Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին:
«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճար չի վճարում, ուստի կարող է քննարկվել եւ որոշում կայացվել նրա անդամակցության ժամանակավոր կասեցման, ավելի ստույգ՝ ձայնի իրավունքից զրկման մասին՝ մինչեւ անդամավճարների վճարումը:
Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ: Հնարավոր է՝ լինի նման հանգուցալուծում, սակայն դա կախված է նախագահի որոշումից», – ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Հայաստանի ղեկավարները վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել են, որ չեն նախատեսում վերսկսել աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում, սակայն եւ չեն նախաձեռնելու կազմակերպությունից դուրս գալը:
Leave a Reply