Ուկրաինան վերածվել է բռնապետության. Պուտին
Blog
-
Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում․ Գյումրիում՝ ոչ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 6-12-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 7-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել:Ալավերդի քաղաքում՝
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 8-ին,
-Սանահին սարահարթ՝ սեպտեմբերի 7-ին, 9-ին և 11-ին
-Սայաթ-Նովա փողոց՝ սեպտեմբերի 9-ին և 11-12-ըՀրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 6-10-ը։
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել:
-
երեք արվեստագետների տարբեր աշխարհները՝ մեկ տարածքում – ԱՄԲԻՈՆ NEWS
Երբ երեք արվեստագետների տարբեր աշխարհներն են հանդիպում մեկ տարածքում…Սեպտեմբերի 17-ից Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կարելի է տեսնել «Էդեն» ցուցահանդեսը՝ Արման Թադևոսյանի, Գագո Չտչյանի և Հերմինե Դեմիրյանի համատեղ աշխատանքներով։
Հիշողություն, հայրենիք, սեր, անցած ճանապարհ ու վերադարձ դեպի սեփական արմատներ․ թեմաներ, որոնք յուրաքանչյուրն իր արվեստով է ներկայացնում։
Դեռ հնարավորություն ունեք վայելելու:
-
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ
«Համահայկական ճակատ» Շարժուման տելեգրամյան ալիքը գրում է.
Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Այսօր լրանում է 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների երեք տարին, որոնք խոր հետք թողեցին Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հաջորդ օրերին ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց տները, հայրենի հողն ու սերունդների պատմական ժառանգությունը։
Այսօր մենք խոնարհվում ենք Արցախի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր տեղահանված արցախցիներին։
Տասնամյակներ շարունակ Արցախը եղել է ազգային տոկունության, անձնազոհության և իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի համար պայքարի խորհրդանիշ։ 2020 և 2023 թվականների իրադարձությունները ծանր փորձություն դարձան Հայաստանի և Արցախի համար։ Սակայն ռազմական պարտությունն ու տեղահանումը չեն կարող ջնջել պատմական հիշողությունը, ազգային արժանապատվությունը և սեփական պատմությունն ունենալու իրավունքը։
Պատմությունը գնահատական կտա տեղի ունեցածին և բոլոր այն որոշումներին, որոնք հանգեցրել են ներկայիս իրողություններին։ Այդ գնահատականը պետք է հիմնված լինի փաստերի և պատմական ճշմարտության վրա։
Մեր պարտքն է պահպանել Արցախի և զոհվածների հիշատակը, աջակցել արցախցիներին, պաշտպանել հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը և ճշմարտությունը փոխանցել հաջորդ սերունդներին։
Պատմությունը չի ավարտվում սահմանների փոփոխությամբ կամ փաստաթղթերի ստորագրմամբ։ Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է ժողովրդի հիշողությունը։
Սիրելի՛ արցախցիներ, հայրենակիցներ։
Այս սգավոր օրը մաղթում ենք ձեզ տոկունություն, հոգու ուժ և հավատ ապագայի հանդեպ։ Թող զոհվածների հիշատակը հավերժ մնա, ոչ մի զոհ չմոռացվի, իսկ արդարության և խաղաղության ձգտումը դառնա մեր ընդհանուր ուժը։
Արցախը մնում է մեր պատմական հիշողության անբաժանելի մասը։
Արցախը մնում է մեր ազգային պատասխանատվության անբաժանելի մասը։
Եվ Արցախի մասին հիշողությունը կապրի սերունդների մեջ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
-
Ջերմուկի համայնքային ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել | Հասարակություն
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվեց Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։
Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Ջերմուկի բաժին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվեց կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։
Նախաքննությունը շարունակվում է։
-
Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացնում է՝ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության․
«Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված հայցի ապահովման շրջանակներում հարկադիր կատարողը Մասյացոտնի թեմի հոգևորականին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանին, պարտավորեցրել էր, որպեսզի վերջինս ստորագրությամբ օժանդակի Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներներին:
Տեր Աբրահամը իրավացիորեն հրաժարվել էր կատարել ապօրինի որևէ գործողություն և դիմել էր դատարան:
Այսօր ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ռուզաննա Ազրոյան) բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության։
Դատարանն անվավեր է ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը, որով Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի վրա դրվել էր «Արդշինբանկում» որոշակի գործողություններ կատարելու պարտականություն։
Դատարանի թիվ ՎԴ/9214/05/26 գործով 18.09.2026թ. վճռում արձանագրվել են սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք իրավական դիրքորոշումներ։
Մասնավորապես, դատարանը նշել է, որ կատարողական վարույթը չի կարող դառնալ դատարանի կողմից արդեն իսկ լուծված վեճի բովանդակությունը կամ դատական ակտի հասցեատերերի շրջանակը ընդլայնելու միջոց։ Հարկադիր կատարողի խնդիրը դատական ակտն այն սահմաններում իրականացնելն է, որոնցում այն ընդունվել է, և ոչ թե նոր պարտավորություններ կամ նոր պարտապաններ ստեղծելը։
Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտում օգտագործված «այլ անձանց» ձևակերպումը հարկադիր կատարողին չի տալիս անսահմանափակ լիազորություն՝ իր հայեցողությամբ որոշելու, թե ով է այդ անձանց շրջանակում և նրա նկատմամբ ստեղծելու անմիջական կատարողական պարտականություն։ Դրա համար անհրաժեշտ է օրենքով հստակ նախատեսված իրավական հիմք։
Ըստ դատարանի՝ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը պարզ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այն կայացրած դատարան՝ պարզաբանում ստանալու, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի դատական ակտի հասցեատերերի շրջանակը։
Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ինչի հետևանքով Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։
Այս դատական ակտը կարևոր է ոչ միայն կոնկրետ գործի համար։ Այն վերահաստատում է հիմնարար սկզբունք՝ պետական մարմինը չի կարող անձի համար նոր պարտականություն ստեղծել միայն սեփական մեկնաբանությամբ։ Անձի նկատմամբ հարկադրանք կարող է կիրառվել միայն Սահմանադրությամբ և օրենքով հստակ նախատեսված իրավական հիմքի առկայության դեպքում։
Հիշեցնեմ նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանի) հաղորդման հիման վրա՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված հայցի ապահովման որոշմանն իբրև խոչընդոտելու հիմքով»:0
դիտվել է 1 անգամ -
Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան
Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով իրականացնելու դեպքում կպահանջեր 7-ից 8 տարի և պետական բյուջեի խոշորածավալ ֆինանսական միջոցներ։ Պետություն-մասնավոր գործընկերության մոդելի կիրառման շնորհիվ այդ գործընթացը կիրականացվի շուրջ մեկ տարվա ընթացքում, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշել է, որ առկա համակարգի խնդիրներն ու արդիականացման անհրաժեշտությունը
Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ենթակառուցվածքների վիճակով․ «Պատճառն այն է, որ անձնագրային համակարգը հնամաշ է, իսկ ծառայությունների մատուցման համակարգը՝ ժամանակավրեպ»։
Նախարարի խոսքով՝ համակարգի ամբողջական արդիականացման համար պահանջվում է իրականացնել մի շարք տեխնիկական և կազմակերպչական քայլեր
-Նոր գրասենյակների կառուցում և դրանց դուրսբերում ոստիկանության տարածքներից,
-Նոր սերնդի սերվերային տնտեսության և միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների կենտրոնի հիմնում․
-Ժամանակակից ծրագրային ապահովման մշակում,
-Մասնագիտացված աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում,
Բացի այդ, ըստ Սարգսյանի, արձանագրվել է, որ կենսաչափական համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջազգային փորձագիտական ներուժը Հայաստանում դեռևս բավարար չէր։
Նախարարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության շնորհիվ հնարավոր է դարձել միջազգային առաջատար փորձն ու տեխնոլոգիաները ներդնել «ոչ թե յոթից ութ, այլ շուրջ մեկ գերհագեցած տարվա ընթացքում»։
«Մասնավոր գործընկերը մատուցելու է բացառապես տեխնիկական ծառայություններ, բոլոր որոշումները կայացնելու է պետությունը»,-ասել է նա։
-
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
-
Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ng.ru–ն «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը տասն օրով ընդհատած տեխնիկական սպասարկման աշխատանքները Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկումների տեղիք են տվել։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի։ «Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և հիմնանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի այդ գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշել է, որ այդ ընթացքում հանրապետության սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող բնական գազի հաշվին։
Հայաստանն իր գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարում է ռուսական գազով։ 2025 թվականին «Գազպրոմը» երկրին մատակարարել է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր տարեկան ստացվում է Իրանից՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։ Այդ գինը գործող պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը։
Հարկ է նշել, որ այս իրավիճակում արտառոց ոչինչ չկա։ Օրինակ՝ 2025 թվականին պլանային սպասարկման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերի 16-ից 26-ը, իսկ 2024 թվականի նոյեմբերին մատակարարումն ընդհատվել էր մեկուկես օրով՝ Վրաստանի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների պատճառով։ Վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների շահագործման ընթացքում նման կարճաժամկետ ընդհատումները տեղավորվում են համաշխարհային պրակտիկայի շրջանակներում: Այնուամենայնիվ, այս անգամ լուրը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ տեխնիկական սպասարկման աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով լրացուցիչ մատակարարներ գտնելու մտադրության մասին։ «Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր գործունեությունը։ Մեր քաղաքական որոշումն է զարգացնել մեր անկախությունն ու պետականությունը։ Ընդհանուր առմամբ, մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք անելու ցանկացած սցենարի դեպքում»,- ընդգծել էր Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե հնարավորություն ստեղծվի գազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, կամ եթե գազատար անցնի Հայաստանի տարածքով, կառավարությունը կգնա այդ ճանապարհով։
«Հայաստանում գազը էժան չէ։ Այլ երկրների համեմատ՝ սահմանից մինչև սպառող ընկած ճանապարհին գնի ամենակտրուկ աճը տեղի է ունենում հենց այստեղ՝ Հայաստանում։ «Գազպրոմ Արմենիան» զգալի շահույթ է ստանում։ Այս փաստը պետք է ընդունել»,հավելել էր վարչապետը։
Նա նաև պարզաբանել էր, որ եթե գազի գինը բարձրանա, կառավարությունը կվերանայի ռուսական ընկերությանը նախկինում տրամադրված արտոնությունները կամ նպաստավոր պայմանները։ Փաշինյանը պատրաստ է այդ հարցը քննարկել Մոսկվայի հետ «հանգիստ, գործնական մթնոլորտում»։
Հարկ է նշել, որ գազի գնի հնարավոր վերանայման թեման ակտիվորեն քննարկվում էր 2026 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ի վեր։ Մասնավորապես, Պուտինը մատնանշել էր Երևանի՝ դեպի եվրոպական ինտեգրում ձգտման անհամատեղելիությունը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ինչպես նաև հիշատակել էր եվրոպացիների համար գազի գինը։
Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս «տեխնիկական դադարը» համընկել է գազի ոլորտում հետագա համագործակցության պայմանների, այդ թվում՝ գնագոյացման բանաձևի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև բարդ բանակցությունների ժամանակաշրջանի հետ։ Օրինակ՝ մայիսի վերջին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել Երևան՝ նշելով, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013 թվականի համաձայնագիրը Հայաստանին բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ մատակարարելու վերաբերյալ, եթե հանրապետությունը չդադարեցնի դեպի ԵՄ ընթացող շրջադարձը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ անտրամաբանական է փորձել վախեցնել իր երկրին բարձր գներով, քանի որ ինքը շուտով բավարար միջոցներ կունենա անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար։ Նա, ի թիվս այլնի, նշել էր, որ Երևանն արդեն իսկ իր սպառազինությունն է վաճառում զարգացած երկրներին։
Այնուամենայնիվ, Երևանն այս պահին գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու սահմանափակ հնարավորություններ ունի։ Ներկայում Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ բնական գազի մինչև 85 %-ը։ Եվս 15–20 %-ը ստացվում է Իրանից Հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց, թեև կողմերը քննարկում են այդ ծավալների ավելացման հարցը։ Եվ այստեղ Ադրբեջանը նույնպես կարող է առաջարկել իր ծառայությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ազեր Բադամովը Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու Երևանի ձգտումը դիտարկել է որպես Բաքվի հետ համագործակցության հնարավորություն։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման ֆոնին միանգամայն իրատեսական է, որ էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կառաջանան։ Եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ապա Ադրբեջանը կարող է դառնալ ամենաեկամտաբեր և աշխարհագրական տեսանկյունից բնական այլընտրանքներից մեկը», – Modern.azին տված հարցազրույցում ասել է Բադամովը։ Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կարող են կառուցվել «Թրամփի ճանապարհի» երկայնքով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ նպատակը Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կախվածությամբ փոխարինելը չէ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
-
Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան
Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին: Երեկ.Գերմանական հանրային հեռուստատեսությունը նշել է .
«51-ամյա նախկին լրագրողը Ադրբեջանին լայնածավալ զիջումներ էր արել&raqu