկա էին նրա հարազատ-բարեկամները, ուսանողներ, կուսակից ու զինակից ընկերներ։ Ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր Ա․ Նավասարդյանի կյանքի ուղու մասին, փաստաթղթեր, ինչպես նաև մամուլի հրապարակումներ՝ հարցազրույցներ, հոդվածներ, այլ նյութեր։ Ներկա էր նաև կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ով դիմեց ներկաներին, հատկապես ուսանողներին՝ կարևորելով ամուսնու, նրա զինակիցների դերը հայոց նորօրյա պատմության մեջ։ Նման հանդիպումների, այլ արարողությունների ժամանակ՝ կապված ամուսնու հետ, տիկին Հասմիկը նշում է՝ երկար է սպասել ամուսնու վերադարձին աքսորից, բանտից, բայց սպասել է սիրով ու հույսով․ Աշոտը հանուն հայության է նվիրել կյանքը։

     

    Զոհրաբ Ըռքոյան

     

  • Ամուլսարը վտանգված է․ սա միայն բնապահպանների պայքարը չէ, այլ բոլորիս պատասխանատվությունը

    Այսօր կառավարությանը թթվային ջրեր են նվիրել՝ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքների վրա։

    Խնդիրը միայն բնապահպանների մտահոգությունը չէ։ Նրանք կարող են բարձրաձայնել վտանգի մասին, ցույցեր անել և ահազանգել, բայց բնապահպանական անվտանգության ապահովումը պետության և յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է։

    Եթե վտանգված է Հայաստանի կարևորագույն ջրային պաշարներից մեկը, ապա սա այլևս քաղաքական պայքարի կամ կուսակցական նախասիրությունների հարց չէ։Այսօր ոմանք տարված են քաղաքական ինտրիգներով, պաշտոնների ու աթոռների շուրջ պայքարով, մինչդեռ վաղը կարող է շատ ուշ լինել։ Եթե Ամուլսարի խնդրի վերաբերյալ հնչող մտահոգություններն իրականություն դառնան, դրա հետևանքները կարող են զգալ ոչ միայն հանքավայրի հարակից համայնքների բնակիչները, այլև շատ ավելի լայն շրջանակներ։

    Ամուլսարը միայն լեռ չէ։ Այն մեր բնության, ջրային պաշարների և ապագայի հարցն է։

    Արթնացե՛ք։ Շրջակա միջավայրը կուսակցական պատկանելություն չի ճանաչում։ Մեր տունն է վտանգված, և լռությունն այս դեպքում լուծում չէ։

    Կեցցե՛ն պայքարողները, հավատացողներն ու իրենց երկրի վաղվա օրով մտահոգ մարդիկ։

  • Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq.am

    2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար: Այս մասին գրում է Հետքը: 

    Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:

    «Սեւ լիճ» արգելավայր  

    2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ:

    Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:

    Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարեւմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) եւ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաեւ ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սեւ լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:

    Սեւ լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արեւմուտք-արեւելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր:

    Ավելին՝ սկզբնաղբյուրում: 

    դիտվել է 16 անգամ

  • 2027 թ.-ի հունվարի 1-ից սեփականատերը կտեսնի, թե ով է հաշվառված իր բնակարանում. 7 կանոն հաշվառման նոր

    2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է, որ բնակարանի կամ տան սեփականատերը տեղեկությունների մուտքի հարթակում կտեսնի իր գույքի հասցեում հաշվառված անձանց անունն ու ազգանունը։ Եթե սեփականատերը նախաձեռնի ձեզ հաշվառումից հանելը, պատասխանելու համար կունենաք 5 աշխատանքային օր, իսկ չպատասխանելու դեպքում գրանցումը կդադարեցվի ինքնաշխատ։ Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև 2026 թվականի հոկտեմբերի 25-ը և դեռ ընդունված չէ։

    Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները նախատեսված են Ներքին գործերի նախարարության մշակած «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով, որի հիմքում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասն է։ Հաշվառումը կիրականացնի միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը։

    Ի՞նչ է հիմնական և ոչ հիմնական հասցեն

    Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է ունենա մեկ գործող հիմնական հասցե, և դրա գրանցումը պարտադիր է։ Հիմնական հասցեն հիմք է ընդունվում բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ընտրողների ցուցակը կազմելու համար։

    Ոչ հիմնական հասցեները կարող են լինել մեկ կամ մի քանիսը։ Դրանք գրանցվում են պաշտոնական ծանուցումներ կամ հանրային ծառայություններ ստանալու համար, և յուրաքանչյուրի համար նշվում է օգտագործման նպատակը։

    Հասցեի գրանցումը չի առաջացնում, չի հաստատում և չի դադարեցնում գույքի նկատմամբ սեփականության, բնակության կամ օգտագործման իրավունք և ինքնին չի կարող այդպիսի իրավունքի ապացույց լինել։ Գրանցումը, փոփոխումը կամ դադարեցումը կատարվում է հարթակի կամ լիազոր մարմնի միջոցով՝ պահանջը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

    Պե՞տք է արդյոք 2027-ից նորից հաշվառվել

    Նախագծի համաձայն՝ մինչև նոր կարգի ուժի մեջ մտնելը հաշվառված անձինք շարունակում են մնալ հաշվառված, և նրանց մշտական կամ փաստացի բնակվելու վայրի հասցեն ռեգիստրում գրանցվում է որպես հիմնական հասցե։

    1. Ի՞նչ տվյալներ կտեսնի սեփականատերը

    Ֆիզիկական անձ սեփականատիրոջը հարթակում հասանելի կլինեն իր գույքի հասցեում հիմնական կամ ոչ հիմնական հասցեով գրանցված անձանց՝

    • անունը, ազգանունը,

    • հասցեի տեսակը (հիմնական կամ ոչ հիմնական),

    • գրանցման օրը, ամիսը և տարին։

    Տվյալները հասանելի կլինեն, եթե Կադաստրի կոմիտեի տվյալներով հաստատվի հարցում ներկայացնողի սեփականության իրավունքը։ Իրավաբանական անձ սեփականատիրոջը նույն տվյալները կտրամադրվեն հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

    2. Իսկ եթե սեփականատերը որոշի ձեզ հանել հաշվառումի՞ց

    Սեփականատերը կարող է հարթակի կամ լիազոր մարմնի միջոցով նախաձեռնել իր գույքի հասցեում երրորդ անձի հիմնական հասցեի գրանցման դադարեցումը։ Լիազոր մարմինը ծանուցում է գրանցված անձին, իսկ անչափահասի կամ խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող անձի դեպքում՝ նրա ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին։

    Ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված անձը կարող է՝

    • համաձայնել գրանցման դադարեցմանը,

    • հայտնել գույքն օգտագործելու կամ այդ հասցեում բնակվելու իրավական հիմքի մասին,

    • հայտնել, որ փաստացի բնակվում է այդ հասցեում։

    Եթե անձը չի արձագանքում, ժամկետի ավարտին հիմնական հասցեի գրանցումը դադարեցվում է ինքնաշխատ։ Օգտագործման իրավունքը ստուգվում է Կադաստրի կոմիտեի տվյալներով, իսկ փաստացի բնակվելը՝ ոստիկանության կողմից։ Այդ հանգամանքներից առնվազն մեկը հաստատվելու դեպքում սեփականատիրոջ նախաձեռնությունը մերժվում է, իսկ երկուսն էլ չհաստատվելու դեպքում գրանցումն անմիջապես դադարեցվում է։

    Ծանուցումներն ուղարկվում են հարթակի միջոցով, իսկ ռեգիստրում էլեկտրոնային փոստի հասցե լինելու դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստով։

    3. Քանի՞ օրում պետք է գրանցել նոր հասցեն

    Անձը պարտավոր է դեպքի օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում գրանցել կամ փոփոխել իր հիմնական հասցեն, եթե՝

    • տեղափոխվել է նոր մշտական բնակության վայր,

    • դադարեցվել է նրա հիմնական հասցեի գրանցումը,

    • ձեռք է բերել ռեգիստրի սուբյեկտի կարգավիճակ։

    Եթե այդ ժամկետից հետո հիմնական հասցեն գրանցված չէ, լիազոր մարմինը որպես հիմնական հասցե կգրանցի անձի վերջին հայտնի փաստացի գտնվելու վայրի համայնքն ու բնակավայրը՝ առանց շենքի կամ բնակության տարածքի տվյալների։ Եթե դրանք որոշել հնարավոր չէ, ռեգիստրում նշում կկատարվի հիմնական հասցե չունենալու մասին։

    4. Ո՞ւմ կհաշվառեն առանց սեփականատիրոջ համաձայնության

    Հիմնական հասցեն գրանցելիս ռեգիստրն ինքնաշխատ ստուգում է Կադաստրի կոմիտեի տվյալները։ Եթե անձը տվյալ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է, ունի դրա գնման կամ օգտագործման (այդ թվում՝ անհատույց օգտագործման) իրավունք, հիմնական հասցեն գրանցվում է ինքնաշխատ՝ առանց սեփականատիրոջ կամ համասեփականատերերի լրացուցիչ համաձայնության։ Նույն կերպ՝ առանց համաձայնության, այդ գույքի հասցեով գրանցվում է նաև նման անձի անչափահաս երեխայի հիմնական հասցեն։

    5. Իսկ եթե գույքի նկատմամբ իրավունք չունե՞ք

    Եթե Կադաստրի կոմիտեի տվյալներով իրավունքը չի հաստատվում, սեփականատիրոջը (համասեփականատերերին) կամ գնման իրավունք ունեցողին ինքնաշխատ հարցում է ուղարկվում։ Հարցումն ստացած յուրաքանչյուր անձ 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հաստատել ձեր փաստացի բնակվելը կամ առարկել։ Եթե բոլորը հաստատում են, հասցեն գրանցվում է ինքնաշխատ։

    Եթե բոլորի հաստատումը չի ստացվել, դուք ծանուցում եք ստանում և 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք վերահաստատել, որ բնակվում եք այդ հասցեում, կամ հրաժարվել գրանցումից։ Չարձագանքելու դեպքում գործընթացը դադարեցվում է։

    Վերահաստատելու դեպքում ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ձեր փաստացի բնակվելը։ Այն հաստատվելու դեպքում լիազոր մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է հիմնական հասցեն, իսկ չհաստատվելու դեպքում գրանցումը մերժվում է։

    6. Ինչպե՞ս կգրանցվի երեխայի հասցեն

    Նորածնի հիմնական հասցեն առաջին անգամ գրանցելիս հիմք է ընդունվում մոր հիմնական հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ հոր հիմնական հասցեն։ Եթե ծնողներն ունեն նույն հիմնական հասցեն, երեխայի հասցեն այդ հասցեով կարող է գրանցել կամ փոխել ծնողներից մեկը՝ առանց մյուսի համաձայնության։

    Եթե ծնողների հիմնական հասցեները տարբեր են, մյուս ծնողը ծանուցվում է և 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է առարկել կամ համաձայնել։ Համաձայնելու կամ չարձագանքելու դեպքում երեխայի հասցեն փոխվում է ինքնաշխատ, իսկ առարկության դեպքում ոստիկանությունը ստուգում է երեխայի փաստացի բնակվելը։ Մյուս ծնողի համաձայնություն չի պահանջվում, օրինակ, եթե կա երեխայի բնակության վայրը որոշող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

    Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է իր հիմնական հասցեն փոխել կամ նոր հասցե գրանցել անձամբ՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության։

    7. Ինչպե՞ս կգրանցվի և կդադարեցվի ոչ հիմնական հասցեն

    Ոչ հիմնական հասցեն գրանցվում է տվյալների ամբողջականության և հասցեի գոյության ինքնաշխատ ստուգումից հետո՝ առանց սեփականատիրոջ համաձայնության։ Միևնույն ժամանակ սեփականատերը կարող է դադարեցնել իր գույքի հասցեում իր կամ երրորդ անձի ոչ հիմնական հասցեի գրանցումը։ Հարթակի միջոցով այն դադարեցվում է անմիջապես, իսկ լիազոր մարմնի միջոցով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Գրանցված անձը և սեփականատերը ծանուցվում են ինքնաշխատ։

    Կարելի՞ է բողոքարկել

    Հիմնական հասցեն գրանցելու, փոփոխելու, գրանցումը դադարեցնելու կամ դրանք մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։

    Ամփոփում

    Ամփոփելով՝ «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր անձի համար սահմանել մեկ պարտադիր հիմնական հասցե, սեփականատիրոջը հնարավորություն տալ տեսնելու իր գույքում հաշվառված անձանց անունը, ազգանունը, հասցեի տեսակն ու գրանցման ամսաթիվը, իսկ սեփականատիրոջ նախաձեռնությամբ հաշվառումից հանելու դեպքում գրանցված անձին տրամադրել 5 աշխատանքային օր՝ պատասխանելու համար։ Նոր մշտական բնակության վայր տեղափոխվելիս հիմնական հասցեն պետք է գրանցել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արդեն հաշվառված անձանց հասցեն ռեգիստրում կգրանցվի որպես հիմնական հասցե։ Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև 2026 թվականի հոկտեմբերի 25-ը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

    Թե գործող կարգով ինչպես է սեփականատերը հաշվառումից հանում բնակության իրավունք չունեցող անձին, կարդացեք այս նյութում։

    Թե ինչ է սահմանում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը հիմնական և ոչ հիմնական հասցեների մասին, կարդացեք այս նյութում։

    Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Բնակչության հաշվառման հարցերով իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

    Իրավաբան.net

  • Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին

    Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրող կողմը չի ներկայացել դատարան։ Հիշեցնենք, որ գործին մասնակցում են մի քանի դատախազներ։

    Ամենայն Հայոց կաթողիկոսը և 6 եպիսկոպոսներ մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրող կողմի ձևակերպման՝ «Գարեգին II Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման կատարմանը։

    2026 թվականի հունվարի 15-ին Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական կարգադրությունը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում հայցվորի հետագա վերականգնմամբ։

    Մեղադրյալների թվում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

    Հոկտեմբերին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատարանը եզրակացրել է, որ վեճը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Սա իրավական հիմքեր է ստեղծում Ամենայն Հայոց կաթողիկոսին և մյուս հոգևորականներին արդարացնելու կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։

    դիտվել է 12 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/