Blog

  • Ինչո՞ւ է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Քիչ առաջ գրել էինք, որ մամուլում լուրեր են տարածվում այն մասին, թե ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը։

    ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից Ambion.news-ի հետ զրույցում հաստատեցին այդ լուրը։

    «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

  • Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»


    Սպորտ



    Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։  


    Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկո Լազետիչը, որի համար սա 4-րդ գոլն էր ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց Լազետիչի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Հելդեր Ֆերեյրան։ Վերջինս խփեց իր 7-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում։

    Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Չարենցավանի «Վանը» մնաց 4 միավորով՝ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից

    Գլենդեյլի Grand View հիշատակի զբոսայգու ծառերի մեջ խշխշացող թեթև քամու ներքո Վանիկ Ոսկանյանի ընկերներն ու հարազատները հերթով մի բուռ հող ու սպիտակ վարդ էին նետում անցած ամիս Բևերլի Հիլզում դանակահարված իրենց սիրելիի դագաղի վրա։ Դրա մասին հաղորդում է Los Angeles Times-ը։

    40-ամյա Ոսկանյանը սպանվել է օգոստոսի 30-ի երեկոյան։ Սպանության մեջ կասկածվող 19-ամյա Քոնորի Լավանտարային այս ամիս մեղադրանք է առաջադրվել, և նա իրեն մեղավոր չի ճանաչել։

    Հարևանուհու պատմելով՝ Լավանտարան զայրույթի պահին հարձակվել է նրբանցքում աղբը քրքրող տղամարդու վրա ։ Նա և շրջակայքի մյուս բնակիչները տուժածին նկարագրել են որպես անօթևանի նման մեկը, և այս բնորոշումն արագ տարածվել է մամուլում, ինչը շատ վշտացրել է Ոսկանյանին ճանաչողներին։

    «Վանիկը անօթևան չէր»,- պատմել է նրա վաղեմի ընկերը՝ Լևոն Գրիգորյանը։

    Վերջինս պարզաբանել է, որ Վանիկը Գլենդեյլում ապրում էր մոր և եղբոր հետ, մտավորական մարդ էր, սիրում էր գրքեր կարդալ և լավ էր հասկանում քաղաքականությունից ու սպորտից։ «Նա որդի էր, եղբայր, ազգական, ընկեր, և նրան սիրում ու հիշում էին շատերը»,- նշել է նա։

    Արմեն Հակոբյանը պատմել է, որ իր եղբորորդի Ոսկանյանը բարի, արձագանքող և փափկասիրտ մարդ էր, և ընտանիքի անդամները ցնցվել են, երբ ոստիկանությունից զանգահարել և հայտնել են սպանության մասին։

    «Հուսով եմ՝ արդարությունը կհաղթի,- նշել է Հակոբյանը։- Որովհետև [կասկածյալը] կյանքից զրկել է անմեղ մարդու»։

    Ոսկանյանը ծնվել է Երևանում և 2009 թվականին տեղափոխվել Գլենդեյլ, հայտնել է Հակոբյանը։ Ոսկանյանը Հայաստանում ատամնաբույժի մասնագիտություն է ձեռք բերել, իսկ ավելի ուշ Ամերիկայում աշխատել է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ շինարարության, ոսկերչության մեջ և որպես ատամնատեխնիկ։

    Գրիգորյանը պատմել է, որ Ոսկանյանը դժվար կյանք է ունեցել և բազմաթիվ խնդիրներ, բայց նրան շատ էին սիրում ընկերներն ու ընտանիքը։ Նա հավելել է, որ չգիտի, թե ինչու էր իր ընկերը հարձակման գիշերը Բևերլի Հիլզում, և ցնցված է այս անիմաստ բռնության ակտից։

    Լավանտարան, իր հերթին, հայտարարել է, որ դանակն օգտագործել է ինքնապաշտպանության նպատակով։ Նա ծեծկռտուքի ժամանակ նույնպես վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

    Սեպտեմբերի 2-ին նրան սպանության մեղադրանք է առաջադրվել, իսկ գրավը սահմանվել է 2 միլիոն դոլար։

    Սեպտեմբերի 3-ի նիստում Լավանտարայի փաստաբան Դեբրա Ուայթը հայտարարել է, որ, բանավոր վիճաբանությունը բախման վերածվելուց հետո, Ոսկանյանը բռնել է իր պաշտպանյալին պարանոցից։ Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը դանակը հանել է միայն այն ժամանակ, երբ Ոսկանյանը հրաժարվել է նրան բաց թողնել։

    Դատավոր Քիթ Շվարցը հայտարարել է, որ Լավանտարան ընդհանրապես կարիք չուներ Ոսկանյանի հետ բախման մեջ մտնելու՝ նշելով, որ «մի քանի դանակի հարված է հասցրել նրան»։

    Լավանտարան գրավ է վճարել և սեպտեմբերի 4-ին ազատ արձակվել կալանքից։ Նա պետք է նոյեմբերի 5-ին ներկայանա դատարան, որտեղ կնշանակվի նախնական լսման օրը։  

  • Ասանժը հրապարակել է երկու տարվա ընթացքում առաջին գրառումը





    WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը X-ում հրապարակել է երկու տարվա ընթացքում առաջին գրառումը, որում հայտնել է, որ «վերադարձել է»։

     «Ես վերադարձել եմ»,- գրել է Ասանժը։

    X-ում նրա նախորդ գրառումը հրապարակվել էր 2024 թվականի հունիսի 28-ին՝ բրիտանական բանտից ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց։

     2019 թվականից Ասանժը պահվում էր Մեծ Բրիտանիայի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում, որտեղ տեղափոխվել էր այն բանից հետո, երբ նրան վտարել էին բրիտանական մայրաքաղաքում գտնվող Էկվադորի դեսպանատան տարածքից։ Ավելի քան հինգ տարի Վաշինգտոնը ձգտում էր, որ Լոնդոնը նրան արտահանձնի ԱՄՆ-ին, սակայն Ասանժի պաշտպանությունը նորանոր փորձեր էր ձեռնարկում դա կանխելու համար։

    ԱՄՆ դատախազների հետ գործարքի շրջանակում Ասանժը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի տեղեկատվություն ստանալու և տարածելու նպատակով հանցավոր դավադրության մեջ։ Այդ իրավախախտման համար ավստրալացին դատապարտվել է ազատազրկման այն ժամկետին, որն արդեն կրել էր բրիտանական բանտում։ 2024 թվականի հունիսի 26-ին Ասանժը վերադարձել է Ավստրալիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը։




    դիտվել է 86 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես «թնդшնոթի միս»

    Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես «թնդшնոթի միս»ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպառնալիքները չեն նվազում, ՆԱՏՕ-ն աճում և ընդլայնվում է։

    «Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես թնդանոթի միս։ Ուկրաինայի իշխանությունները ընտրություններ չեն անցկացնում իրենց երկրում, այլ փորձում են միջամտել Ռուսաստանում կայանալիք ընտրություններին»,-նշել է նա։

  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխել


    Հասարակություն





    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 1․40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձում է նետվել կամրջից։

    Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է։

    Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի

    Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի նավահանգիստներում և Սև ծովում գտնվող երկու չորաբեռնատար նավի ու լցանավի, որոնք, ըստ գերատեսչության, օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։

    ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստում հարված է հասցվել չորաբեռնատար նավի, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխել։ Օդեսայի նավահանգստում էլ հարված է հասցվել լցանավի, որը, ըստ ռուսական կողմի, վառելիքաքսուքային նյութեր էր տեղափոխել ուկրաինական բանակի համար։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Սև ծովում ընթացքի մեջ գտնվող մեկ այլ չորաբեռնատար նավի ուղղությամբ հարվածի մասին։ Գերատեսչության պնդմամբ՝ նավը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։

    ՌԴ ՊՆ-ն նշել է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով։

    Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ի գիշերը ռուսական զինուժը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին, նավերին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից օգտագործվող լոգիստիկ կենտրոններին։ Ըստ ռուսական կողմի՝ հարվածներից մեկը հասցվել է Օդեսայի մերձակայքում գտնվող «Նովայա պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնին, որտեղ, ըստ գերատեսչության, պահվում և բաշխվում են Եվրոպայից ստացվող ռազմական բեռներ։

  • Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը` ԱԺ քննարկման…

    Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը` ԱԺ քննարկման…

  • Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 2-4 աստիճանով |

    Սեպտեմբերի 18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևանում սեպտեմբերի 18-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա

  • «Նոան» պատմական ռեկորդ է սահմանել Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանում

    Հայաստանի գործող գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» պատմական ռեկորդ է սահմանել Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանում՝ դառնալով առաջին թիմը, որը մեկնարկային 8 խաղերում տարել է 8 անընդմեջ հաղթանակ:

    Նախկինում Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երբևէ որևէ այլ թիմի չէր հաջողվել նման արդյունք գրանցել։ Ընդ որում, երևանյան թիմն իր հաղթանակներից 6-ը տարել է «չոր» հաշվով՝ սեփական դարպասը պահելով անառիկ։

    ​Այս պատմական ցուցանիշը վերջնականապես ձևակերպվեց ՀՊԼ-ի 8-րդ տուրում, երբ «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։ Հանդիպման 66-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Լազետիչը, իսկ ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց նրա փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Էլդեր Ֆերեյրան։

    ​Այս հաղթանակից հետո երևանյան ակումբը վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: