Blog

  • Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video)

    Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video)

  • Ռուսաստանում պետդումայի պատգամավորներ են ընտրում

    Ռուսաստանում պետդումայի պատգամավորներ են ընտրում

  • Ադրբեջանը փոխում է հռետորաբանությունը |

    Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

    Ադրբեջանը փոխում հռետորաբանությունը

    Ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ինչ-որ բան է փոխվել: Բաքուն վերջին շրջանում փոխել է հռետորաբանությունը և ծաղրական ու վիրավորական հայտարարություններ է թույլ տալիս մեր հասցեին:

    Կարծում եմ, որ կա երկու հիմնական պահ, որ նոր իրավիճակ է ստեղծել.

    ա/ Հայաստանը նախապես խոոստացել կամ հասկացնել է տվել, որ Սահմանադրությունից Անկախության Հռչակագրին հղումը հանվելու է, սակայն ընտրությունների արդյունքները թույլ չեն տալիս դա անել առնվազն արագացված եղանակով, ինչպես կուզենային Բաքվում.

    բ/ Ռուսաստանը չի հաշտվում ԹՐԻՓՓ-ի և մասնավորապես Հայաստան-Իրան սահմանում իր 200 տարվա ներկայության կորստի հետ, որով խափանվում կամ հետաձգվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի անխափան, անխոչընդոտ կապը:

    Այսօր, երբ Ադրբեջանը բացահայտ կերպով լարում է իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է առավել խոհեմ գտնվենք և չտրվենք հակառակորդի օրակարգին:

    Ինչ ՉՊԵՏՔ է անենք:

    ա/ Մեր իշխանությունները պետք է շարունակեն զուսպ լինել և չօգտագործեն բառապաշար, որոնք Ադրբեջանին հնարավորություն կտան էլ ավելի սրել իրավիճակը և դա անել արդեն գետնի վրա: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի բառապաշարը, կարծում եմ, ճիշտ ընտրված էր, ինչքան էլ մեր ընդդիմությունը քննադատեր նրան,

    բ/ Մեր ընդդիմությունը պետք է գիտակցի, որ վատից վատ էլ է լինում և թույլ չտա քայլեր, որոնք ներքաղաքական իմաստով դժվար դրության մեջ կդնեն մեր իշխանություններին, ինչպես նաև՝ Ադրբեջանի բերանին նոր լեզու կդնեն,

    գ/ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պետք է տարվեն լուրջ աշխատանքներ: Կովկասից ռուսների ոտքը կտրելու մանկամիտ պրոպագանդան չպետք է կուրացնի մեզ, ընդհանրապես պետք է լուրջ վերաբերվել Մոսկվայի կողմից հնչող սպառնալիքներին:

    Ես միշտ եմ պատմությունից զուգահեռներ բերում, ինչը հաճախ ճիշտ չի ընկալվում, բայց այսօր պիտի ևս մեկ ճակատագրական զուգահեռ բերեմ:

    1920 թվականին Հայաստանի օրվա իշխանությունը՝ ՀՅԴ Բյուրո-կառավարությունը վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան ամբողջովին կապել էր ԱՄՆ-ի ու եվրոպական դաշնակիցների հետ՝ անտեսելով Ռուսաստանն ու ռուսական վտանգը:

    Նույն ճակատագրական սխալը կրկնելու իրավունքը չունենք:

    Մենք չունենք այլ Ռուսաստան: Կա մեկ Ռուսաստան, որի հետ աշխատել է պետք:

    Թ. Հ.

  • Իշխանության և ընդդիմության պատգամավորները միասին կմեկնեն Ստրասբուրգ

    Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել  պատգամավորներին Ստրասբուրգ գործուղելու մասին։

    Ներկայացնում ենք Ռուբեն Ռուբինյանի կարգադրությունը․

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին¦ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

    1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Նարեկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Լևոն ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե ՇԻՄՇԻՐՅԱՆԻՆ։

    2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՌ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

  • Կոլխիցին․ 3000 տարվա պատմություն ունեցող դեղ, որը սխալ կիրառման դեպքում կարող է թունավոր լինել

    Կոլխիցինը բժշկության մեջ օգտագործվող հին դեղամիջոցներից է, որը շարունակում է կարևոր դեր ունենալ մի շարք բորբոքային հիվանդությունների բուժման մեջ։ Այն հատկապես հայտնի է ընտանեկան միջերկրածովյան տենդի (FMF) դեպքում, երբ երկարատև բուժումը կարող է կանխել հիվանդության ծանր բարդություններից մեկը՝ ամիլոիդոզը։ FMF-ի բուժման վերաբերյալ 2024 թվականի EULAR/PReS թարմացված առաջարկությունները ևս անդրադառնում են կոլխիցինի կիրառմանը։ �

    EULAR

    Սակայն կոլխիցինը նաև այն դեղերից է, որոնց դեպքում դեղաչափի սխալը կամ որոշ դեղերի հետ վտանգավոր փոխազդեցությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

    🔬 Ինչպե՞ս է գործում կոլխիցինը

    Կոլխիցինը կապվում է տուբուլինի հետ և խանգարում միկրոխողովակների բնականոն աշխատանքը։ Դրա արդյունքում նվազում է բորբոքային օջախ նեյտրոֆիլների ներգրավումը և բորբոքային արձագանքը։

    Այդ մեխանիզմի շնորհիվ այն կիրառվում է, մասնավորապես՝

    🔹 հոդատապի սուր նոպաների և դրանց կանխարգելման դեպքում,

    🔹 ընտանեկան միջերկրածովյան տենդի (FMF) ժամանակ,

    🔹 պերիկարդիտի որոշ դեպքերում,

    🔹 որոշ սրտանոթային ցուցումներով՝ բժշկի նշանակմամբ։

    ⚠️ Ամենակարևոր վտանգը՝ դեղերի փոխազդեցությունները

    Կոլխիցինը կապված է CYP3A4 և P-glycoprotein (P-gp) համակարգերի հետ։ Այս ուղիները արգելակող որոշ դեղամիջոցների հետ համակցումը կարող է բարձրացնել կոլխիցինի մակարդակը և մեծացնել թունավորման վտանգը։ ԱՄՆ FDA-ի դեղային տեղեկատվության մեջ հատուկ նշվում են P-gp և CYP3A4 ինհիբիտորների հետ փոխազդեցությունները։

    Առանձնահատուկ զգուշություն է անհրաժեշտ, օրինակ, որոշ՝

    🔸 մակրոլիդային հակաբիոտիկների, այդ թվում՝ կլարիթրոմիցինի,

    🔸 որոշ հակասնկային դեղերի,

    🔸 ցիկլոսպորինի,

    🔸 որոշ հակառետրովիրուսային դեղերի,

    🔸 վերապամիլի և դիլթիազեմի,

    🔸 որոշ հակաառիթմիկների հետ համակցելիս։

    Երիկամների կամ լյարդի ֆունկցիայի խանգարման դեպքում ռիսկն ավելի մեծ է, և որոշ համակցություններ կարող են հակացուցված լինել։

    💊 Իսկ ստատինների՞ հետ

    Կոլխիցինի և որոշ ստատինների կամ ֆիբրատների համատեղ օգտագործումը կարող է բարձրացնել մկանային թունավորության, այդ թվում՝ միոպաթիայի և ռաբդոմիոլիզի վտանգը։ FDA-ի դեղային տեղեկատվությունը նման փոխազդեցության մասին հատուկ զգուշացնում է։

    Սա չի նշանակում, որ այդ դեղերը երբեք չի կարելի համատեղել․ անհրաժեշտությունը և դեղաչափը պետք է գնահատի բժիշկը՝ հաշվի առնելով երիկամների ու լյարդի վիճակը և մյուս ընդունվող դեղերը։

    Փորլուծը պարզապես «կողմնակի ազդեցություն» չէ

    Կոլխիցինի ամենատարածված անցանկալի ազդեցություններից են փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումն ու որովայնային ցավը։ Դրանք կարող են լինել դեղաչափը սահմանափակող նշաններ, իսկ արտահայտված ախտանշանները կարող են վկայել թունավորման մասին։

    Ուստի «մինչև լուծ առաջանա» սկզբունքով կոլխիցին ընդունելը անվտանգ մոտեցում չէ։

    ☠️ Գերդոզավորումը կարող է կյանքին վտանգ սպառնալ

    Կոլխիցինի սուր թունավորումը կարող է զարգանալ փուլերով։

    Առաջին փուլում՝ սովորաբար առաջին 24 ժամերին, կարող են առաջանալ ուժեղ որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն՝ հեղուկի զգալի կորստով։

    Հաջորդ փուլում՝ մոտավորապես 24–72 ժամերին, հնարավոր են բազմաօրգանային ծանր բարդություններ, այդ թվում՝ ոսկրածուծի ճնշում, երիկամային վնասում, մկանային քայքայում, շնչառական և սրտանոթային ծանր խանգարումներ։

    Հետագայում վերականգնման փուլում կարող են դիտվել մազաթափություն, արյան սպիտակ բջիջների վերականգնողական աճ և նյարդաբանական որոշ բարդություններ։

    FDA-ի տեղեկատվության համաձայն՝ կոլխիցինի սուր գերդոզավորումը կարող է մահացու լինել, իսկ հատուկ հակաթույն հայտնի չէ։

    Ովքե՞ր պետք է հատկապես զգույշ լինեն

    Առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ՝

    երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողներին,

    լյարդի ֆունկցիայի խանգարում ունեցողներին,

    տարեցներին,

    բազմաթիվ դեղամիջոցներ միաժամանակ ընդունողներին,

    այն մարդկանց, ովքեր սկսում են նոր հակաբիոտիկ, հակասնկային կամ սրտաբանական դեղամիջոց։

    Կոլխիցինի երկարատև բուժման դեպքում բժիշկը կարող է գնահատել երիկամների և լյարդի աշխատանքը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արյան ցուցանիշները։

    Կարևոր հիշեցում

    Եթե կոլխիցին ընդունելու ընթացքում առաջացել են ուժեղ կամ շարունակվող փորլուծություն, փսխում, արտահայտված մկանային թուլություն կամ ցավ, թմրածություն, անսովոր կապտուկներ կամ արյունահոսություն, պետք է շտապ կապ հաստատել բժշկի հետ։

    Ցավը չանցնելու պատճառով կոլխիցինի դեղաչափը ինքնուրույն կրկնապատկել չի կարելի։

    Կոլխիցինը արդյունավետ և բժշկության մեջ երկար տարիներ կիրառվող դեղամիջոց է, սակայն ունի նեղ թերապևտիկ միջակայք, ուստի դրա անվտանգությունը մեծապես կախված է ճիշտ դեղաչափից, հիվանդի երիկամային և լյարդային վիճակից ու մյուս դեղերի հետ հնարավոր փոխազդեցությունների գնահատումից։

    Ամբիոն Նյուզը հիշեցնում է․ դեղորայքը, նույնիսկ տարիներով կիրառվող և արդյունավետ դեղամիջոցը, պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և ցուցումով։

  • $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • քպ մուտքն էլ սահմանափակ է` հո բոլոր աբիժնիկներին չե՞ն կարա ընդունել. Ռուբեն Մելիքյան





    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Երկու օր է՝ մտքիս էն անպատկառ քպ-ական պատգամավորն է։ Էն «մացեմացիկայի» դասին սառող աղջիկը։

     Սկզբից կարծում էի՝ ճիշտ չի ասում – դժվար թե սառած լինի։ Տարիները չեն բռնում։ Հետո հասկացա՝ չէ։ Հաստատ սառել է։

    Հետո մտածեցի՝ է հետո ինչ, որ սառել է։ Ես էլ եմ սառել։ Բայց այդ սառելը ջերմությամբ եմ հիշում։ Որովհետև շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել։ Նույնիսկ նրանցից մեկի՝ Գեորգի Վագանիչի մասին պատմվածք եմ գրել տարիներ առաջ՝ մոտավորապես այն տարիքում, որում հիմա մեր «հերոսուհին» է։

     Ուրեմն հավանաբար վատ ուսուցիչներ է ունեցել – այնուհետև մտածեցի ես։ Բայց հարցուփորձ արեցի՝ պարզվեց Բաղրամյան գյուղի դպրոցում շատ էլ լավ ուսուցիչներ են եղել։

    Այդ դեպքում ո՞րն է պատճառը։

     

     

    Պատճառը գուցե այն է, որ այդ աղջիկը ինչ-որ պատճառով «աբիժնիկ» է դարձել։ Չգիտեմ ինչ է եղել, բայց հաստատ մի բան եղել է։ «Աբիժնիկները» հայտնի են բնավորության այն գծով, որ մուռ են հանում ողջ աշխարհից։ Բայց իմ կարծիքով՝ աբիժնիկությունը մի է՛լ ավելի կարևոր, բայց քիչ երևացող հատկանիշ ունի։ Այն է՝ «աբիժնիկը» հիշողության մեջ փայփայում է ոչ թե լավ հուշերը, այլ վատերը։ Ակամա «մգեցնում է» հիշողության ապակիները։ Լավը մոռանում է, իսկ վատը՝ հիշում։ Լա՜վ է հիշում։

    Կարծում եմ՝ բուն խնդիրը այստեղ է։ Աբիժնիկությունն է։

    Հետևաբար, սիրելի՛ երեխաներ, ես չգիտեմ՝ դուք լավ կսովորեք, թե ոչ – ոնց ուզում եք՝ սովորեք – բայց երկու դեպքում էլ՝ ամեն գնով խուսափե՛ք աբիժնիկ դառնալուց։ Թե չէ՝ հա՛մ ձեր շրջապատի համար կդառնաք անտանելի, հա՛մ էլ ինքներդ ձեր ներսում կլինեք մուգ, վատ հուշերով, չարացած ու անհետաքրքիր։ քպ մուտքն էլ սահմանափակ է – հո բոլոր աբիժնիկներին չե՞ն կարա ընդունել»։




    դիտվել է 235 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • ՀՀ վարչապետը Գերմանիայում է․ Նիկոլ Փաշինյանին շնորհվել…

    ՀՀ վարչապետը Գերմանիայում է․ Նիկոլ Փաշինյանին շնորհվել…

  • Սա չարաշաhnւմ է, իշխանության ուզուրպացիա է. Արթուր Խաչատրյան |

    «Զավեշտ է, այս դահլիճում հնչել են արտահայտություններ, որոնք կարող էին շատերին վիրավորել։ Երբեք չի եղել նման բան, որ մարդուն ձայնից կտրեին, քանի որ ինչ-որ մի խմբի կարող է դա դուր չգալ։ Սա չարաշահում է, տեղից միջմատել է, նիստի վարման ընթաքին հետևել չէ, իշխանության ուզարպացիա է»,- ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

    Նախքան իր ելույթը, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հրահանգով անջատվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի խոսափող. «Ձեզ հայտարարվում է  նախազգուշացում, անջատեք պարոն Մանուկյանի խոսափողը, գնացեք, նստեք ձեր տեղը, մինչև կսովորեք, թե ինչպես պետք է խոսել»։ 

    Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։ Արթուր Խաչատրյանը դիմեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին. «Պարոն Հովակիմյանը, գետինը չե՞ք մտնում՝ փոխաբերական  իմաստով։ 

    Ձեզնից բոլորն են դժգոհ։ Դուք եզակի մարդ եք, ձեր նկարը ԿԸՀ շենքի վրա պետք է կախել, որ ասեն՝ ԿԸՀ միակ նախագահը, որից բոլորը դժգոհ են։ Ինչպե՞ս եք շարուակում պաշտոնավարել, չկա մեկըմ որ ձեր աշխատանից գոհ լինի»։ 

  • Ինչպե՞ս հաղթահարել անքնությունը և օրը սկսել առույգ, լավ տրամադրությամբ

    Բավարար քունը ձեր առողջության գրավականն է: Սակայն մերօրյա սթրեսով լի կյանքում շատ դժվար է լինում «բավարար» քանակի և որակի քունն ապահովելը: Եվ այժմ մարդկանց մեծ մասի մոտ քնի խանգարումները դարձել են խիստ տարածված:

    Ի ուրախություն բոլորիս, կան մի շարք պարզ քայլեր, որոնք կարող են օգնել՝ հաղթահարելու անքնությունը և օրը սկսել առույգ և լավ տրամադրությամբ:

    Ի՞նչ է քունը

    Երբ քնած եք, ձեր աչքերը փակ են, ձեր մկանների մեծ մասը՝ թուլացած և ձեր գիտակցությունը՝ մասամբ անջատված: Քանի դեռ մարմինը հանգստանում է, ուղեղը շարունակում է ակտիվ աշխատել:

    Քնելիս դուք նախ քուն եք մտնում, այնուհետ այդ քունը պահպանվում է։ Այս երկու փուլն էլ կարող են խանգարվել, երբ դժվար եք քուն մտնում կամ չեք կարողանում մնալ քնած վիճակում։

    Բուն քնած վիճակում գլխուղեղն անցնում է որոշակի ցիկլեր (գիշերվա ընթացքում՝ 4-6 անգամ), որոնք կազմված են միմյանց փոխարինող արագ և դանդաղ փուլերից։

    Գլխուղեղը և մարմինը մեծամասամբ հանգստանում են դանդաղ քնի փուլում, որի ընթացքում գրանցվում է նաև անոթազարկի (պուլսի) դանդաղում, արյան ճնշման իջեցում և նյութափոխանակության դանդաղում։ Իսկ երազներ տեսնում եք քնի արագ փուլի շրջանում։

    Ձեր օրգանիզմի «ներքին մեխանիզմները» հսկում և կարգավորում են, թե երբ քնեք և երբ արթուն մնաք: Երբ այս մեխանիզմները խափանվում են, օրինակ՝ գիշերային հերթապահության կամ այլ պատճառներով, առաջ են գալիս քնի խանգարումներ:

    Ինչո՞ւ է քունը կարևոր

    Մինչ օրս գիտնականները մինչև վերջ չեն պարզաբանել, թե ինչու մենք այսքան շատ քնի կարիք ունենք, թեև ընդհանուր համոզմունք կա, որ քունն օգնում է, որ ձեր մարմինը ֆիզիկապես վերականգնվի, իսկ ձեր գլխուղեղը՝ վերակազմակերպի իր գործունեությունը: Այլ կերպ ասած, քունն անհրաժեշտ է, որ ձեր մարմինն և ուղեղը կարողանան նորմալ գործել:

    Բավարար քունը թույլ է տալիս, որ ձեր օրգանիզմի պաշտպանական համակարգերը (իմունիտետ) գործեն բավարար ակտիվ և ձեր սիրտն ու անոթները մնան առողջ: Քունը թույլ է տալիս, որ կարողանաք դիմակայել հիվանդությունները և վերականգնեք ձեր առողջությունը: Այն օգնում է ձեր ախորժակի և քաշի կարգավորմանը: Քունն անհրաժեշտ է ձեր ուշադրությունը պատշաճ մակարդակի վրա պահպանելու, մտքերն ու հիշողությունները կազմակերպելու և նոր տեղակատվությունը հեշտությամբ ընկալելու համար:

    Քունը և ձեր առողջությունը

    Բավարար քնի բացակայությունը կարող է լրջորեն ազդել ձեր առողջության վրա: Մտավոր նորմալ գործունեությունը խաթարելուց բացի, քնի պակասը նաև կարող է առաջացնել տարբեր մարմնական խնդիրներ, այդ թվում՝ բարձրացնել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ շաքարային դիաբետը (շաքարախտ): Քնի մշտական պակասը նաև կարող է դառնալ վաղաժամ մահվան բերող անբարենպաստ գործոններից մեկը:

    Մարդիկ, ովքեր քնի մշտական պակաս ունեն, ավելի մեծ հավանականությամբ են դառնում ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների տուժող կամ մեղավոր: Նման մարդիկ հաստատ չեն փայլում իրենց աշխատանքային արդյունավետությամբ:

    Քնի խանգարումներից ավելի հաճախ հանդիպում են անքնությունը, խռմփոցը և քնի օբստրուկտիվ ապնոէն՝ քնած ժամանակ շնչառության կարճատև ընդհատումը:

    Եթե կարծում եք, որ ձեր քունը խանգարված է, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ: