Blog

  • ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին


    Քաղաքականություն

    Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կայացված որոշման համաձայն կուսակցությունը, «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ս.թ. դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին:

    Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի վարչության նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել հաստատել և ներկայացնել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրական ցուցակը, հաստատել և առաջադրել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը:

    «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Համբարձումյանը:

  • Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը:

    Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցել են միայն «Հայաստան» դաշինքի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներից էլ հաշված պատգամավորներ են ներկա գտնվել: Սակայն խորհրդարանականներն ասում են, որ իրավապահ եւ ուժային մարմինների ղեկավար կազմի մասնակցությունը հանձնաժողովային ֆորմատում, կարելի է ասել, աննախադեպ է։

    Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, որ պատգամավորն իր տեղում չէ եւ կապ չունի այդ պաշտոնի հետ, ուստի Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել, որ հակառակում համոզի, եւ նման ներկայանալի կազմով հանդիպումն այդ պատճառով է կայացել։

    Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, մեզ ասացին, որ բարձրաստիճան հյուրերն առանձնապես սենսացիոն բացահայտումներ չեն արել, կրկնել են Փաշինյանի առաջ քաշած վարկածը, որ կատարվածն ընդամենը կրիմինալ հանցագործություն է` դիվերսիա չէ, ինչպես նաեւ՝ ընդունել են, որ տարբեր կառույցներ կարող էին եւ հետագայում պետք է ավելի համակարգված գործեն նման դեպքերում, որ սահմանախախտներին շուտ հայտնաբերեն։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. կեղտոտ օպերացիաներ են ծրագրում․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել, «մատնիչներ» գտնել, որոնք Փարսյանի դեմ հաղորդում կտան։

    Մեզ ասացին, որ այդ գործընթացին ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որ հատկապես փորփրում է Կապանի համայնքապետարանի գնումների գործընթացը, փորձում է գտնել մարդիկ, որոնք դժգոհ են կամ ինչ-որ բողոքներ ունեն։

    Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ-ն ուզում է Փարսյանի դեմ կեղծ ընդդիմադիր թեկնածու մտցնել խաղի մեջ, որ ՔՊ-ի հիմնական թեկնածու Նարեկ Բաբայանի հետ գոնե հետընտրական կոալիցիայով իշխանությունը Կապանում վերցնելու շանս ունենան, սակայն դա չհաջողեց, հիմա այլ կեղտոտ օպերացիաներ են ծրագրում։

    Չի բացառվում, որ Մամիկոն Ասլանյանի կամ Վարդան Ղուկասյանի փորձը կիրառեն Կապանում:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 6-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 6-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 358 դրամ է, վաճառքը՝ 362,46 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 399,05 դրամ, վաճառքի դեպքում՝ 409,94 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.29 դրամ, վաճառքինը՝ 4.54 դրամ:

  • Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

    Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում. «Նախկին թալանչիներ են ջրի երես դուրս գալու, ովքեր տակից են գործել հիմա ճաղերի համն ու հոտը կզգան»,- ԱԺ պատերի տակ ինքնագոհ իրար կարծես աչքալուսանք տալով ասում են ՔՊ-ականները։

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Իրավունք» թերթի՝  06. 11․ 26թ

  • Աթոռի համար՝ մետրո, Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

    Աթոռի համար՝ մետրո, Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։  Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ նպատակը նաև երևանցիների վստահությունը շահելն ու սեփական պաշտոնն ամրապնդելն է։

    «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ դառնալու նպատակ ունի Ալեն Սիմոնյանը։ Նույն պաշտոնին հավակնելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաև վարչապետի նախկին օգնական, Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանի առնչությամբ։ Այսպիսով, Ավինյանի աթոռի համար հնարավոր մրցակցությունը հասունանում է հենց իշխանության ներսում։

    «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը պատրաստվում է հայտարարել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը 2028 թվականի սկզբին մեկնարկելու մասին։ Մինչ այդ դարձյալ նախատեսվում է իրականացնել նախագծման աշխատանքները։ Նկատենք, որ մոտ 8 տարի է՝ ՔՊ-ն խոսում է Աջափնյակի մետրոյի մասին, սակայն նախագծումից այն կողմ հարցը առաջ չի շարժվում։

    Քաղաքապետի թիմը քննարկում է նաև էստակադաների կառուցման, ճանապարհների վերանորոգման և խցանումների նվազեցման խոշոր ծրագրեր։ Բայց էլի դեռ չկան լուրջ առաջընթացի քայլեր։

    Երևանցիների՝ տարիներով չլուծված խնդիրներն այսպիսով հայտնվում են նաև իշխանության ներքին մրցակցության օրակարգում։ Ընտրություններին դեռ երկու տարի կա, բայց Ավինյանն արդեն սկսել է սեփական դիրքերի ամրապնդումը։

    Հարցն այն է՝ մինչև ընտրություններ երևանցիները կտեսնե՞ն այդ ծրագրերի արդյունքը, թե՞ հերթական խոստումները կծառայեն քաղաքապետի աթոռը պահելուն։

    Չմոռանանք՝ Ավինյանի դերը հետհեղափոխական ամենամեծ ծրագրի ձախողման մեջ. ԱՆԻՖ հիմնադրամը մոտ 70 մլն դոլար մսխեց, լուծարվեց, որի ղեկավարը նույն Ավինյանն էր»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»

    ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։

    Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։

    Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով

    Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։ Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։ Ըստ էության, նրա տեղափոխությունը խորհրդարանից ՍԴ դիտարկվել է որպես իշխանության կողմից որոշակի քաղաքական հաշվարկի մաս։

    Սակայն, մեր բացառիկ տեղեկություններով, ՍԴ-ում խաղաթղթերը լիովին խառնվել են իրար։ Էդգար Շաթիրյանի՝ վերջին տարիների աշխատանքը դատարանում, կարծես թե, նրան թույլ է տվել ամրապնդել դիրքերը և ստանալ դատավորների ավելի մեծ աջակցությունը։

    Հատկանշական է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանից որևէ հստակ ազդակ չկա, թե ՍԴ նախագահի պաշտոնում պետք է ընտրվի Վլադիմիր Վարդանյանը։ Եվ հենց այս անորոշությունն է ավելի սրում իրավիճակը։

    Այսպիսով, այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Եթե Էդգար Շաթիրյանը կրկին առաջադրվի, ապա, ըստ մեր աղբյուրների, նա ունի ՍԴ նախագահ դառնալու լուրջ հնարավորություն»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Պուտինը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ

    Պուտինը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին Մոսկվայի Կրեմլում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Կրեմլի տարածած տեղեկատվությանը։

    Ռուսաստանը երբեք որևէ երկրի չի սպառնացել և ձգտում է համագործակցության․ Պուտին

    Պուտինը հանդիպել է Քաթարի էմիրին․ քննարկվել է էներգետիկ շուկայի կայունությունը

    Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են նաև նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ռազմական հետախուզության ղեկավար Իգոր Կոստյուկովը։

    Կրեմլը հրապարակել է հանդիպման լուսանկարը, սակայն բանակցությունների օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։

    Նշենք, որ նոյեմբերի 2-ին Պուտինն ու Ռեզային հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այդ զրույցի ընթացքում կողմերն ընդգծել էին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

  • Սպասվում է անձրև նաև թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

    Սպասվում է անձրև նաև թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովԵրևան քաղաքում-Նոյեմբերի  6-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ի երեկոյան և 9- ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Նոյմբերի 6-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

    Հանրապետության տարածքում – Նոյեմբերի 6-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի  6-7-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։

  • Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտա



     

    Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ընդունվել է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը։

    Ծրագրի համաձայն՝ 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրամադրվի 4 մլն դրամի հավաստագիր։ Այն հնարավոր կլինի օգտագործել հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով։

    Եթե ընտանիքը որոշի տուն կառուցել գյուղական բնակավայրում, ապա լրացուցիչ կտրամադրվի ևս 4 մլն դրամ։ Այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել հողամաս ձեռք բերելու, հողամասի մշակման, կենցաղային տեխնիկայի և կահույքի գնման համար։

    Ծրագրից օգտվելու համար նախատեսված են նաև որոշակի սահմանափակումներ։ Մասնավորապես, ընտանիքի՝ 2026 թվականի եկամուտների հայտարարագրով ներկայացված եկամուտները չպետք է գերազանցեն 10 մլն դրամը։ Կստուգվի նաև ընտանիքին պատկանող անշարժ գույքի առկայությունը։

    Նույն շահառուն չի կարող միաժամանակ օգտվել բնակարանային ապահովման մեկ այլ պետական ծրագրից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ