ՍԱՏՄ-ն հայտնում է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումները անմիջապես հանրայնացվում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցում հարց հնչեցել էր կաթնամթերքի շուկայում իրականացվող անկախ հետազոտության մասին։
ՍԱՏՄ-ը 2026-ին իրականացրել է 120 պլանային ստուգում, արդյունքում կայացվել է 25 կասեցում (հիմնականը՝ ԱՑԽՄ ցուցանիշով, երկրորդային աղտոտում)։ Կատարվել է նաև 86 արտապլանային ստուգում, 37-ում հայտնաբերված խախտումներով, ներառյալ վերստուգումները։
Բոլոր անհամապատասխանություններն ու կասեցումները հրապարակվել են։ Վերջերս անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրված մանրէաբանական անհամապատասխանությունների հիման վրա այժմ բոլոր 11-ում ընթանում են վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն։
Leave a Reply